Հա

Քաղաքական

26/01/2021 - 13:20

«Հայաստանին անհրաժեշտ է յաղթանակ». Վարդան Ոսկանեան

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը, անդրադառնալով Վրաաստանի տարածքում հայկական բեռնատարների վրայ ադրբեջանցիների յարձակումներին, ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը, անդրադառնալով Վրաաստանի տարածքում հայկական բեռնատարների վրայ ադրբեջանցիների յարձակումներին, ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Վրաստանի ադրբեջանաբնակ տարածքում հայկական բեռնատարների վրայ քարերով յարձակումը ցուցիչ է այն բանի, որ Արցախի յանձնմամբ «հանգիստ ապրելու» թաքուցեալ եւ բացայայտ քարոզով արտայայտւող մտայնութիւնը որեւէ աղերս չունի իրականութեան հետ եւ խիստ վտանգաւոր է։

Քանի դեռ Հայաստանը չի վերագտել իրեն, քանի դեռ Հայաստանը ցոյց չի տւել իր ատամները թշնամուն, քանի դեռ Հայաստանը նոյն այդ թշնամու նկատմամբ չի գրանցել գոնէ փոքր, բայց յաղթանակ որեւէ հարթութիւնում, մեզ ոչ միայն չեն յարգելու, այլ նաեւ քարկոծելու են, քարկոծելու են բառիս բուն եւ փոխաբերական իմաստով, քարկոծելու են աւելի ուժգին, քարկոծելու են ամենուր, ուստի նահանջի եւ փախուստի ոչ մի վայր չի գտնւելու։

Հայաստանին անհրաժեշտ է յաղթանակ, եւ այդ յաղթանակը լինելու է»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։