Հա

Քաղաքական

26/01/2021 - 15:20

«Չկայ Արցախ՝ չկայ Ռուսաստան, սա դիտաւորեալ պարտւած պատերազմ էր»․ Վազգէն Մանուկեան

Սա իսկապէս սպանդանոց էր, դիտաւորեալ պարտւած պատերազմ՝ ըստ Yerkir.am-ի արձանագրեց Հայրենիքի փրկութեան շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգէն Մանուկեանը արարատցիների հետ հանդիպման ժամանակ։

«alikonline.ir» - Սա իսկապէս սպանդանոց էր, դիտաւորեալ պարտւած պատերազմ՝ ըստ Yerkir.am-ի արձանագրեց Հայրենիքի փրկութեան շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգէն Մանուկեանը արարատցիների հետ հանդիպման ժամանակ։

Նա վստահ է, որ չի կարող յիմարութիւնների շարանը այսքան հետեւողական լինել․ սա դիտաւորեալ պարտված պատերազմ էր։  

«Ո՞րն էր դիտաւորութեան նպատակը․ նպատակը Արցախից ազատւելն էր»,- եզրակացրեց Վազգէն Մանուկեանը։

Նա նշեց, որ այդ շարժումը նոր չէր՝ 2008 թ.-ի ընտրութիւնների ժամանակ էլ անընդհատ «ղարաբաղցի-հայաստանցի», «Ղարաբաղը մեզ համար բեռ է» եւ այլ արտայայտութիւններ էին հնչում։

«Կար օրինաչափութիւն․ նոյնը կատարւեց Ուկրայինայում, նոյնը կատարւեց Վրաստանում․ երկրները պէտք էր պոկել Ռուսաստանից»,- ասաց նա։

Վազգէն Մանուկեան համոզմամբ՝ Ռուսաստանի հետ մեզ կապող ամենամեծ պարանը Արցախի հարցն էր․ չկայ Արցախ, չկայ Ռուսաստան, Անդրկովկասը լրիւ անցնում է Թուրքիայի տիրապետութեան տակ։

Նա նշեց, որ այս խնդիրն էր լուծւում եւ շարունակում է այդ խնդիրը լուծւել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։