Հա

Քաղաքական

27/01/2021 - 13:20

Կարեւոր արձանագրումներ Վազգէն Մանուկեանի ելոյթից արարատցիների հետ հանդիպմանը

«Ինձ ներկայացրեցին որպէս վարչապետի միասնական թեկնածու, բայց ես այստեղ եմ որպէս Վազգէն Մանուկեան, որը ձեզ հետ միասին կազմակերպել է 88-ի Շարժումը, հանդիպել է ձեզ ռազմաճակատում, ապա պայքարի ժամանակ, երբ ուզում էինք, որ մեր երկիրը լինի մեր երազած երկիրը: Ակունքներից սկսած՝ մենք միասին ճանապարհ ենք անցել». այս խօսքերով երէկ՝ յունւարի 26-ին սկսեց Վազգէն Մանուկեանն իր ելոյթը Արարատում քաղաքացիների հետ հանդիպմանը:

«Ինձ ներկայացրեցին որպէս վարչապետի միասնական թեկնածու, բայց ես այստեղ եմ որպէս Վազգէն Մանուկեան, որը ձեզ հետ միասին կազմակերպել է 88-ի Շարժումը, հանդիպել է ձեզ ռազմաճակատում, ապա պայքարի ժամանակ, երբ ուզում էինք, որ մեր երկիրը լինի մեր երազած երկիրը: Ակունքներից սկսած՝ մենք միասին ճանապարհ ենք անցել». այս խօսքերով երէկ՝ յունւարի 26-ին սկսեց Վազգէն Մանուկեանն իր ելոյթը Արարատում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Նա մի շարք կարեւոր արձանագրումներ արեց, որոնք ներկայացնում ենք ամփոփ.

 

Ի՞նչ իրավիճակում ենք հիմա

1. Երեւի թէ վերջին հարիւր տարւայ ընթացքում երբեք այսքան վտանգաւոր վիճակում չենք եղել, ինչ այսօր: Բայց ոչ բոլորն են խորը պատկերացնում այդ վիճակը:

2. Ադրբեջանը պատրաստւում էր յաղթանակի, մենք՝ պարտութեան: 2018 թւականից սկսած մենք կոռուպցիայի անւան տակ սկսեցինք ջարդել բանակը:

3. Պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 3-ին, Ֆրանսիան մեզ առաջարկեց զէնք, որով կարող էինք պայքարել թռչող սարքերի դէմ: Մենք հրաժարւեցինք: Հոկտեմբերի 11-ին Ֆրանսիան նորից առաջարկեց, նորից հրաժարւեցինք:

4. Սա պատերազմ չէր, սա սպանդանոց էր: Մարդկանց տանում էին սպանելու ու սպանեցին:

5. Գաղտնի բանակցութիւնների արդիւնքում Շուշին յանձնւեց թշնամուն:

6. Ռուսաստանը մի քանի անգամ առաջարկեց պատերազմը կանգնեցրել, չհամաձայնեցին:

7. Սա դիտաւորեալ պարտւած պատերազմ էր: Չի կարող յիմարութիւնների շարանն այսքան հետեւողական լինել:

8. Ո՞րն էր դիտաւորութեան նպատակը. նպատակը Արցախից ազատւելն էր: Դեռ 2008-ից գնում էին խօսակցութիւններ՝ հայաստանցի, ղարաբաղցի, խօսակցութիւններմ, որ Ղարաբաղը մեզ համար բեռ է:

9. Նպատակը նաեւ մեզ Ռուսաստանից պոկելն էր: Ռուսաստանի հետ մեզ կապող ամենամեծ պարանը Արցախի հարցն էր: Չկայ Արցախի հարց, չկայ Ռուսաստան, եւ Անդրկովկասն ամբողջութեամբ անցնում է Թուրքիայի տիրապետութեան տակ: Այս խնդիրը շարունակւում է լուծւել: Գաղտնի բանակցութիւններ են ընթանում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ:

10. Նիկոլն ասում է, թէ ստորագրեց այդ փաստաթուղթը, որ կանգնեցնի պատերազմը: Սուտ է ասում: Իրեն Ռուսաստանը պարտադրեց: Ռուսաստանի շահը պահանջեց, որ Նիկոլը ստորագրի այդ փաստաթուղթը եւ կանգնեցնի պատերազմը: Այնինչ կարող էր շաբաթներ, օրեր առաջ դա անել:

11. Փաստաթուղթը ստորագրելուց յետոյ էլ մեր պարտութիւնները շարունակւեցին: Վտանգւեց Սիւնիքը:

12. Ասում են՝ ճանապարհները կը բացեն, կօգտւենք: Սուտ են ասում: Այդ ճանապարհներից օգտւելու են Թուրքիան ու Ադրբեջանը:

13. Ոմանք ասում են՝ մենք կորցրինք Արցախը: Այո, բայց ամէն ինչ կորած չէ:

14. Շատերը նոյնիսկ չեն պատկերացնում, թէ ինչ է Արցախի կորուստը: Ազգայինից բացի մենք ունեցանք հսկայական նիւթական կորուստ:

15. Մենք կարողացանք ունենալ անկախ պետութիւն, յաղթել եւ այս տարածաշրջանում մեր բանակը համարւում էր ամենահզօրը, ամենայարգւածը, որի հետ հաշւի էին նստում: Հիմա մեզ հետ հաշւի չեն նստում:

16. Մենք կորցրեցինք ոչ միայն Արցախը, ոչ միայն մեր բանակը, այլեւ մեր տղամարդկութիւնը:

17. Նիկոլ գոռացողները տղամարդ չեն, նրանց մէջ նամուս չկայ, խիղճ չկայ, ազգային ոչինչ չկայ:

18. Նիկոլը փորձում է ջնջել վերջին հարիւր տարւայ մեր պատմութիւնը: Թոյլ չե՛նք տալու:

19. Ամէն ինչ արւում է, որ մենք լինենք թոյլ, առեւտրական, չպաշտպանւած, բանակ չունեցող մի ժողովուրդ: Թոյլ չե՛նք տալու:

20. Չմտածեք, որ առանց բանակի, առանզ հզօրացման կարող ենք հարստանալ ու բարգաւաճել: Բարգաւաճում են այն ժողովուրդները, որոնք ապրում են պաշտպանւած, հզօր երկրում:

 

Ի՞նչ անել ու ինչպէս

1. Հիմա գնում ենք սահմանադրական ճանապարհով եւ ուզում ենք դուրս վռնդել Նիկոլ Փաշինեանին: Եթէ սահմանադրական ճանապարհն արդիւնք չբերի, պէտք է ապստամբութիւն անել, եւ դա ժողովրդի բնական իրաւունքն է:

2. Չեն գնայ սահմանադրական ճանապարհով, կը գնան ապստամբութեամբ, որովհետեւ սա մեր երկրի եւ ժողովրդի ապագայի հարցն է: Կա՛մ մենք կործանւում ենք, կա՛մ գնում ենք առաջ:

3. Մենք ճանապարհ պիտի ընտրենք, որով յաջորդ իշխանութիւնները պիտի գնան:

4. Բանակի վերականգնում, պաշտպանութեան ամրապնդում:

5. Ներսի անվտանգութեան ապահովում: Պէտք է ընդունել օրէնքներ եւ վերահսկել այն բոլոր կազմակերպութիւնները, որոնք դրսից գումար են ստանում:

6. Կրթութիւն: Մեր երեխաներին պէտք է կրթել՝ դարձնելով ժամանակակից աշխարհի հետ համահունչ, ազգային մտածողութիւն, ազգային հպարտութիւն ունեցող քաղաքացիներ:

7. Կոռուպցիայի դէմ պէտք է պայքարել՝ որպէս ազգային անվտանգութեան սպառնալիք: 100 տոկոս կոռուպցիան վերացնել հնարաւոր չէ, բայց իշխանական վերնախաւում չպէտք է լինի կոռուպցիա, վերնախաւը պէտք է ծառայի պետութեանը:

8. Համաշխարհային հայության ներուժի համախմբումն ու ազգային միասնական մթնոլորտի վերաանգնումը շատ կարեւոր են:

9. Պաշտպանւածութիւն, հզօր բանակ, ազնիւ, երկրին նւիրւած, խելօք իշխանութիւններ: Սա է ճանապարհը: Մենք պէտք է կարողանանք այս ճանապարհով գնալ եւ վերականգնել մեր երկիրը:

10. Մենք նորից ոտքի՛ ենք կանգնելու: Մենք ունենալու ենք տարածաշրջանի ամենահզօր բանակը: Մեզ հետ հաշւի են նստելու ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը:

11. Մեր բանակը, մեր երկիրը հզօրացնելուց յետոյ մենք կը սպասենք: Ինչ կատարւի Թուրքիայում, կօգտւենք: Եթէ մի բան պատահի Ռուսաստանում, կը պաշտպանւենք: Եթէ աւելի բարդ խաղեր լինեն, այդ խաղերը կը խաղանք: Բայց խաղացողը պէտք է ուժեղ լինի: Դա է իմ կոչը՝ ուժեղանալու կոչ: Մնացած ամէն ինչ հետեւանք է լինելու դրան:

Հայրենիքի փրկութեան շարժում

26 յունւարի 2021 թ.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։