Հա

Քաղաքական

27/01/2021 - 13:45

«Ռուսաստանը դա Ձեզ երբե՛ք չի ների». ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին ուշքի կը բերե՞ն Կուտուզովի այս խօսքերը

Ժամանակի խոշորագոյն զօրահրամանատարներից մէկը՝ ռուսական ռազմարւեստի մշտափայլ աստղ, գեներալ-ֆելդմարշալ Միխայիլ Կուտուզովը, դէմ էր, որ 1812 թ. Հայրենական մեծ պատերազմի եւ 19-րդ դարի խոշորագոյն՝ Բորոդինոյի ճակատամարտին յաջորդող ժամանակահատւածում շարունակւէր պատերազմը Եւրոպայում, եւ ռուսական զօրքերը 1813 թ. սկզբներին Նապոլէոնին հետապնդէին այնտեղ. նա քաջ գիտակցում էր, որ դրանով կամրանային Անգլիայի դիրքերը, որին նա համարում էր ապագայի թշնամին։

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

 

Ժամանակի խոշորագոյն զօրահրամանատարներից մէկը՝ ռուսական ռազմարւեստի մշտափայլ աստղ, գեներալ-ֆելդմարշալ Միխայիլ Կուտուզովը, դէմ էր, որ 1812 թ. Հայրենական մեծ պատերազմի եւ 19-րդ դարի խոշորագոյն՝ Բորոդինոյի ճակատամարտին յաջորդող ժամանակահատւածում շարունակւէր պատերազմը Եւրոպայում, եւ ռուսական զօրքերը 1813 թ. սկզբներին Նապոլէոնին հետապնդէին այնտեղ. նա քաջ գիտակցում էր, որ դրանով կամրանային Անգլիայի դիրքերը, որին նա համարում էր ապագայի թշնամին։

Այդուհանդերձ, 1813 թ. ապրիլին ռուսական զօրքերը դուրս են գալիս Էլբայի ափ։ Նոյն ժամանակ մեծ զօրահրամանատարը հիւանդանում է եւ անկողին ընկնում ներկայիս Լեհաստանի տարածքում գտնւող սիլեզեան փոքրիկ քաղաքում։

Զօրավարին վերջին հրաժեշտը տալու է գալիս ինքը՝ Ալեքսանդր Առաջին կայսրը։ Զօրավարի մահճին կռացած կայսրի եւ Կուտուզովի վերջին երկխօսութիւնն այսպիսին է լինում.

- Ների՛ր ինձ, Միխայիլ Իլարիոնովիչ։

- Ես ներում եմ, ցա՛ր, բայց Ռուսաստանը դա Ձեզ երբե՛ք չի ների…

(- Прости меня, Михаил Илларионович!

- Я прощаю, государь, но Россия Вам этого никогда не простит).

Յաջորդ օրը՝ 1813 թ. ապրիլի 28-ին, դադարում է բաբախել մեծ զօրավարի սիրտը։

Ամենեւին հակւած չենք, իհարկէ, համեմատել հայրենավաճառ, ազգադաւ եւ սրբապիղծ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին Ռուսաստանի պատմութեան խոշորագոյն դէմքերից մէկի՝ Ալեքսանդր Առաջին կայսեր հետ, ոչ էլ Փաշինեանի դաւաճանութեան առջեւ աչք փակած ու նրա կործանարար հրամանները կուրօրէն կատարած՝ ՀՀ զինւած ուժերի բարձրագոյն ղեկավարութեանը՝ համաշխարհային պատմութեան խոշորագոյն գործիչներից մէկի՝ գեներալ-ֆելդմարշալ Մ. Կուտուզովի հետ:

Մեր խնդիրն էր ներկայացնել այն բարոյահոգեբանական վիճակը, որի մէջ յայտնւում են ռազմական գործիչները երկրի բարձրագոյն ղեկավարութեան սխալ որոշումների արդիւնքում: Մեր նպատակն էր նաեւ ցոյց տալը, որ նման կարգի յանցանքները երբե՛ք չեն ներւում Հայրենիքի կողմից:

Yerkir.am

Յարակից լուրեր

  • «Նայենք, թէ մարտնչող գաւառականների խունտան այսօր ինչպէս է խժռում պետականութիւնն ու հաճոյքով սպասում Էրդողանի փողերին...». Վահէ Սարգսեան
    «Նայենք, թէ մարտնչող գաւառականների խունտան այսօր ինչպէս է խժռում պետականութիւնն ու հաճոյքով սպասում Էրդողանի փողերին...». Վահէ Սարգսեան

    Yerkir.am-ի գլխաւոր խմբագիր Վահէ Սարգսեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է.

  • Դադիվանքցին հետեւում էր՝ ինչպէս են սպանում իր հայրենիքն ու իրեն...
    Դադիվանքցին հետեւում էր՝ ինչպէս են սպանում իր հայրենիքն ու իրեն...

    Ով գիւղում է ծնւել, ում մանկութեան յուզաշխարհը գիւղում է, նա ինձ աւելի լաւ կը հասկանայ: Գիւղում ամէն ինչ ստեղծւած է սեփական ձեռքերով, եւ դրա համար է երեւի, որ  ամէն ինչի մէջ սիրտ ու հոգի կայ: Հնամենի տունը, կոտրատւած ու իրար կապկպած ցանկապատը, նրա տակ կիտւած մեծ ու փոքր քարաբեկորները, դիմացի լեռան լանջից իջնող հոտն ու նախիրը, շան պառկած տեղը, ծխացող թոնրատունն ու խոխոջացող առուն, գերանների վրայ հանգստացող ծերունիները,  հազար ու մի արհաւիրքներ տեսած հաստաբուն ծառերն ու այլ պատկերներ...

  • Անեկդոտ պատմել, երգել կամ պարել, ճաշ եփել. ինչպէ՞ս է արտայայտւել Աննա Յակոբեանի բարոյական աջակցութիւնը
    Անեկդոտ պատմել, երգել կամ պարել, ճաշ եփել. ինչպէ՞ս է արտայայտւել Աննա Յակոբեանի բարոյական աջակցութիւնը

    Վարչապետը կամ գերագոյն գլխաւոր հրամանատարը ո՞ր իրաւական ակտով է իրաւասու ռազմական դրութեան, ընթացող պատերազմի պայմաններում յանձնարարել քաղաքացուն՝ հրամանատարական կէտում ցուցաբերել բարոյական աջակցութիւն: Ո՞ր իրաւական ակտով է նկարագրւում բարոյական աջակցութիւնը, սահմանւում դրա ձեւերը եւ մեխանիզմները` այս եւ մի շարք այլ հարցադրումներով նամակ էինք ուղարկել ՀՀ պաշտպանութեան նախարար Վաղարշակ Յարութիւնեանին՝ խնդրելով ներկայացնել պարզաբանումներ:

  • Մի հայրենավաճառի յայտարարութեան հետքերով
    Մի հայրենավաճառի յայտարարութեան հետքերով

    ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Խաչատրեանն ԱԺ-ում հանդէս է եկել աննախադէպ մի յայտարարութեամբ, ըստ որի՝ «…Սիւնիքում թիկունքային աշխատանքները բաւականին լաւ էին կազմակերպւել: Այդ աշխատանքների մի մասին նաեւ ես եմ մասնակցել: 

  • «Տրանսպորտային ապաշրջափակման» առասպելը կամ Այսրկովկասից ՀՀ-ի լիակատար «վտարումը»
    «Տրանսպորտային ապաշրջափակման» առասպելը կամ Այսրկովկասից ՀՀ-ի լիակատար «վտարումը»

    ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 9-րդ կէտի (տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակում ու ՀՀ տարածքով տրանսպորտային կապ Ադրբեջանի արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ) եւ 2021 թ. յունւարի 11-ին Մոսկւայում ստորագրւած կրկին եռակողմ յայտարարութեան (նշեալ կէտի իրականացման նպատակով փոխվարչապետների համատեղ նախագահութեամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին) համաձայն՝ Այսրկովկասում կտրուկ փոխւում է իրադրութիւնը: Մոսկւայի հանդիպումից յետոյ ռուսական «Kommersant»-ը, անդրադառնալով հանդիպման արդիւնքներին, հրապարակեց տրանսպորտային նոր հաղորդուղու ստորեւ ներկայացւող քարտէզը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։