Հա

Քաղաքական

30/01/2021 - 15:10

Սովորելու ունակութիւնը՝ պետական գործչի որակ

Ամէն մի ժամանակաշրջան, ամէն մի հասարակութիւն իր առաջնորդներին է առաջ քաշում: 1990 թւականին «Ղարաբաղ» կոմիտէն եւ 2018 թւականին Փաշինեանն ու մնացած «քայլողները» իշխանութեան եկան «փողոցի» միջոցով: Հապա ի՞նչն է պատճառը, որ Երրորդ Հանրապետութեան հիմնադիրներն (իրենց սխալներով հանդերձ) կարողացան սովորել, ըմբռնել պետական կառավարման եւ միջազգային յարաբերութիւնների էութիւնը, եւ, մասնաւորապէս, Արցախի հարցը չափազանց ծանր վիճակից հասցնել համեմատաբար բարւոք մակարդակի՝ ապահովելով ռազմական յաղթանակներ, իսկ «քայլողները», հակառակը՝ համեմատաբար բարւոք վիճակից բերեցին տապալման ու պարտութիւնների:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

 

Վերջերս մեծ հաճոյքով դիտեցի Ռուզան Խաչատրեանի «Յայտնի անյայտը» շարքի հաղորդումը, որը նւիրւած էր Վլադիմիր Մովսիսեանին:

Նիւթը ուսուցողական էր շատ իմաստներով. ինչով է պետութեան մարդը տարբերւում իր իմիջի եւ աթոռի համար դողացող քաղաքական գործչից, ինչպէս է գործում հայրենասէր եւ իր հողի հանդէպ սրտացաւութիւն ունեցող մարդը՝ ի հակակշիռ «փայլուն» ձեւակերպումներով հրապուրւած դատարկախօսների, վերջապէս՝ ինչպէս պէտք է իմանալ եւ զգալ Հայաստանն՝ ընդհուպ մինչեւ գիւղական նեղլիկ ճանապարհներն ու գիւղական կածանները:

Այդ համատեքստում հաղորդումը յիշեցնում է, թէ ինչպէս էր 1984 թւականին մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Մովսիսեանն անցկացնում Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ միջեւ սահմանազատումը՝ չմտահոգւելով սեփական պաշտօնով կամ անգամ անվտանգութեամբ:

Այս հաղորդումը դրդեց ինձ յիշել Մովսիսեանի մէկ այլ կարեւոր որակի մասին՝ սովորելու ցանկութեան եւ ունակութեան: Երկու դարաշրջանի «անցումային փուլում»՝ 1990 թւականի ապրիլից մինչեւ հոկտեմբեր ամիսները Մովսիսեանը Կենտկոմի առաջին քարտուղարն էր, եւ նրա վրայ մեծ պատասխանատւութիւն էր դրւած՝ մասնաւորապէս, Մոսկւայի հետ յարաբերութիւնների տեսանկիւնից:

Յատկապէս այդ ժամանակահատւածում նա գրեթէ ամէն օր հաւաքում էր տարբեր ոլորտների մտաւորականներին ու խորհրդակցում նրանց հետ: Հայրս, որն այդ ժամանակահատւածում սերտօրէն շփւել էր Մովսիսեանի հետ, յիշում էր, որ նա ժամանակ առ ժամանակ ընդհատում էր խոսակցութիւնն ու ասում՝ «ես սա չեմ հասկանում, խնդրում եմ ինձ բացատրել»: Իսկ հիմա պատկերացրէք, որ ներկայիս վարչապետը, նոյնիսկ իր զինակիցների ամենանեղ շրջանակում, խոստովանի, որ ինքն ինչ-որ բան չի հասկանում:

Ամէն մի ժամանակաշրջան, ամէն մի հասարակութիւն իր առաջնորդներին է առաջ քաշում: 1990 թւականին «Ղարաբաղ» կոմիտէն եւ 2018 թւականին Փաշինեանն ու մնացած «քայլողները» իշխանութեան եկան «փողոցի» միջոցով: Հապա ի՞նչն է պատճառը, որ Երրորդ Հանրապետութեան հիմնադիրներն (իրենց սխալներով հանդերձ) կարողացան սովորել, ըմբռնել պետական կառավարման եւ միջազգային յարաբերութիւնների էութիւնը, եւ, մասնաւորապէս, Արցախի հարցը չափազանց ծանր վիճակից հասցնել համեմատաբար բարւոք մակարդակի՝ ապահովելով ռազմական յաղթանակներ, իսկ «քայլողները», հակառակը՝ համեմատաբար բարւոք վիճակից բերեցին տապալման ու պարտութիւնների:

Պատասխանն ինձ համար պարզ է. տարբեր է «փողոցը» եւ, համապատասխանաբար, տարբեր են նաեւ լիդերները: 1988-90 թւականների «փողոցը» առաջ է բերել կրթւած լիդերներին (շնորհակալութիւն խորհրդային համակարգին), 2018-ի փողոցը՝ անկապ, բայց «համոզիչ» ղժղժացողներին: Թէ ինչ է փոխւել 30 տարում կրթութեան մէջ, ինչպէս նաեւ հայրենիքի եւ պետութեան ընկալումներում՝ դրա մասին մէկ ուրիշ անգամ:

Իսկ այստեղ բերեմ մի մասնաւոր օրինակ, որը, սակայն, շատ յատկանշական է: Տգէտ զանգւածին կարելի է կերակրել ցանկացած հիմարութեամբ: Ասենք՝ որ բանակցութիւնների արդիւնքում մենք կունենայինք նոյն արդիւնքը, որն ունեցանք պատերազմում պարտւելու հետեւանքով: Դրա մասին աւելի մանրամասն՝ Արման Գրիգորեանի երէկ հրապարակած յօդւածում: Մի խօսքով, Հայաստանը փոխելու համար պէտք է փոխել «փողոցը»:

…Մահւանից մի քանի ամիս առաջ հանդիպեցի Վլադիմիր Մովսիսեանին ԳԱԱ գրադարանի շէնքի մօտ, որտեղ նրա գրասենեակն էր: Ասաց. «Ֆիզիկապէս լաջ չեմ՝ էն մունդառ հիջանդութիւնից է մօտս»: Օգտւելով նրա այդ բնորոշումից, ասեմ, որ մեր հասարակության հիւանդութիւնն աւելի «մունդառ» է:

 

«Առաւօտ»

 

 

 

Յարակից լուրեր

  • Հայաստանում հիբրիդային ռեժիմ է
    Հայաստանում հիբրիդային ռեժիմ է

    Դասական աւտորիտարիզմի դէպքում ամէն ինչ պարզ է: Կայ Պուտին, կան Կրեմլում նրա կողքը հաւաքւած մարդիկ, կան նահանգապետեր, գեներալներ, ԿԳԲ, ոստիկանութիւն, մահակներ, աւտոմատներ, գրաքննութեան պայմաններում աշխատող դաշնային հեռուստաալիքներ:

  • «Եթէ իրենց թւում է` կարող են մեր ընկերներին առեւանգել ու խօսել կառուցողական յարաբերութիւններից, չարաչար սխալւում են». Ի. Սաղաթելեանն արձագանգել է Ն. Փաշինեանին
    «Եթէ իրենց թւում է` կարող են մեր ընկերներին առեւանգել ու խօսել կառուցողական յարաբերութիւններից, չարաչար սխալւում են». Ի. Սաղաթելեանն արձագանգել է Ն. Փաշինեանին

    Նիկոլ Փաշինեանն այսօր կառավարութեան նիստում շնորհաւորեց ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» դաշինքներին խորհրդարան անցնելու առթիւ եւ կառուցողական աշխատանքի կոչ արեց:

  • «Ժամանակակից Հայաստանի տարածքը կոչւում է Արեւմտեան Ադրբեջան». Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինեանին
    «Ժամանակակից Հայաստանի տարածքը կոչւում է Արեւմտեան Ադրբեջան». Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինեանին

    Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայութեան ղեկավար Լէյլա Աբդուլլաեւան մեկնաբանել է Նիկոլ Փաշինեանի` Եւրոպական խորհրդի (ԵԽ) նախագահ Շառլ Միշէլի հետ ճեպազրոյցի ժամանակ արւած յայտարարութիւնները:

  • Այս իշխանութեան մէջ կայ մէկ պաշտօն, մէկ անձ. «ապագան» մօտ է․ «Փաստ»
    Այս իշխանութեան մէջ կայ մէկ պաշտօն, մէկ անձ. «ապագան» մօտ է․ «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Մօտաւոր հաշւարկներով, մինչեւ օգոստոսի 10-ը ազգովի զբաղւած ենք լինելու պաշտօնանշանակման «հիւանդութեամբ»: Ազգային ժողովի առաջին նիստում «ընտրւելու» են ԱԺ նախագահ, փոխնախագահներ, յանձնաժողովների նախագահներ, փոխնախագահներ, դրանից յետոյ 15 օրում ձեւաւորւելու է կառավարութիւն, նշանակւելու են փոխվարչապետներ, նախարարներ, հնարաւոր է՝ մարզպետների փոփոխութիւն: Ու բոլորով քննարկելու ենք այս կամ այն թեկնածուին, գովելու ենք, պախարակելու ենք, ցաւալու ենք եւ այլն, եւ այլն: Իհարկէ, շատ կարեւոր են կադրերը, յատկապէս երբ խօսքը բարձրաստիճան պաշտօնեաների մասին է:

  • «Փաշինեանն Ալիեւին խոստումներ ունի տւած». «Ժողովուրդ»
    «Փաշինեանն Ալիեւին խոստումներ ունի տւած». «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ»-ը գրում է. «Անցել է երկու ամսից աւելի, ինչ ադրբեջանական կողմը երեք ուղղութիւններով առաջ է եկել Հայաստանի սահմանին եւ հեռանալ ամենեւին չի պատրաստւում: Աւելին՝ նրանք այլ ուղղութիւններով ամրանալու փորձեր են իրականացնում: Դրա վառ ապացոյցը երէկ տեղի ունեցած միջադէպն է: Մասնաւորապէս, երէկ առաւօտեան հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատւածում ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղութեամբ: Ծաւալւած փոխհրաձգութեան հետեւանքով մահացու հրազէնային վիրաւորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։