Print this page
31/01/2021 - 10:00

Պատւազուրկի, բնակչութեան կազմի եւ կարգավիճակի մասին

Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրէն Հայկազուն Ալւրցեանը իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«alikonline.ir» - Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրէն Հայկազուն Ալւրցեանը իր ֆէյսբուքեան էջում գրել է. 

«ՊԱՏՒԱԶՈՒՐԿԻ, ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԻ ԵՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ 

Պատւազուրկ ղեկավարը/մարդը, աւելի վտանգաւոր է, քան որեւէ այլ արատ կամ թերութիւն ունեցող ղեկավաը/մարդը։ 

Պատւազուրկ մարդը պատրաստ է ամէն ստորութեան, ստի ու խաբէութեան։ Նա իր ողորմելի կեանքն ու իշխանութիւնը պահպանելու համար նաեւ կը ծախւի եւ կը դաւաճանի, քանզի նաեւ ագահ է եւ իշխանատենչ, կը սողայ թշնամու առաջ եւ կոշիկներն էլ կը լիզի, ինչպէս եղաւ մեզանում...

Պատւազուրկ մարդը նաեւ չի գիտակցում, որ ինքը պատւազուրկ է, քանզի չունեցած բանի մասին պատկերացում չեն ունենում։

Եւ ահա հերթական անգամ ականատես եղանք վարչապետ կոչեցեալի կողմից անպատիւ մարդու վարքագծի դրսեւորման. նա փրփուրը բերանին հեռուստաեթերում փորձում էր ապացուցել, որ ինքը չի ասել, թէ Շուշին հայկական քաղաք չէ։ 

Այս աճպարարը բառախաղերով փորձում է ապացուցել, թէ 30 տարի առաջ 90 տոկոս թուրք բնակչութիւն ունեցող քաղաքը հայկական չի կարող լինել իր այդ կարգավիճակով։ 

Էս անգրագէտը չի զանազանում քաղաքի բնակչութեան կազմը վարչաքաղաքական կարգավիճակից։ Ասում եմ ու կասկածում՝ արդեօ՞ք չի գիտակցում... 

Ըստ այս ամբոխավարի տրամաբանութեան՝ 30 տարի առաջ զուտ թուրքերով բնակեցւած բազմաթիւ հայաստանյան բնակավայրեր հայկական չեն։ Գուցէ մի օր դրա մասին էլ լսենք... 

Իսկ միայն հայերով բնակեցւած եւ Հայաստանին պատկանող Արծւաշէնի մասին մի դուխով չե՞ս գոռայ Ալիեւի վրայ, որ օրինական կերպով ՀՀ-ին պատկանող գիւղը տուն առ տուն վերադարձնի։ 

Հը, ի՞նչ կասես, այ նազար... թիւ, այլ բան էի ուզում ասել, կըներես, Նազար...»:

Յարակից լուրեր