Հա

Քաղաքական

01/02/2021 - 09:45

«Հայաստանի պատմութեան ամենամեծ գաղթը կը սկսւի փետրւարի 1-ից, ՀՀ հպարտ քաղաքացիները մեծ խմբերով, ընտանիքներով կարտագաղթեն ՌԴ տարբեր քաղաքներ». Նարեկ Մալեան

ՀՀ հպարտ քաղաքացիները վաղւանից (փետրւարի 1-ԽՄԲ.) մեծ խմբերով, ընտանիքներով կարտագաղթեն ՌԴ տարբեր քաղաքներ համալրելով ՌԴ սպասարկման ոլորտի աշխատատեղերը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Վետօ» շարժման առաջնորդ Նարեկ Մալեանը:

«alikonline.ir» - ՀՀ հպարտ քաղաքացիները վաղւանից (փետրւարի 1-ԽՄԲ.) մեծ խմբերով, ընտանիքներով կարտագաղթեն ՌԴ տարբեր քաղաքներ համալրելով ՌԴ սպասարկման ոլորտի աշխատատեղերը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Վետօ» շարժման առաջնորդ Նարեկ Մալեանը:

«Ըստ տարածւող լուրերի փետրւարի 1-ին բացւելու են դէպի ՌԴ ճանապարհները: Վստահ կարող եմ պնդել, որ մօտակայ մէկ ամսում կը լինի աննախադէպ չափերի հասնող արտագաղթ: ՀՀ հպարտ քաղաքացիները (հիմնականում նրանք ովքեր սոցցանցերում գրում են NIKOL@MEZ PRKEC) վաղւանից մեծ խմբերով, ընտանիքներով կարտագաղթեն ՌԴ տարբեր քաղաքներ համալրելով ՌԴ սպասարկման ոլորտի աշխատատեղերը:

Հայաստանի պատմութեան ամենամեծ գաղթը կը սկսւի վաղը՝ փետրւարի 1-ից: Վստահ եմ նաեւ, որ արտագաղթողները Ռոստովից, Պսկովից, Վլադիկաւկազից եւ ՌԴ այլ երկրորդական քաղաքներից կը շարունակեն հայրենիքում ապրողներին հայրենասիրութեան լատինատառ դասեր տալ, պարտադրելով մեզ սիրել Նիկոլին եւ իր ուսապարկերին:

Կարծում եմ օրինաչափ կը լինի փետրւարի 1-ը այսուհետ օրացոյցում նշել որպէս ոտքերով քւէարկող հպարտ քաղաքացու օր, կամ հպաաաարտ խոպանչու օր»,- գրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։