Հա

Քաղաքական

01/02/2021 - 11:05

«Ցաւօք այս արտագաղթն ամենամեծն է լինելու․ Հայաստանը լքող հայն այլեւս չի հաւատում, որ վաղը թուրքը չի մտնելու իր տուն, հայը այսօր ամենաանպաշտպանը իր հայրենիքում է»․ Նաիրա Զոհրաբեան

Այսօրւանից մէկ ամսով ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանը բացել է իր օդային սահմանը։ Միայն այսօր 6 չւերթ կայ Ռուսաստան, որից 4-ը՝ Մոսկւա։

«alikonline.ir» - ԱԺ «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Նաիրա Զոհրաբեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում ասւում է․

«Նիկոլի անսխալականութեան վկաները

Այսօրւանից մէկ ամսով ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանը բացել է իր օդային սահմանը։ Միայն այսօր 6 չւերթ կայ Ռուսաստան, որից 4-ը՝ Մոսկւա։

07.55 առաջին չւերթը՝ Մինւոդի, թռաւ։

Պէտք էր տեսնել հայ ընտանիքի ուրախութիւնը, որ ինքը տոմս ունեցող առաջին յաջողակների մէջ է։

Շահած լոտոյի պէս մի բան։

Երէկ արդէն Մոսկւա մէկ ուղղութեամբ տոմսը վաճառւում էր 700 դոլարով ու չզարմանաք, որ Մոսկւա տոմսը սկսեն աուկցիոնով վաճառել՝ լոտերով։

Ցաւօք՝ ա՛յս մի արտագաղթը հայոց ամենամեծ գաղթն է լինելու։

Ես իրաւունք չունեմ մեղադրելու Հայաստանը լքող հային, ով այլեւս հացի խնդիր ունի եւ ամենասարսափելին՝ նա չի հաւատում, որ վաղը թուրքը չի մտնելու իր տուն։

Հայը այսօր ամենաանպաշտպանը իր հայրենիքում է։

Հետաքրքիր օրինաչափութեամբ Հայաստանը լքողների զգալի մասը Նիկոլ ընտրածներն են։ Նրանք, ովքեր ամենայուսահատն էին ու ամենից շատ էին հաւատում նիկոլական փրկչութեանը։

Ես մէկ րոպէ անգամ չեմ կասկածում, որ Նիկոլը հեռանալու է։

Ես մէկ րոպէ անգամ չեմ կասկածում, որ ինքն էլ դա գիտի։

Իմ ու իմ պէս մտածող մարդկանց խնդիրը Նիկոլը չի։ Նիկոլ չկայ։ Նա այլեւս ֆուտլեար է։

Հայաստանի խնդիրը Նիկոլի անսխալականութեան վկաներն են, ովքեր 700 դոլար չունեն, որ տոմս առնեն ու լքեն հայրենիքը։

Նրանք են, որ դեռեւս արհեստական շնչառութիւն են տալիս ֆուտլեարին ու նրանք են, որ Արցախի յանձնումը, մի քանի սերնդի սպանդը համարում են օրինաչափ ու մատաղի պէս ընդունելի։

Ես վախենում եմ ահա հայի է՛դ տեսակից, որովհետեւ Նիկոլը գնալու է, իսկ մենք մնալու եւ ապրելու ենք հայի էդ տեսակի հետ, ով 18 տարեկան երեխայի մահը կարող է արդարացնել Նիկոլի անսխալականութեամբ։

Մեր ողբերգութիւնը, պետականութեան ու մեր լինելիութեան վտանգը ահա է՛ս մարդիկ են։

Ու մինչ գրում էի սա, Նիկոլի անսխալականութեան վկաներից մէկը ինձ խնդրեց ծանօթ օդաչու գտնել, որ մի քիչ էժան գնով բորտ-ուղեկցողների հատւածով փախնի Մոսկւա»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։