Հա

Քաղաքական

02/02/2021 - 10:55

«Փաշինեանը սկսել է պարտութեան մեղաւորների նշանակման ու սեփական մեղաւորութեան մաքրման օպերացիան»․ «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «․․․Արծրուն Յովհաննիսեանի յայտնութեան իրական նպատակն այլ էր, նա տողատակում յայտարարել է, թէ  ինքն ամէն օր ասում էր այն, ինչ իրեն փոխանցում էին բանակային ստորաբաժանումներից։ Ասել է թէ՝ հանրութեանը խաբել է ոչ թէ Արծրուն Յովհաննիսեանն ու նրա անմիջական ղեկավարութիւնը՝ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, այլ բանակը, բանակի ղեկավարութիւնը։

«alikonline.ir» - «168 ժամ»-ը գրում է. «․․․Արծրուն Յովհաննիսեանի յայտնութեան իրական նպատակն այլ էր, նա տողատակում յայտարարել է, թէ  ինքն ամէն օր ասում էր այն, ինչ իրեն փոխանցում էին բանակային ստորաբաժանումներից։ Ասել է թէ՝ հանրութեանը խաբել է ոչ թէ Արծրուն Յովհաննիսեանն ու նրա անմիջական ղեկավարութիւնը՝ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, այլ բանակը, բանակի ղեկավարութիւնը։

Այսպիսով, պարտութիւնը բանակի վրայ բարդելու փաշինեանական՝ աւելի վաղ ակնարկներով սկսւած քաղաքականութիւնն աւելի առարկայական դրսեւորումներ է ստանում։

Արծրունի յայտնութեանը զուգահեռ՝ ձերբակալւում է բանակին զէնքի հիմնական մատակարարներից մէկը՝ Պատրոն Դաւօ մականունով Դաւիթ Գալստեանը, ում հետ մինչեւ տակաւին վերջերս այդքան հաճոյքով լուսանկարւում էր Նիկոլ Փաշինեանը։

Այն, որ սոյն պերսոնաժը տարիներ շարունակ խիստ կասկածելի ու կոռուպցիոն գործարքներ է իրականացրել բանակի հետ ու բանակի հաշւին, յայտնի էր վաղուց։ Ինչպէս որ հասկանալի էր, որ առանց երկրի ամենաբարձր ղեկավարութեան գիտութեան ու մասնակցութեան՝ հնարաւոր չէր նման գործարքների իրականացումը։ Այդ առումով, Պատրոն Դաւոյի ձերբակալութիւնը խիստ ռիսկային է Նիկոլ Փաշինեանի համար, քանի որ նա կարող է խօսել ու տալ անուններ՝ սկսած բանակի բարձր ղեկավարութիւնից՝ մինչեւ գերագոյն հրամանատար։

Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինեանը որոշել է գնալ վա բանկ եւ պատերազմի մեղաւորութիւնից մաքրւելու իր նպատակն աւելի բարձր է դասել, քան Դաւիթներից որեւէ մէկի խօսելու ռիսկը։

Նիկոլ Փաշինեանն այսպիսով սկսել է պարտութեան մեղաւորների նշանակման ու սեփական մեղաւորութեան մաքրման օպերացիան՝ դրանում օգտագործելով նաեւ այն ֆիգուրանտներին, ովքեր գործուն մասնակցութիւն են ունեցել պատերազմում կրած պարտութեան հարցում։ Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, որ ինքը թիւ մէկ պատասխանատուն է, բայց թիւ մէկ մեղաւորը չէ։ Պատասխանատւութիւն ասելով՝ նա հասկանում է ոչ թե՝ քրեաիրավական, որքան՝ քաղաքական պատասխանատւութիւնը, որի հարցը փորձելու է լուծել արտահերթ ընտրութիւնների ֆարսով։

Ինչ վերաբերում է թիւ մէկ մեղաւորին, ապա նրա անունը յայտնի կը դառնայ մեղաւորների նշանակման փաշինեանական գործընթացի աւարտին, երբ ինքը լուծած կը լինի սեփական պատասխանատւութեան հարցը՝ քրէաիրաւականը բարդելով բոլոր նրանց վրայ, ում ներկայութեամբ նրա սելֆիները ժամանակին այդքան դիտարժան էին ստացւում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։