Հա

Քաղաքական

02/02/2021 - 13:10

ՀՀ հիմնադիր Արամ Մանուկեանի գերեզմանը մատնւած է անտէրութեան՝ ի տարբերութիւն Վրաստանի եւ Ադրբեջանի հիմնադիրների

Արամի գերեզմանը նման է նրա կեանքի վերջին տարիներին՝ հպարտ, բայց «թշւառ»...

Ա. ԵՂԻԱԶԱՐԵԱՆ

 

Առաջին նկարում Վրաստանի դեմոկրատական հանրապետութեան հիմնադիր հայրերից Նոյ Ժորդանիայի, Նոյ Ռամիշւիլիի գերեզմաններն են ֆրանսիական Լեւիլեան գերեզմատանը. նոյն գերեզմանատանն են թաղւած նաեւ միւս հիմնադիրները՝ Եւգենի Գեգեչկորին, Ակակի Չխենկելին եւ Իրակլի Ծերեթելին (համացանցում նրանց գերեզմաններից նկարներ չկան)։

Միւս նկարում Ադրբեջանի ժողովրդական հանրապետութեան հիմնադիր Մեհմեդ Էմին Ռասուլզադէի եւ Բաքւում ու Շուշիում հայկական ջարդեր կազմակերպած Ֆաթալի Խան Խոյսկու (սպանւել է 1920 թ. յունիսին՝ «Նեմեսիս» գործողութեան շրջանակներում՝ Թիֆլիսի Էրիւանսկի հրապարակում, ՀՅԴ անդամ Արամ Երկանեանի կողմից) գերեզմանն է Ադրբեջանում։

Երրորդում Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանն է Անկարայում՝ Անըթքաբիրում։

Չորրորդ նկարում Վանի ինքնապաշտպանութեան ղեկավար, Վանի նահանգապետ, ՀՀ առաջին ՆԳՆ նախարար, Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր հայր Արամ Մանուկեանի գերեզմանն է Թոխմախի գերեզմանատանը։ Ըստ յայտնի տեղեկութիւնների՝ Արամը սկզբնապէս թաղւել էր Կոզեռնի գերեզմանատանը, բայց 1930-1940-ական թթ. գերեզմանատան քանդումից յետոյ վերաթաղւել է Թոխմախում։ ԽՍՀՄ տարիներին հայկական պետականութեան եւ ազգայինի հանդէպ ատելութիւն ունեցող իշխանութիւնները, իհարկէ, չէին թոյլատրի, որ Արամի գերեզմանը լինի արժանի նրա վաստակին, որպէսզի մարդկանց մօտ չարթնանայ որեւէ ազգային միտք։

Սակայն ՀՀ անկախացումից անցել է 30 տարի. 30 տարւայ ընթացքում որեւէ աշխատանք չի տարւել Արամ Մանուկեանի (որին պարտական է նաեւ երրորդ հանրապետութիւնը) գերեզմանը բարեկարգելու կամ նրան թէկուզ որեւէ այլ տեղ, ըստ արժանւոյն, վերաթաղելու համար։ Արամ Մանուկեանի գերեզմանը գտնելը գրեթէ անհնար է «անծայրածիր» Թոխմախում, իսկ գտնելու համար էլ պէտք է անցնել այլոց գերեզմանների վրայով եւ շատ նեղ ճանապարհով յայտնւել նրա գերեզմանի մօտ, որտեղ 2-ից աւելի մարդ հազիւ թէ տեղաւորւի։

Վրաց պետական գործիչները թաղւած են ֆրանսիական գերեզմանատանը, ադրբեջանցի Ռասուլզադէն՝ Անկարայում, իսկ Խոյսկին՝ Թբիլիսիում։ Տրամաբանական կը լինէր, որ վրացի եւ ադրբեջանցի գործիչների գերեզմաններն անխնամ վիճակում լինէին, քանի որ իրենց հայրենիքից դուրս են, իսկ Հայաստանում թաղւած Արամի գերեզմանը՝ աւելի խնամւած ու լաւ վիճակում։

Ցաւօք, Արամ Մանուկեանի մասին քչերը գիտեն, ոմանք լսել են անունը, շատերը տեղեակ էլ չեն, թէ ով է։ Շատերը կասեն, որ Արամի գերեզմանի վիճակի համար «մեղաւոր է Դաշնակցութիւնը», բայց ինչպէս Արամի ժամանակակիցն էր ասում՝ «Արամը դուրս եկաւ մեր կուսակցութեան սահմաններից ու դարձաւ ազգային դէմք»։

Այս ամէնն, իհարկէ, մանրուք է թւում այսքան ազգային խնդիրների կողքին։ Բայց ինչքան ազգային խնդիրներ չէին լինի, եթէ «Արամին լաւ նայէինք»։

Արամի գերեզմանը նման է նրա կեանքի վերջին տարիներին՝ հպարտ, բայց «թշւառ»... Ռուբէն Տէր-Մինասեանն իր յուշերում գրում է. «…Չորս պատ, չորս աթոռ, ո՛չ սեղան, ո՛չ էլ մահճակալ…»: Ժամանակակիցները պատմում են, որ նոյնքան անշուք է եղել նաեւ Արամ Մանուկեանի Երեւանի բնակարանը (Արամի փողոցի վրայի կիսաւեր շէնքը): Երբ ընկերներն այդ մասին դիտողութիւն են արել, նա պատասխանել է` «Դատարկ բաներով մի՛ մտահոգւէք»:

 

Yerkir.am

Յարակից լուրեր

  • 1922 թ. գնդակահարւեցին հայրենիքի մի մասը թուրքերին թողած յունական իշխանութիւնները
    1922 թ. գնդակահարւեցին հայրենիքի մի մասը թուրքերին թողած յունական իշխանութիւնները

    1922 թ. նոյեմբերի 28-ին յայտնի «Վեցի գործընթացի» արդիւնքում Աթենքի պատմական Գուդի թաղամասում մահապատժի ենթարկւեցին Յունաստանի բարձրաստիճան պաշտօնեաները՝ նախկին վարչապետ եւ արդարադատութեան նախարար Դիմիտրիոս Գունարիսը, ԱԳՆ ղեկավար Գէորգիոս Բալտաձիսը, ՆԳՆ ղեկավար Նիկոլաոս Ստրատոսը, ռազմական նախարար Նիկոլաոս Թէոտոկիսը, վարչապետ Պետրոս Պրոտոպապադակիսը եւ գեներալ, փոքրասիական վերջին ռազմարշավի ղեկավար Գէորգիոս Խաձիանեստիսը։

  • Հանրապետութեան hիմնադիր Արամ Մանուկեանի կերպարը ներկայ պահի հրամայական պահանջ (Մահւան 102-րդ ամեակի առիթով)
    Հանրապետութեան hիմնադիր Արամ Մանուկեանի կերպարը ներկայ պահի հրամայական պահանջ (Մահւան 102-րդ ամեակի առիթով)

    Արցախ-Ղարաբաղում ծնւած Արամ Մանուկեանը (ծննդեան անւամբ Սարգիս Յարութիւնի Յովհաննիսեան) 19-րդ դարի 90-ական թւականներին անդամագրւելով հայոց ազատամարտին, իր ամբողջ գիտակից կեանքը նւիրեց թուրքական բռնապետութիւնից հայ ժողովրդի ազատագրութեանը, անկախ եւ արժանապատիւ ապագայի կերտմանը, երբեք չյոգնեց ու չընկճւեց պայքարելուց, երբեք չերկնչեց թշնամու ուժից եւ տեղի չտւեց նրա առաջ։ Որքան էլ որ ծանր ու յուսահատական եղաւ հայ ժողովրդի դրութիւնը, պարտութիւնները, զրկանքներն ու կորուստները` ծանր ու տեւական, նա մշտապէս մնաց ազատագրական պայքարի առաջին, ամենածանր, վտանգաւոր ու պատասխանատու դիրքերում: 

  • Արամ եւ Ռոստոմ
    Արամ եւ Ռոստոմ

    Այս տարւայ յունւարին լրացաէ է հայոց նորագոյն պատմութեան մեծագոյն գործիչներից երկուսի՝ Արամ Մանուկեանի եւ Ռոստոմի մահւան 102-րդ տարելիցը, ինչը եւս մէկ առիթ է՝ մէկ անգամ եւս յետադարձ հայեացք գցելու հայոց պատմութեան ոչ վաղ անցեալին, արժեւորելու մեր ազգային-ազատագրական պայքարի եւ հայոց պետականութեան հիմնադիր հայրերի անցած ճանապարհն ու նրանց թողած դասերը:

  • «Հանրապետութեան հիմնադիր Արամն ու երկիրը պարտութեան մատնած հակաԱրամը». «Անկեղծ ասած» Գեղամ Մանուկեանի հետ
    «Հանրապետութեան հիմնադիր Արամն ու երկիրը պարտութեան մատնած հակաԱրամը». «Անկեղծ ասած» Գեղամ Մանուկեանի հետ

    Խօսքս ուզում եմ այսօր վերնագրել՝ Արամն ու հակաԱրամը: Ահա թէ ինչու: Այսօր փոքրաթիւ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին Առաջին Հանրապետութեան հիմնադիր, մեր պետականութեան 600-ամեայ դադարից յետոյ վերականգման ճարտարապետներից մէկի՝ Արամ Մանուկեանի յուշարձանին: Այնպէս չէ, որ երկրում եղած մթնոլորտի պատճառով է, որ շատերը չեկան Արամին այցի: Այդպէս է եղել արդէն երկար տարիներին: Արամին յիշում են, խոնարհւում են դաշնակցականներն ու այն մարդիկ, որոնք գնահատում են նրա գործը, վաստակը, պայքարը: 

  • Մի՛շտ Արամի ճամբով
    Մի՛շտ Արամի ճամբով

    Բծաւոր տիֆով վարակուած՝ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿԵԱՆ աչքերը յաւիտենապէս փակեց Երեւանի մէջ, 102 տարի առաջ, այսօր, յունուար 29, 1919-ին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։