Հա

Քաղաքական

03/02/2021 - 11:00

Վարդան Ոսկանեան. «Երիցս ճշմարիտ է մեծն Վարուժանը»

Մերձաւոր Արեւելքում եւ Կովկասում գոնէ ինձ յայտնի չէ որեւէ ժողովուրդ, որի շրջանում բացակայի վրէժի աւանդոյթը, իսկ ոմանց մօտ այն նոյնիսկ ունի գրեթէ կառուցակարգային երեւոյթին բնորոշ ընդգծւածութիւն։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Մերձաւոր Արեւելքում եւ Կովկասում գոնէ ինձ յայտնի չէ որեւէ ժողովուրդ, որի շրջանում բացակայի վրէժի աւանդոյթը, իսկ ոմանց մօտ այն նոյնիսկ ունի գրեթէ կառուցակարգային երեւոյթին բնորոշ ընդգծւածութիւն։ Լա՞ւ է, դա, թէ վա՞տ, Աստւած գիտէ, սակայն դրանից չի դադարում գոյութիւն ունենալ այն փաստը, որ հայերիս շրջապատում չկայ եւ ոչ մի ժողովուրդ, որը մերժում է վրէժի իրաւունքը կամ հրաժարւում դրանից։

Եթէ մենք՝ որպէս ազգ պատրաստւում ենք շարունակել ապրել այս տարածաշրջանում, իսկ ես կարծում եմ, որ մենք ուղղակի պարտաւոր ենք ապրել՝ եւ հէնց մեր հայրենի լեռնաշխարհում, ապա ազգային մակարդակում թշնամուց վրէժխնդիր լինելուց հրաժարւելը հաւասարազօր է Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի արեւի տակ տեղ չունենալուն՝ փառաւոր պատմութիւն ունեցած, բայց նոյն այդ պատմութեան անփառունակ գիրկն անցած ազգերի շարքը համալրելուն։

Երիցս ճշմարիտ է մեծն Վարուժանը՝ «Եղեգնեայ գրչով վրէժ երգեցի. Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ»»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։