Հա

Քաղաքական

03/02/2021 - 12:35

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկեանին, ՀԵՄ ԿՎ անդամներ Յովհաննէս Ստեփանեանին, Գոռ Սարգսեանին եւ այլոց բերման ենթարկեցին

ԱԺ շէնքի առջեւ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկեանին, ՀԵՄ կենտրոնական վարչութեան անդամներ Յովհաննէս Ստեփանեանին եւ Գոռ Սարգսեանին, ինչպէս նաեւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամ Տարօն Մանուկեանին եւ այլոց:

«alikonline.ir» - ԱԺ շէնքի առջեւ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկեանին, ՀԵՄ կենտրոնական վարչութեան անդամներ Յովհաննէս Ստեփանեանին եւ Գոռ Սարգսեանին, ինչպէս նաեւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամ Տարօն Մանուկեանին եւ այլոց՝ յայտնում է Yerkir.am-ը։

Մինչ այդ Գեղամ Մանուկեանը ելոյթ էր ունեցել՝ նշելով, որ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել եւ, հերթական անգամ, իշխանութիւնը փորձ է անում շատ հապշտապ սահմանադրական օրէնքների փոփոխութիւններ իրականացնել։

«Հիմա էլի ձեւախեղում են դատական համակարգը, նոր մի յատուկ կարգ են մտցնում՝ նոր դատաւորների նշանակման հարց ունեն, որովհետեւ շատ յաճախ վերջին շրջանում մենք ականատես եղանք, որ իրաւապահ համակարգի ուղղակի անթոյլատրելի ցանկացած կարծիք արտայայտողին մեկուսացնելու, բանտարկելու՝ այս իշխանութեան կոյր տենչանքին շատ դատաւորներ դէմ էին արտայայտւում, որովհետեւ շատ դատաւորներ հասկանում են, որ մի օրով ապրել չի լինի Հայաստանում։ Ի վերջոյ, օրէնքի խախտումը պատասխանատւութիւն է ենթադրում, եւ հիմա իշխանութիւնը որոշեց՝ լաւ, չէք կալանաւորում, ես ուրիշ ձեւ կանեմ, կը փոխեմ օրէնքը։ Այս Ազգային Ժողովը ամբողջ իր գործունէութեան ընթացքում գործել է մի տրամաբանութեամբ՝ ինչն իրենց խանգարում է՝ իրենց անօրինականութիւնները գործի դնել, իրենք ուղղակի օրէնք են փոխում»,- ասաց Գեղամ Մանուկեանը։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։