Հա

Քաղաքական

04/02/2021 - 08:10

«Հայաստանում իշխանութիւնը պատկանում է թուրք-ադրբեջանական գործակալների աւազակախմբին». Միքայէլ Մինասեան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը «Տելեգրամ»-ի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը»  խմբակցութեան պատգամաւոր Անուշ Բեղլոյեանի յայտարարութիւններին:

«alikonline.ir» - Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը «Տելեգրամ»-ի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը»  խմբակցութեան պատգամաւոր Անուշ Բեղլոյեանի յայտարարութիւններին:

Գրառումը՝ ստորեւ.

«Հայաստանում արդէն երկրորդ օրն է, ինչ հայհոյում են Նիկոլի կուսակցութեան պատգամաւորին, որն առաջարկել է մոռանալ այն մասին, թէ ով է սկսել պատերազմը, ում պատմական հայրենիքն է Արցախը եւ ուշադրություն դարձնել ապագային՝ չմոռանալով յայտարարել տարածաշրջանից ռուս խաղաղապահների դուրս բերման եւ թուրք-ադերբեջանական տանդեմի հետ խաղաղ համագոյակցութեան հեռանկարի մասին:

Դատելով հայհոյանքների ծաւալից՝ բոլորը վրդովւած են, սակայն ինչի՞ց: Քայլող տիկինը ոչ մի նոր բան չի ասել. դա Նիկոլի քաղաքական գիծն է, որը նա սկսել է 2.5 տարի առաջ՝ թշնամուց կրթւած եւ կառուցողական գործընկերոջ կերպար ստեղծելով, իսկ պետութիւնն ու բանակը կերտած գեներալներից՝ յանցագործների եւ թալանիչների: Վերանայէ՛ք փոխխօսնակ Լենա Նազարեանի հարցազրոյցը, որում նա պնդում է, որ կորսւածին վերադառնալու փոխարէն պէտք է ապրել խաղաղութեան մէջ: Իսկ թէ ում հետ, նիկոլական պացիֆիստները չեն մասնաւորեցնում՝ մտքում պահելով Թուրքիան եւ Ադրբեջանը:

Մենք չենք նկատել, սակայն Արցախի կործանման սկիզբը դարձել է հէնց խաղաղասիրութեան միակողմանի քարոզչութիւնը, որը սկզբից եւեթ եղել է նիկոլա-սորոսական իշխանութեան գաղափարախօսութեան հիմքը: Կրկնւում եմ՝ սկզբից եւեթ. մինչ թշնամին ռմբակոծում էր Տաւուշը, տիկին Էրատոն, ծաղկեփունջը ձեռքին, խաղաղասիրութիւն էր քարոզում, որը յանգեցրեց 5000 զոհերի: Մինչ թշնամին զինւում էր «բայրաքթարներով», Նիկոլի կինը խօսում էր փամփուշտներից զարդ պատրաստելու մասին, Նիկոլը գնում էր Սու-30 կործանիչները՝ չմտածելով դրանց համար սպառազինման մասին, ինչպէս նաեւ հնացած եւ չկրակող «ՕՍԱ-ԱԿ»-ները: Մինչ Ալիեւը յայտարարում էր Սեւանը եւ Երեւանը գրաւելու մասին, Նիկոլը շարունակում էր դատել Առաջին արցախեան պատերազմի հերոսներին՝ ալիեւեան զառանցանքն անպատասխան թողնելով: Քանի դեռ թշնամին Սիւնիքի ճանապարհներին տեղակայում է «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակները, նիկոլականները վստահեցնում են մարդկանց, որ Շուշին հայկական չէ, իսկ Շուռնուխը ժամանակին գրաւել են հէնց սիւնեցիները: Մինչ Թուրքիան վաճառում է հայկական եկեղեցիները, Հայաստանի ԱԳՆ-ն յայտարարում է, որ դա չի համապատասխանում երկխօսութեան մթնոլորտի բարելաւմանը: Եւ չեն պարզաբանում, թէ ով է պատրաստւում հաստատել այդ երկխօսութիւնը:

Մենք հասել ենք նրան, որ սոցապահովման նախարարի աթոռին նստած վաշխառուն առանց ամաչելու Ազգային ժողովի ամբիոնից ծաղրում է առանց տանիքի մնացած արցախցիներին՝ յայտարարելով, որ «յետպատերազմական Արցախում չկայ որեւէ սոցիալական եւ հումանիտար խնդիր»: Նիկոլականների խնդիրները լուծւած են, քանի դեռ նրանք իշխանութեան գլխին են: Քչերը գիտեն, թէ Իլհամի եւ Նիկոլի բանաւոր պայմանաւորւածութիւնների համաձայն՝ փակւում է Ռուսաստանում Արցախի ներկայացուցչութիւնը: Դա թշնամու հետ խաղաղութիւն հաստատելու նոյն քաղաքականութեան շարունակութիւնն է՝ նրան յանձնելով մեր յաղթանակի բոլոր տարրերը, անառակելիօրէն կատարելով նրա բոլոր պահանջները: Մենք պէտք է գիտակցենք, որ Հայաստանում իշխանութիւնը պատկանում է թուրք-ադրբեջանական գործակալների աւազակախմբին, որն ամէն րոպէ ոտնահարում է պետական եւ ազգային շահերը: Եւ միայն մեզանից է կախւած՝ որքան թոյլ կը տանք նրանց յարմարաւէտ ապրել, առանց խնդիրների»: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։