Հա

Քաղաքական

04/02/2021 - 12:00

«Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով». Վիտալի Բալասանեան

Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղւում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հէնց մեր սահմանների պաշտպանութեան նպատակով: Այս մասին յայտնել է ԱՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանեանը, որի յայտարարութիւնը հրապարակւել է Արցախի Հանրային հեռուստաընկերութեան կողմից: 

«alikonline.ir» - Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղւում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հէնց մեր սահմանների պաշտպանութեան նպատակով: Այս մասին յայտնել է ԱՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանեանը, որի յայտարարութիւնը հրապարակւել է Արցախի Հանրային հեռուստաընկերութեան կողմից: Գրում է Yerkir.am-ը:

Յայտարարութիւնում մասնաւորապէս ասւում է.

«Խօսակցութիւններ են պտտւում այն մասին, թէ իբր Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում` պետական շէնքերին տեղադրւելու է ադրբեջանական դրօշ, հարկ եմ համարում կատեգորիկ հերքել այդ լուրերը: Որոշ լրատւամիջոցներում եւ սոցիալական ցանցերում լուրեր են տարածւում, թէ Արցախի պաշտպանութեան բանակը կազմալուծւելու է, եւ ըստ այդ լուրերի տրամաբանութեան՝ Արցախի սահմանների պաշտպանութեան կազմակերպում չի լինելու: Այս կապակցութեամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղւում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հէնց մեր սահմանների պաշտպանութեան նպատակով:

Հասարակութեան որոշ շրջանակներում մտավախութիւն կայ, թէ, օրինակ, Ստեփանակերտի Կրկժան, Աջափնեակ թաղամասերը կամ Ասկերանի Իւանեան գիւղը առաջիկայում կը բնակեցւի ադրբեջանական ընտանիքներով: Խօսակցութիւններ են շրջանառւում նաեւ այն մասին, թէ մասնաւորապէս Ստեփանակերտի առեւտրային կէտերում ադրբեջանցիները կատարում են գնումներ: Հաւաստիացնում եմ, որ նման խօսակցութիւնները զուրկ են որեւէ հիմքից:

Սիրելի՛ արցախցիներ, Արցախի իշխանութիւնների անունից հաւաստիացնում եմ ձեզ, որ, չնայած պատերազմական գործողութիւնների հետեւանքով մեզ հասցւած անդառնալի կորուստներին, պետութիւնը մշտապէս յանձնառու է կատարելու բնակչութեան անվտանգութեան եւ բնականոն կենսագործունէութեան ապահովման իր պարտականութիւնները, ըստ այդմ՝ կոչ եմ անում տուրք չտալ կեղծ լուրերին եւ հաւատացած լինել, որ արւել եւ արւում է ամէն ինչ արցախցու արժանապատիւ կեանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու եւ ընդլայնելու ուղղութեամբ»: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։