Հա

Քաղաքական

07/02/2021 - 09:40

«Ֆրանսիացի լրագրողներին ռուս խաղաղապահները թոյլ չեն տւել մեկնել Ստեփանակերտ՝ ասելով, որ Հայաստանում ստացած հաւատարմագրումն անւաւեր է, հաւատարմագրում պէտք է ստանալ Ադրբեջանից»․ Միքայէլ Մինասեան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրառում է արել՝ պատմելով, որ նախօրէին Ելիսէյան պալատին մօտ կանգնած ընկերոջից զանգ է ստացել․ վերջինս փորձել է հետաքրքրւել Արցախ այցելելու նպատակով Ֆրանսիայից Հայաստան ժամանած պատւիրակութիւնից, որի մասին ԶԼՄ-ները գրեթէ տեղեկութիւններ չեն հաղորդում։

«alikonline.ir» - Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրառում է արել՝ պատմելով, որ նախօրէին Ելիսէյան պալատին մօտ կանգնած ընկերոջից զանգ է ստացել․ վերջինս փորձել է հետաքրքրւել Արցախ այցելելու նպատակով Ֆրանսիայից Հայաստան ժամանած պատւիրակութիւնից, որի մասին ԶԼՄ-ները գրեթէ տեղեկութիւններ չեն հաղորդում։

Միքայէլ Մինասեանը նշում է, որ օրեր առաջ Ֆրանսիայի նախկին քաղաքապետերից մէկի գլխաւորութեամբ, այդ երկրից Հայաստան էին ժամանել մի խումբ լրագրողներ, հասարակական գործիչներ, որոնք ցանկանում էին այցելել Արցախ եւ իրենց աչքերով տեսնել՝ ինչ է այնտեղ կատարւում։ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանի խօսքով՝ պաշտօնական հաւատարմագրեր ստանալուց յետոյ պատւիրակութիւնը ճանապարհ է ընկել Ստեփանակերտ, սակայն Լաչինում ռուս խաղաղապահները նրանց արգելել են շարունակել ճանապարհը՝ պատճառաբանելով, որ «մուտք են գործում Ադրբեջանի տարածք, ուստի Հայաստանում ստացած հաւատարմագրումն անւաւեր է, անհրաժեշտ է Ադրբեջանից հաւատարմագրեր ստանալ»։

Ինչպէս նշում է Մինասեանը, պատւիրակութիւնը ոչինչ չի կարողացել անել եւ վերադարձել է Երեւան՝ Ֆրանսիայի դեսպանատուն։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը ոչ պաշտօնական կապ է հաստատել Փաշինեանի հետ՝ փորձելով հասկանալ, թէ ինչ է կատարւում։ Վերջինս էլ յայտնել է, որ յունւարի 11-ին Մոսկւայում կայացած եռակողմ բանակցութիւնների ժամանակ «պայմանաւորւել են, որ միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչները պէտք է ադրբեջանական հաւատարմագրում ստանան եւ որ աւելի լաւ է՝ չխառնւեն այդ հարցերին»։

Մինասեանի խօսքով՝ Ջոնաթան Լաքոտն այլընտրանք չի ունեցել, քան լռել։ «Լաքոտի լռութիւնը շատ ցուցադրական է։ Եւ, որ աւելի վիրաւորական է, սպասելի է։ Ֆրանսիայի դեսպանը լռում էր այս ամբողջ ընթացքում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դեսպանը լռում էր, երբ Նիկոլը զուգահեռ հաղորդակցութիւններ էր կառուցում Ալիեւի հետ, նա լռում էր, երբ Նիկոլը, իր յայտարարութիւններով տորպեդահարում էր բանակցային գործընթացը, նա լռում էր, երբ պատերազմ սկսւեց, նա լռում էր, երբ Նիկոլը պատերազմի ժամանակ հրաժարւեց Ֆրանսիայի ռազմական օգնութիւնից։ Ազատութեան, հաւասարութեան եւ եղբայրութեան արժէքները աշխարհին փոխանցած երկրի դեսպանը լռում էր 2018-ի ապրիլին, լռում էր, երբ ամբոխը ցրեց օրինական ճանապարհով ընտրւած խորհրդարանը, լռում էր, երբ շրջապատել էին դատարանները, լռում էր, երբ յեղափոխական իշխանութիւնը վիրաւորեց ընդդիմախոսներին, լռում էր, երբ յեղափոխական իշխանութիւնը խախտեց մարդու իրաւունքները: Եւ նա լռում է հիմա, երբ Նիկոլը խեղդամահ է անում մեդիային։

Յիշեցի ամերիկեան դեսպանի տանը ընթրիքի ժամանակ Ջոնաթան Լաքոտի հետ հանդիպումը, ինչպէս մենք քննարկեցինք խօսքի ազատութեան կարեւորութիւնը եւ այն, որ ԶԼՄ-ները ժողովրդավարական հասարակութեան կարեւորագյն տարրն են: Եւ ամենակարեւորը՝ նրանք ոչ թէ վիճում էին, այլ համաձայնում»,- գրել է Մինասեանը։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։