Հա

Քաղաքական

07/02/2021 - 12:05

«Ադրբեջանը արհեստական ձգձգում եւ քաղաքականացնում է գերիների վերադարձի գործընթացը՝ նրանց ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու նպատակով». ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ պատւիրակութեան ղեկավարի հետ

Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը փետրւարի 5-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատւիրակութեան ղեկավար, դեսպան Անդրէա Վիկտորինի հետ։

«alikonline.ir» - Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը փետրւարի 5-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատւիրակութեան ղեկավար, դեսպան Անդրէա Վիկտորինի հետ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՄԻՊ գրասենեակը: Գրում է Tert.am-ը:

Հանդիպման ընթացքում քննարկւել են մի շարք հարցեր, այդ թւում՝ կապւած Ադրբեջանում պահւող հայ գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապութեան հետ: Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանութիւններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակութեանը ու յատկապէս գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու լարւածութիւն առաջացնելու նպատակով: Դրանից բացի, պաշտպանը դեսպանին է ներկայացրել մարդու իրաւունքների խախտումները սահմանների որոշման գործընթացում:

Մարդու իրաւունքների պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ իրենց ուշադրութեան կենտրոնում են նաեւ Արցախից Հայաստան տեղափոխւած անձանց իրաւունքների երաշխաւորման հարցը։ Օրինակ՝ Մարդու իրաւունքների պաշտպանը հրապարակել է տեղեկատւական ուղեցոյց պատերազմի հետեւանքով տեղահանւած մարդկանց համար։

Առաջիկայում կը հրապարակւի նաեւ արտահերթ զեկոյց, որտեղ տեղ են գտել երկրում ռազմական դրութիւն յայտարարւելու օրւանից սկսած Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմում իրականացւած եւ մինչ օրս իրականացւող անհատական դիմումների (գրաւոր եւ բանաւոր) քննարկման, սոցիալական ցանցերի մշտադիտարկման, Հայաստանում Արցախից տեղահանւած անձանց բնակութեան վայրեր (կացարաններ, ժամանակաւոր կայանման կետ, մասնաւոր տներ) իրականացւած այցերի արդիւնքում արձանագրւած կարիքները, ինչպէս նաեւ նրանց իրաւունքների ապահովման խնդիրները:

Կողմերը ընդգծել են երկու կառոյցների միջեւ բարձր համագործակցութիւնն ու փոխադարձ վստահութիւնը, ինչպէս նաեւ պայմանաւորւել են խորացնել համագործացկութիւնը մարդու իրաւունքների պաշտպանութեան հարցերում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։