Հա

Քաղաքական

07/02/2021 - 12:15

«Մարտի վերջին Նախիջեւանում անցկացւելիք զօրավարժութիւններից վտանգներ եմ սպասում. միգուցէ լինեն ռազմական սադրանքներ». Կարէն Յովհաննիսեան

Ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի ռուս ներկայացուցիչ, գնդապետ Միխայիլ Զաւալկինը յայտարարել է, որ ռուս եւ թուրք զինծառայողները կատարում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի եւ ռազմական գործողութիւնների դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկման ընդհանուր խնդիրը. «Իրադրութեան մոնիտորինգն իրականացւում է շուրջօրեայ անօդաչու թռչող սարքերի միջոցով, մասնաւորապէս՝ «Ֆորպոստ» եւ «Օռլան-10» ԱԹՍ-ների համալիրների միջոցով»:

«alikonline.ir» - Ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի ռուս ներկայացուցիչ, գնդապետ Միխայիլ Զաւալկինը յայտարարել է, որ ռուս եւ թուրք զինծառայողները կատարում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի եւ ռազմական գործողութիւնների դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկման ընդհանուր խնդիրը. «Իրադրութեան մոնիտորինգն իրականացւում է շուրջօրեայ անօդաչու թռչող սարքերի միջոցով, մասնաւորապէս՝ «Ֆորպոստ» եւ «Օռլան-10» ԱԹՍ-ների համալիրների միջոցով»:

168.am-ի հետ զրոյցում ռազմական փորձագէտ Կարէն Յովհաննիսեանն ասաց, որ իրականում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգը ոչ այդքան հայկական կողմի համար է վտանգ պարունակում, որքան՝ ռուսական կողմի. «Բայց քանի որ ռուսական կողմն էլ վերահսկելու է, այսինքն՝ համատեղ է տեղի ունենում, կարծես թէ վտանգը չէզոքացւում է: Մեծ հաշւով, Արցախում հայկական կողմը չի իրականացնում այնպիսի գործողութիւններ կամ այնպիսի ռազմական գաղտնիք պարունակող գործողութիւններ, որոնք կարող են թուրքական կողմին հասու լինել, այս պահին ես մի քիչ հանգիստ եմ, բայց անհանգստութիւնս կապւած է ռուսական կողմի հետ, որովհետեւ, վերջիվերջոյ, ռուսական կողմի զօրքերի տեղաշարժի, զօրքերի թւաքանակի եւ բազմաթիւ այլ հարցերի թուրքական կողմը հասանելիութիւն է ունենալու: Բայց, նորից եմ կրկնում, որ այդ համատեղ մոնիտորինգային խմբին վերահսկում է նաեւ ռուսական կողմը, այսինքն՝ այնպէս չէ, որ թուրքական կողմը ինքնուրոյն, միայնակ նստելու է՝ այդ ԱԹՍ-ները որ կողմ ուզի՝ այդ կողմ տանի, ինչ հետախուզութիւն ուզի՝ անի. մէկը միւսին վերահսկելու է: Բայց հաճելի չէ եւ ցանկալի չէ թուրքական կողմի ներկայութիւնն այդ տարածաշրջանում, որովհետեւ, օրինակ՝ հետագայում, ասենք՝ 5 տարի յետոյ այդ համատեղ մոնիտորինգային խումբը փակւի, իրենք ունենալու են այդ տարածաշրջանին վերաբերող հետախուզական տւեալներ, որոնք յետոյ իրենց պէտք են գալու: Վտանգն այդ առումով եմ ես նկատում»:

Ինչ վերաբերում է այս օրերին Կարսում անցկացւող ադրբեջանաթուրքական զօրավարժութիւններին՝ ռազմական փորձագէտն ընդգծեց. «Հետաքրքիր բան եմ նկատել՝ մինչ զօրավարժութիւնների սկսելը թուրք-ադրբեջանական քարոզչական տանդեմը բաւականին ակտիւ գովազդում էր դրանք, շատ մեծ կարեւորութիւն էին տալիս դրանց, սակայն, զօրավարժութիւնների մեկնարկից մէկ օր յետոյ այլեւս դադարեցին խօսել զօրավարժութիւնների մասին: Սա՝ այն դէպքում, երբ ՀՀ տարածքում ՌԴ ռազմաբազայի կողմից որոշակի տեղաշարժեր տեղի ունեցան: Ես կարծում եմ, որ ռուսական կողմը նաեւ Թուրքիային է հասկացրել, որ չի կարելի այդ տոնայնութեամբ կամ այդ մարտավարութեամբ առաջ գնալ, եւ նրանք դադարեցրել են ամբողջ քարոզչութիւնը: Իսկ վտանգների առումով, ճիշտն ասած՝ այդքան այս զօրավարժութիւններից վտանգ չեմ սպասում, որքան սպասում եմ պատասխան զօրավարժութիւններից, որոնք մարտի վերջին Նախիջեւանի տարածքում կը լինեն: Այ, այդ ժամանակ ես լուրջ մտավախութիւններ ունեմ, որովհետեւ Ադրբեջանը նաեւ այդ հատւածում սահմանային նկրտումներ ունի:

Կարծում եմ՝ այդ ժամանակաշրջանում միգուցէ լինեն ռազմական սադրանքներ: Ես եմ ենթադրում, որ մարտին են լինելու պատասխան զօրավարժութիւնները, միգուցէ սխալւում եմ:

Չի բացառւում, որ հէնց այդ զօրավարժութիւնների ֆոնին ճանապարհային ապաշրջափակմանը վերաբերող հարցեր կամ դիրքային հարցեր քննարկւեն եւ փորձեն այդ ճանապարհով իրենց օգտին արդիւնքներ գրանցել, ինչպէս որ մինչեւ հիմա եղել է՝ ճնշումներ են իրականացրել եւ առանց որեւէ խնդրի՝ դիրքային բարելաւումներ են ունեցել: Մտավախութիւններս Նախիջեւանի զօրավարժութիւնների հետ են կապւած»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

Յարակից լուրեր

  • «Բոլոր աշխարհաքաղաքական շահերն անցնում են Սիւնիքով». վերլուծաբան
    «Բոլոր աշխարհաքաղաքական շահերն անցնում են Սիւնիքով». վերլուծաբան

    Ռուս թուրքագէտ Վիկտոր Նադէին-Ռաեւսկին 168.am-ի զրոյցում ասաց, որ այս միջանցք-ճանապարհ պրոյեկտի վրայ աշխարհաքաղաքական մեծ ուշադրութիւն է սեւեռւած: Նրա խօսքով, պրոցեսներին եւ նրան, թէ ինչ է լինելու, հետեւում են ինչպէս Թուրքիայում, Ռուսաստանում, այնպէս էլ Իրանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Եւրոպայում: Աւելին, վերլուծաբանի համոզմամբ, բոլոր խաղացողներն ակնկալում են սեփական շահերը բաւարարող լուծումներ:

  • Գերմանիայի համար անընդունելի է Թուրքիայի՝ Կիպրոսում երկու պետութիւն ստեղծելու առաջարկը
    Գերմանիայի համար անընդունելի է Թուրքիայի՝ Կիպրոսում երկու պետութիւն ստեղծելու առաջարկը

    Բեռլինը պաշտօնապէս մերժում է Կիպրոսում երկու պետութիւնների ստեղծմամբ հիմնախնդիրը լուծելու տարբերակը, որն առաջարկում է Էրդողանի ռեժիմը: 

  • Մոլեգնած Անգարան
    Մոլեգնած Անգարան

    Սպասելի էր Անգարայի մերժողական կեցուածքն ու կայծակնային հակազդեցութիւնը՝ Ցեղասպանութեան պատմական փաստը ճանչնալու Ա․Մ․Ն․-ի նախագահ Ճօ Պայտընի Ապրիլ 24-ի յանդուգն յայտարարութենէն ետք։ Պայտըն, առանց բառերը ծամծմելու, նոյնիսկ երկու անգամ գործածեց տարիներ շարունակ հպարգելք (taboo) հանդիսացած ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ բառը։

  • ««Բայդէնի խօսքը եւ Էրդողանի թուլութիւնը». Թուրքիան կորցրել է նշանակութիւնը Միացեալ Նահանգների համար». Al-Monitor
    ««Բայդէնի խօսքը եւ Էրդողանի թուլութիւնը». Թուրքիան կորցրել է նշանակութիւնը Միացեալ Նահանգների համար». Al-Monitor

    Գաղտնիք չէ, որ յունւարի 20-ին Ջօ Բայդէնի երդմնակալութիւնից ի վեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «նեարդայնօրէն սպասում էր» իր ամերիկացի գործընկերոջ զանգին: Անկարայի ընկալմամբ, Վաշինգտոնից ստացւած զանգը պէտք է հաստատէր, որ երկու երկրների յարաբերութիւնները կը շարունակւեն սովորականի պէս, չնայած դեռեւս 2020 թւականին Բայդէնի նախընտրական արշաւի ընթացքում առկայ յայտնի կանխատեսումներին, որ դեմոկրատ նախագահի օրօք Թուրքիային ծանր ժամանակներ են սպասւում: 

  • Ալիեւը ԼՂ այցի շրջանակում յայտարարել է դէպի Նախիջեւան երկաթգծի կառուցում սկսելու մասին
    Ալիեւը ԼՂ այցի շրջանակում յայտարարել է դէպի Նախիջեւան երկաթգծի կառուցում սկսելու մասին

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն Արցախեան երկրորդ պատերազմից յետոյ Բաքւի վերահսկողութեան տակ անցած Զանգելանի շրջան կատարած այցի ժամանակ յայտարարել է, որ այստեղ երկաթգիծ է եղել եւ «հայերը ապամոնտաժել են այն»: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։