Հա

Քաղաքական

08/02/2021 - 15:00

Ապագայ բժիշկը զոհւել է հոկտեմբերի 10-ին՝ վիրաւոր զինակցին օգնութիւն ցուցաբերելու պահին

Ապագայ բժիշկը զոհւել է հոկտեմբերի 10-ին՝ վիրաւոր զինակցին օգնութիւն ցուցաբերելու պահին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմէն Մուրադեանը:

«alikonline.ir» - Ապագայ բժիշկը զոհւել է հոկտեմբերի 10-ին՝ վիրաւոր զինակցին օգնութիւն ցուցաբերելու պահին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմէն Մուրադեանը:

Նա, մասնաւորապէս, նշել է.

««Մերօրեայ հերոսները». Աւետիս Պուլուզեան

Յանուն հայրենիքի կեանքը զոհած քաջորդիների թւում է նաեւ ապագայ բժիշկ Աւետիս Պուլուզեանը: Մերօրեայ հերոսը ծնւել է 2000 թ. հոկտեմբերի 15-ին, Ստեփանակերտում: Աւարտելով Ստեփանակերտի Խաչատուր Աբովեանի անւան դպրոցը, ուսումը շարունակել է Թամարա Քամալեանի անւան քոլեջում՝ սերտելով «Բուժակ՝ զինւած ուժերում» մասնագիտութիւնը:

2018 թ. ընդունւել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկութեան ֆակուլտետ, 2019 թ. յուլիսին զօրակոչւել Արցախի պաշտպանութեան բանակ: Նոյն թւականի նոյեմբեր-դեկտեմբերին Երեւանում մասնակցել է սանհրահանգիչների պատրաստման դասընթացներին եւ լաւագոյն արդիւնք ցուցաբերելու համար պարգեւատրւել պատւոգրով:

Վերադառնալով Արցախ, շարունակել է զինւորական ծառայութիւնը որպէս սանհրահանգիչ՝ ստանալով կրտսեր սերժանտի զինւորական կոչում: Ընկերները նրան բնութագրում են որպէս ազնիւ ու բարեկիրթ անձնաւորութեան:

«Աւետի հետ սովորեցինք ընդամենը մէկ ուսումնական կիսամեակ, սակայն այդ տարւայ ընթացքում նա հասցրեց տպաւորւել մեր մտքերում, որպէս դաստիարակւած, խելացի եւ հետաքրքիր անձնաւորութիւն»,- ցաւով նշում է համակուրսեցին՝ Մարինէ Յակոբեանը՝ յաւելելով, որ Աւետիսը ոչ մի բան չի խնայել զինակիցներին բժշկական օգնութիւն ցոյց տալու համար:

Աւետիսը 2020 թ. սեպտեմբերի 27-ից եղել է դիրքերում: Հոկտեմբերի 2-ից 9-ը Արցախի հարաւ-արեւելեան ճակատում՝ Արա լեռի շրջանում, այնուհետեւ Հադրութի մեձակայքում մասնակցել է թէժ մարտերի:

Զոհւել է 2020 թ. հոկտեմբերի 10-ին՝ վիրաւոր զինակցին օգնութիւն ցուցաբերելու պահին՝ հրետանային արկի բեկորից»։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։