Հա

Քաղաքական

09/02/2021 - 08:05

«Գերիների վերադարձի հարցով զբաղւում է անձամբ ՌԴ նախագահը». ՌԴ դեսպան Կոպիրկին

Հայաստանի Հանրապետութիւնում Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սերգէյ Կոպիրկինը յայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետեւանքով գերեվարւած հայերի հարցով զբաղւում է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութիւնում Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սերգէյ Կոպիրկինը յայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետեւանքով գերեվարւած հայերի հարցով զբաղւում է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ Կոպիրկինը խօսել է լրագրողների հետ զրոյցում:

Դեսպանը նշել է, որ հայ գերիների վերադարձը նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան առաջնահերթութիւնների շարքում է: «Ես չեմ չափազանցնում, սա այն հարցն է, որով անձամբ զբաղւում է մեր երկրի նախագահը, արտաքին գործերի եւ պաշտպանութեան նախարարները: Այս հարցի լուծումը, հնարաւոր է, չլինի այնքան շուտ, որքան սպասում ենք, բայց հաւատացէք, առաւելագոյնն է արւում, ես վստահ եմ՝ այն հաստատ լուծւելու է»,- ասել է ՌԴ դեսպանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։