Հա

Քաղաքական

09/02/2021 - 13:15

Իրանագէտը՝ Ալէն Սիմոնեանին. Ո՞րն արեցիք սրանցից

Իրանագէտ Ահարոն Վարդանեանը, անդրադառնալով Ալէն Սիմոնեանի այն յայտարարութեանը, թէ ստեղծւած իրավիճակից դուրս են եկել չորս պատգամաւորի կորուստով:

«alikonline.ir» - Իրանագէտ Ահարոն Վարդանեանը, անդրադառնալով Ալէն Սիմոնեանի այն յայտարարութեանը, թէ ստեղծւած իրավիճակից դուրս են եկել չորս պատգամաւորի կորուստով, ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«Արցախը, Սոթքը, Որոտանը, Շուռնուխը, Խնձորեսկի մի մասը, ՀՀ ողջ անվտագային համակարգը տւել են թուրքին, ունենք 5000 զոհ, 1000-ից աւել վիրաւոր ու հաշմանդամ, անյայտ քանակի անհետ կորած ու գերի, գաղթականներ, տեղահանւածներ, սոցիալ-տնտեսական ահաւոր վիճակ, արտարժոյթի թանկացում, բայց ասում են ընդամենը 4 պատգամաւորի կորստով դուրս եկանք ստեղծւած վիճակից։

Այսինքն ո՞րն էր ստեղծւած վիճակը։

Յետ բերեցիք կորսւած Հայրենի՞քն ու զոհե՞րին, գերիներին ազատագրեցի՞ք, տեղահանւածներին ապահովեցիք տներո՞վ, լուծեցիք Հայաստանում առկայ սոցիալ-տնտեսական ճգնաժա՞մը, կազմակերպեցիք հայկական ռեւանշն ու յաղթեցիք թուրք-ադրբեջանական տանդեմի՞ն։ Ո՞րն արեցիք սրանցից»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։