Հա

Քաղաքական

13/02/2021 - 09:00

«Հանրութիւնը պիտի հասկանայ, որ կա՛մ Նիկոլի հետ է եւ նպաստում է ազգակործան քաղաքականութեանը, կա՛մ Նիկոլի դէմ է». Արթուր Խաչատրեան

Բանաւոր պայմանաւորւածութիւն քաղաքականութեան մէջ չկայ, տեքստը գրել են եւ պարտադրել են, որ անտաղանդ, ապիկար ՀՀ իշխանութիւնները ստորագրեն: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով Արցախի, Սիւնիքի վերաբերեալ համացանցում տարածւած յայտարարութեան տեքստին:

«alikonline.ir»- Բանաւոր պայմանաւորւածութիւն քաղաքականութեան մէջ չկայ, տեքստը գրել են եւ պարտադրել են, որ անտաղանդ, ապիկար ՀՀ իշխանութիւնները ստորագրեն: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով Արցախի, Սիւնիքի վերաբերեալ համացանցում տարածւած յայտարարութեան տեքստին:

Արթուր Խաչատրեանն ասաց, որ ամէն ինչ էլ կարող են պարտադրել, եթէ պարտութեան վերջը մեր ազգադաւ իշխանութիւնները չեն ցանկանում դնել: Ըստ նրա՝ Տաւուշի մարզի որոշ համայնքների, Արարատի մարզի Տիգրանաշէն համայնքի հետ կապւած էլ նմանատիպ իրավիճակ կը ստեղծւի:

«Ակնյայտ է, որ Նոյեմբերի 9-ի խայտառակ, կապիտուլիացիան յայտարարութիւնից յետոյ եղած պիտի լինեն այլ փաստաթղթեր, որոնք կը կարգաւորէին Արցախի, ՀՀ-ի, Ադրբեջանի միջեւ եղած այլ խնդիրներ, ներառեալ սահմանային հարցերը, որովհետեւ առանց ոչնչի ադրբեջանցիները դա չէին սկսի, պարզ է, որ ճնշում են գործադրել ապիկար, անտաղանդ եւ թուլամորթ իշխանութիւնների վրայ եւ նրանք այդ ճնշմանը ենթարկւել էին եւ շարունակում էին զիջումներ անել, յայտնի չէ, թէ էլ ինչ զիջումների կարող են գնալ»,- ասաց նա:

Արթուր Խաչատրեանը նշեց , որ արտգործնախարարի երկու օր առաջ արւած յայտարարութիւնից յետոյ չի բացառում, որ նմանատիպ խայտառակ փաստաթուղթ նաեւ Թուրքիայի հետ է նախապատրաստւում:

«Բացարձակապէս չեմ զարմանայ: Եթէ զիջեցին Արցախը, չեմ զարմանայ, որ զիջեն նաեւ Արեւմտեան Հայաստանի նկատմամբ մեր պատմական իրաւունքները: Եթէ Նիկոլ Փաշինեանն ասում է, որ Շուշիում ապրում էր 90 տոկոս ադրբեջանցի, դա դուք հայկակա՞ն էք կոչում, չեմ բացառում, որ ասի՝ Կարսում, Սասունում, Վանում ընդհանրապէս հայ չկայ, ով էլ կայ՝ ծպտեալ է, էլ ինչ հայկական: Ապազգային, անհայրենիք իշխանութիւններից որեւէ բան չի կարելի բացառել»,- ասաց նա:

Արթուր Խաչատրեանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինեանին օր առաջ պէտք է հեռացնել, քանզի նա փորձում է կեղծ օրակարգեր բերել՝ իրական օրակարգից շեղելու համար: «Պէտք է հանրութիւնը հասկանայ. այսօր ընտրութիւն չունենք․ կա՛մ Նիկոլ Փաշինեանի հետ ես, կա՛մ դէմ ես, եւ քո պասիւութեամբ նպաստում ես Նիկոլ Փաշինեանի գործունէութեան շարունակութեանը»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։