Հա

Քաղաքական

13/02/2021 - 09:10

«Գորիս-Մեղրի հատւածում թշնամու համար ստեղծւել են խիստ նպաստաւոր պայմաններ». Իրանագէտ

Բաքւի բռնապետի հետ, այսպէս կոչւած, բանաւոր, իսկ ինչպէս հիմա է կասկածւում, նաեւ գրաւոր ամօթալի «ըմբռնումների» հետեւանքով Սանասարի (Ղուբաթլու) եւ Կովսականի (Զանգելան) շրջաններում մեր դիրքերը յանձնելու հետեւանքով Գորիս-Մեղրի հատւածում թշնամու համար ստեղծւել են խիստ նպաստաւոր պայմաններ ցանկութեան դէպքում փաստացի վերահսկողութիւն սահմանելու Հայաստան-Իրան ցամաքային հաղորդակցութեան անխտիր բոլոր ուղիների վրայ։ 

«alikonline.ir» - Բաքւի բռնապետի հետ, այսպէս կոչւած, բանաւոր, իսկ ինչպէս հիմա է կասկածւում, նաեւ գրաւոր ամօթալի «ըմբռնումների» հետեւանքով Սանասարի (Ղուբաթլու) եւ Կովսականի (Զանգելան) շրջաններում մեր դիրքերը յանձնելու հետեւանքով Գորիս-Մեղրի հատւածում թշնամու համար ստեղծւել են խիստ նպաստաւոր պայմաններ ցանկութեան դէպքում փաստացի վերահսկողութիւն սահմանելու Հայաստան-Իրան ցամաքային հաղորդակցութեան անխտիր բոլոր ուղիների վրայ։ Այս մասին «Facebook»-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցութեան անդամ, իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

Նա, մասնաւորապէս, նշել է. «Այդ հաղորդակցութիւնն ապահովող ճանապարհները Գորիսից մինչեւ Կապան երկուսն են, որոնցից Մ2 (Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) միջպետական նշանակութեան մայրուղին վտանգւած է, Որոտանի եւ Շուռնուխի հատւածներում եւ Կապանի մօտակայքում, իսկ Հ46 (Տաթեւ-Աղվանի-Կապան) հանրապետական նշանակութեան հիմնականում ապահով ճանապարհը վտանգւած է ծայր հարաւում՝ կրկին Կապանի հատւածում, որտեղ այն միանում է Մ2-ին։

Կապանից մինչեւ Մեղրի գնացող ճանապարհները եւս երկուսն են, որոնցից ապահով է Մ2-ի շարունակութիւնը (Կապան-Քաջարան-Մեղրի-Իրանի սահման), սակայն Ճակատենի հատւածում վտանգւած է Մ17 (Կապան-Ծավ) միջպետական ճանապարհը, որը կառուցւել է՝ որպէս ձմռանը դժւարանցանելի Մ2 միջպետական ճանապարհի Կապան-Քաջարան-Մեղրի հատւածի այլընտրանք։

Այսինքն՝ Որոտանի, Շուռնուխի, Կապանի եւ Ճակատենի հատւածներում առաջացած ճանապարհային խնդիրները ոչ միայն վերաբերում են Հայաստանի ներպետական հաղորդակցութեան անվտանգութեանը, այլ նաեւ մեզ համար կենսական՝ դէպի հարաւ ազատ ելքին։

Կից քարտէզում նշել եմ վտանգւած հատւածները։

Բաքւի բռնապետի հետ, այսպէս կոչւած, բանաւոր, իսկ ինչպէս հիմա է կասկածւում, նաեւ գրաւոր ամօթալի «ըմբռնումների» հետեւանքով...

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։