Հա

Քաղաքական

13/02/2021 - 11:30

«Պատահական չէ, որ վերջին ամիսներին ակտիւացնել են Թուրքիային զսպել ցանկացող երկների միջեւ բազմակողմ հանդիպումները». Վարուժան Գեղամեան

Արեւելագէտ Վարուժան Գեղամեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«alikonline.ir» - Արեւելագէտ Վարուժան Գեղամեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Երէկ Յունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի է ունեցել մի յոյժ կարեւոր հանդիպում։ Տարածաշրջանի ապագային վերաբերող քննարկմանը հանդիպել են Յունաստանի, Սաուդական Արաբիայի, Արաբական Միացեալ Էմիրութիւնների, Եգիպտոսի, Բահրէյնի, Կիպրոսի արտաքին գործերի նախարարները, որոնց տեսակապով միացել է նաեւ Ֆրանսիայի արտգործնախարարը։

Հանդիպման բուն թեման՝ տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիւ քաղաքականութիւնը զսպելու համատեղ մեխանիզմների մշակումն էր։

Թուրքիայի՝ ռազամական ճանապարհով արտաքին քաղաքական խնդիրները լուծելու ռազմավարութիւնը սպառնալիք է ոչ միայն Հայաստանին, այլեւ մեր տարածաշրջանի շատ այլ պետութիւնների՝ Իրանից մինչեւ Սաուդական Արաբիա ու Յունաստան։ Ուստի պատահական չէ, որ վերջին ամիսներին ակտիւացնել են երկկողմ ու բազմակողմ նմանատիպ հանդիպումները Թուրքիային զսպել ցանկացող երկների միջեւ։

Ինչպէս տեսնում էք, Հայաստանն այս ցանկում չկայ՝ չնայած թւարկածս բոլոր պետութիւններից ստացել է ուղիղ եւ անուղղակի ակնարկներ համագործակցութեան։ Աւելին, եղել են ուղերձներ՝ Հայաստանում իրական ներդրումներ անելու։

Սակայն ոչ համագործակցութիւն, ոչ էլ առաւել եւս ներդրումներ չկան ու չեն լինի, որովհետեւ Հայաստանը օկուպացրած տգետների իշխանութիւնը պատրաստ չէ յանուն Հայաստանի ներկայի ապագայի կռիւ տալ, աշխատել ու հասնել իրական արդիւնքի։

Չկայ, որովհետեւ ներկայիս իշխանութիւնները չգիտեն Հայաստանի իրական խնդիրներն ու հնարաւորութիւնները։

Չկայ, որովհետեւ իրենք Հայաստանը չեն ներկայացնում, այլ «հակահայաստանը»։

Իսկ բուն հանդիպումից մի օր առաջ ՀՀ արտգործնախարարը պարտւողական կեցւածքով դիմում էր Թուրքիային՝ բացելու Հայաստանի հետ սահմանը, չէ որ Արցախն այլեւ Հայաստան չէ...»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։