Հա

Քաղաքական

13/02/2021 - 13:35

«Շարժման ներսում ընտրութիւնների մասնակցութեան հարց չի քննարկւել, ուժերը ազատ են՝ որոշելու իրենց մասնակցութեան ֆորմատը». Իշխան Սաղաթելեանը՝ Գագիկ Ծառուկեանի յայտարարութեան մասին

Շարժումը ներկայացրել է իր օրակարգը, դրանից այն կողմ շարժման անդամ ուժերը իրար նկատմամբ որեւէ պայմանաւորւածութիւն կամ պարտաւորութիւն չունեն, եթէ լինեն ընտրութիւններ, իրաւունք ունեն իրենց մասնակցութեան ֆորմատը որոշել: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց «Հայրենիքի փրկութեան շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

«alikonline.ir» - Շարժումը ներկայացրել է իր օրակարգը, դրանից այն կողմ շարժման անդամ ուժերը իրար նկատմամբ որեւէ պայմանաւորւածութիւն կամ պարտաւորութիւն չունեն, եթէ լինեն ընտրութիւններ, իրաւունք ունեն իրենց մասնակցութեան ֆորմատը որոշել: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց «Հայրենիքի փրկութեան շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

 

- Պարո՛ն Սաղաթելեան, երէկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկեանը հարցազրոյցի ժամանակ յայտարարել է, որ Նիկոլ Փաշինեանի հետ համագործակցութիւնը բացառւած է, շարունակում են պահանջել նրա հրաժարականը եւ միեւնոյն ժամանակ նշել է, որ եթէ արտահերթ ընտրութիւններ լինեն, ԲՀԿ-ն կը մասնակցի միայնակ` առանց դաշինքի: Արդեօք սա նշանակո՞ւմ է, որ «Հայրենիքի փրկութեան շարժման» մէջ ընտրութիւններին միասին մասնակցելու օրակարգ չկայ, չի լինելու:

- Շարժման ներսում ընտրութիւններին մասնակցելու հարցեր չենք քննարկել, եւ յայտարարել ենք, որ մեր օրակարգը դա չէ: Ես շարժման միւս կուսակցութիւնների դիրքորոշման մասին չեմ կարող ասել: Ընդհանրապէս բոլորը քաղաքական առանձին ուժեր են, եթէ ընտրութիւն լինի, իրենց իրաւունքն է, ըստ իրավիճակի, իրենց մասնակցութեան ֆորմատի մասին որոշում ընդունել, ես սա շատ նորմալ եմ համարում:

 

- Պարո՛ն Սաղաթելեան, Դուք բազմիցս անդրադարձել էք հարցին, թէ տարաձայնութիւններ կա՞ն շարժման առաջնորդների միջեւ, թէ ոչ, բայց արդեօք Ծառուկեանի յայտարարութիւնն էլ չի՞ կարող դիտարկւել, որ տարբեր ճանապարհներով էք գնում:

- Տեսէք, շատ պարզ մարդիկ յայտարարում են, ինչ է ասել Գագիկ Ծառուկեանը, ասել է, որ համագործակցութիւն չի պատկերացնում, Նիկոլը պէտք է հրաժարական տայ, այսինքն` ասել է այն, ինչ ասում է շարժումը, բայց ասել է, որ եթէ ընտրութիւն լինի, ինքը մասնակցելու է միայնակ, ինչը նորմալ է, դրանից չի կարելի ենթադրել, որ ինչ-որ խոր տարաձայնութիւններ կան:

 

- Եթէ առաջնորդւենք ժամանակաւոր կառավարութեան առաջարկւող մոդելով, ապա դաշինքը կարո՞ղ է արդիական լինել միայն մէկ տարի:

- Շարժումը ներկայացրել է իր օրակարգը, դրանից այն կողմ շարժման անդամ ուժերն իրար նկատմամբ որեւէ պայմանաւորւածութիւն կամ պարտաւորութիւն չունեն: Եթէ մեր պահանջները իրականութիւն դառնան, մի շաբաթ յետոյ, ապա շարժումը մի շաբաթ յետոյ իր առաքելութիւնը կը համարի աւարտւած, որովհետեւ հաւաքւել ենք այն օրակարգով, ինչի մասին ասել ենք՝ հեռացնել այս չարիքը՝ կառավարութեանը, ստեղծենք անցումային ժամանակաւոր կառավարութիւն, որից յետոյ տեղի ունենան արտահերթ ընտրութիւններ:

 

Անի Գէորգեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։