Հա

Քաղաքական

13/02/2021 - 19:00

Հայաստանում 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցւել

Այսօր՝ փետրւարի 13-ին, ՀՀ ժամանակով ժամը 15:29-ին Երեւան քաղաքից 8 կմ հարաւ-արեւելք, օջախի 10 կմ խորութեամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցւել: 

«alikonline.ir» - Այսօր՝ փետրւարի 13-ին, ՀՀ ժամանակով ժամը 15:29-ին Երեւան քաղաքից 8 կմ հարաւ-արեւելք, օջախի 10 կմ խորութեամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցւել: Էպիկենտրոնային գօտում ստորգետնեայ ցնցման ուժգնութիւնը կազմել է 6-7 բալ: 

Աւելի ուշ, ՀՀ ԱՒՆ-ից տեղեկացրել են, որ յետցնցումներ է գրանցւել սակայն, այժմ դրանց ակտիւութիւնը թուլացել է։ «Առկայ տւեալների վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հաւանականութիւնը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները»,- նշւած է ՀՀ ԱՒՆ-ի հաղորդագրութեան տեքստում:

Երկրաշարժը զգացւել է Երեւան քաղաքում` 5-6 բալ ուժգնութեամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմաւիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնութեամբ:

Տուժածների եւ աւերւածութիւնների մասին տեղեկութիւնները ճշտգրտւում են: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։