Հա

Քաղաքական

14/02/2021 - 13:00

«Հող յանձնող գեներալներին կոչումազրկելու փոխարէն որոշում կայացւեց նրանց «դարձնել» Ազգային հերոս». Հասրաթեան

Հող յանձնող գեներալներին կոչումազրկելու փոխարէն ամենաբարձր մակարդակով որոշում կայացւեց նրանց «դարձնել» Ազգային հերոս։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՊԲ նախկին խօսնակ Սենոր Հասրաթեանը։

«alikonline.ir» - Հող յանձնող գեներալներին կոչումազրկելու փոխարէն ամենաբարձր մակարդակով որոշում կայացւեց նրանց «դարձնել» Ազգային հերոս։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՊԲ նախկին խօսնակ Սենոր Հասրաթեանը։

«Մենք ստիպւած ենք ունենալ այն, ինչ այսօր ունենք ներքին եւ արտաքին ճակատում... Ստիպւած ենք, քանի որ հող յանձնող գեներալներին կոչումազրկելու, իսկ ապա՝ նաեւ պաշտօնազրկելու փոխարէն, ամենաբարձր մակարդակով որոշում կայացւեց նրանց շնորհել ոչ միայն հերթական զինւորական կոչումներ, այլեւ «դարձնել» Ազգային հերոս, իսկ ապա նաեւ վստահել աւելի պատասխանատու պաշտօններ... Հակառակ դրան, նման որոշումներ կայացնողներն ու հրամանագրեր ստորագրողներն, ինչպէս պատերազմի ընթացքում, այնպէս էլ դրան յաջորդած շրջանում բանակի կամ նոյնիսկ կոնկրետ ռազմաճակատի հրամանատարութիւնը ստանձնելու հնարաւորութիւնից զրկեցին եւ առայսօր էլ շարունակում են հեռու պահել որեւէ պատասխանատու պաշտօն զբաղեցնել այն ռազմական գործիչներին, որոնց կենսագրութիւնը նշանաւորւում է միայն յաղթանակներով եւ ծառայութեան ընթացքում ունեցած բացառիկ ձեռքբերումներով... Այդպէս կարող են վարւել միայն նրանք, ովքեր կամ չունեն պետութիւն ղեկավարելու տարրական գիտելիքներ, կամ էլ գիտակցաբար ամէն հնարաւորն արել եւ շարունակում են անել Երկիրը ծնկի բերելու համար...

Յ.Գ.- Իսկ մենք պարտութեան մասին խօսելուց, իսկոյն մատնացոյց ենք անում թուրքական «բայրաքթարներն» ու վարձկան գրոհայիններին... Այնինչ, դա խնդրի միայն մէկ կողմն է, իսկ աւելի խորը պատճառները պէտք է փնտրել նրանց մէջ, ովքեր մեր Հայրենիքը դարձրեցին պարտւածների իշխանութեան պատանդ...»,- գրել է նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։