Հա

Քաղաքական

14/02/2021 - 13:05

Անհրաժեշտ է երաշխաւորել գիւղացիների իրաւունքները. ՀՀ ՄԻՊ-ը Խնձորեսկի միջադէպի մասին

Ադրբեջանական զինւած ծառայողների կողմից 2021 թ. փետրւարի 11-ին Սիւնիքի մարզի Խնձորեսկ գիւղի հովիւի 173 գլուխ ոչխարը տանելու փաստը հաստատում է այն, ինչ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանն արդէն մի քանի ամիս շարունակ նախազգուշացնում է: 

«alikonline.ir» - Ադրբեջանական զինւած ծառայողների կողմից 2021 թ. փետրւարի 11-ին Սիւնիքի մարզի Խնձորեսկ գիւղի հովիւի 173 գլուխ ոչխարը տանելու փաստը հաստատում է այն, ինչ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանն արդէն մի քանի ամիս շարունակ նախազգուշացնում է: Այս մասին իր ֆէսբուքեան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը:

«Ադրբեջանական զինւած ծառայողների կողմից 2021 թ. փետրւարի 11-ին Սիւնիքի մարզի Խնձորեսկ գիւղի հովիւի 173 գլուխ ոչխարը տանելու փաստը հաստատում է այն, ինչ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանն արդէն մի քանի ամիս շարունակ նախազգուշացնում է:

Մասնաւորապէս, երէկ Խնձորեսկի համայնքապետարանը յայտարարեց, որ փետրւարի 11-ին Սիւնիքի մարզի Խնձորեսկ գիւղի բնակիչ գիւղին յարակից արօտավայրերում արածեցրել է ընդհանուր թւով 185 մանր եղջերաւոր կենդանիներ: Արածեցնելու ընթացքում կենդանիների մի մասը մօտեցել է ադրբեջանական զինւորների կողմից վերահսկւող տարածքին, որից յետոյ ադրբեջանցի զինւած ծառայողները տարել են 173 գլուխ ոչխար: Կենդանիները վերադարձւել են միայն ՀՀ սահմանապահ զօրքերի ծառայողների ու Զինւած ուժերի կորպուսի հրամանատարութեան բանակցութիւններից յետոյ:

Նշւած տեղեկութիւնը ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանին հաստատել են գիւղի մի շարք բնակիչներ ու համայնքային մարմինները: Ընդ որում, Պաշտպանի աշխատակազմի Սիւնիքի մարզային ստորաբաժանումը պարզել է, որ հովիւն ինքն ուշադիր է եղել, բայց դէպքը տեղի է ունեցել, քանի որ կենդանիները սովոր են այդ տարածքներում արածելու եւ արօտավայրերն այնպիսին են, որ դժւար է լինելու վերահսկել կենդանիներին:

Այս ամէնը հաստատում է, որ անհրաժեշտ է երաշխաւորել գիւղացիների իրաւունքները, այդ թւում՝ կապւած արօտավայրերն օգտագործելիս նրանց անվտանգութեան, ապրուստը հոգալու ու սեփականութեան իրաւունքների վտանգների կամ խախտումների հետ: Նշւածը թոյլ չտալու համար անհրաժեշտ են յանձնաժողովային աշխատանքներ ու գիւղացիների կարիքների ճիշտ գնահատում, բոլոր խնդիրների լիարժէք չէզոքացում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։