Հա

Քաղաքական

15/02/2021 - 08:15

«Կան մարդիկ, որոնք մտածում են, թէ Սիւնիքը թուրք-ադրբեջանական աքցանի տակ դնելուց յետոյ այնտեղ խաղաղութիւն է տիրելու, բայց պէտք է գիտակցեն, որ ինքնախաբէութեամբ զբաղւելը իւրօրինակ ոճիր է». Արտակ Զաքարեան

Կան մարդիկ, որոնք մտածում են, թէ Սիւնիքը թուրք-ադրբեջանական աքցանի տակ դնելուց յետոյ այնտեղ խաղաղութիւն է տիրելու, բայց պէտք է գիտակցեն, որ ինքնախաբէութեամբ զբաղւելը իւրօրինակ ոճիր է:

«alikonline.ir» - Կան մարդիկ, որոնք մտածում են, թէ Սիւնիքը թուրք-ադրբեջանական աքցանի տակ դնելուց յետոյ այնտեղ խաղաղութիւն է տիրելու, բայց պէտք է գիտակցեն, որ ինքնախաբէութեամբ զբաղւելը իւրօրինակ ոճիր է: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար, ՀՀ ԱԺ նախկին պատգանաւոր Արտակ Զաքարեանը:

««Բոլորից աւելի ուրախ է ապրում նա, ով բոլորից աւելի լաւ է կարողանում ինքն իրեն խաբել»:

Ֆէոդոր Դոստոեւսկու այս խօսքերն այսօրւայ մեր հասարակութեանն է վերաբերում։

Այսօր Հայաստանում, եւ նրանից դուրս ապրող այն հայերն, ովքեր հասկանում են Նիկոլի բերած դժբախտութիւնների ամբողջ ծաւալը՝ անձնական ողբերգութիւն են ապրում։ Որովհետեւ այդ մարդիկ արժանապատւութիւն ունեն, մտածել ու վերլուծել գիտեն, եւ ոչ մի պարագայում չեն ցանկանում ինքնախաբէութեամբ զբաղւել ու վտանգել իրենց երկիրը։

Սակայն կան նաեւ այնպիսիններն, ովքեր Դոստոեւսկու նկարագրած ուրախներն են։ Իսկ աւելի ճիշտ՝ երջանիկ ապուշներն, ովքեր հեշտութեամբ կարողանում են խաբել իրենք իրենց։

Հեշտութեամբ խաբում են իրենք իրենց, թէ թուրքի հետ այսպիսի խայտառակ կապիտուլեացիայից յետոյ, հանգիստ ապրելու են։

Ինքնախաբէութեամբ կարծում են, թէ առանց Արցախի՝ Հայաստանն ունենալու է ինքնիշխանութիւն ու անկախ ապագայ։

Ինքնախաբէութեամբ մտածում են, որ Սիւնիքը թուրք-ադրբեջանական աքցանի տակ դնելուց յետոյ այնտեղ խաղաղութիւն է տիրելու։

Իրենք իրենց խաբում են, թէ իբրեւ Նիկոլը մեղք չունէր, որ միեւնոյն է այսպէս պէտք է լինէր։ Կամ աւելի մեծ ինքնախաբէութեամբ՝ հաւատում են, իբր նախկիններն են մեղաւոր։

Կան նոյնիսկ այնպիսիք, ովքեր ինքնախաբէութեամբ կարծում են, որ Նիկոլը շուտով դուրս կը բերի երկիրն այս վիճակից։

Այս մարդիկ պէտք է գիտակցեն, որ սեփական խելք չունենալը եւ իրականութիւնը չճանաչելը, սեփական կոմֆորտի կամ ուրախ ապրելու խաթր՝ ինքնախաբէութեամբ զբաղւելը գուցէ քրէօրէն պատժելի չէ, բայց իւրօրինակ ոճիր է։ Ոճիր, որը մի օր անխուսափելիօրէն բերում է պատժի։

Բնութեան մէջ էլ է այդպէս։ Այն կենդանիները, որոնք չեն գիտակցում վերահաս վտանգը եւ յանուն ուրախ ապրելու, պատրաստ են իրենք իրենց խաբել, թէ ամէն ինչ լաւ է՝ հէնց այդ նոյն բնութեան կանոններով էլ պատժւում են»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։