Հա

Քաղաքական

15/02/2021 - 11:45

«Ապացոյց, որ ադրբեջանական զինծառայողները Սիւնիքի գիւղերի հարեւանութեամբ կրակում են խոշոր տրամաչափի զինատեսակներից». Ա. Թաթոյեանը տեսանիւթ է հրապարակել

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը ֆէյսբուքեան իր էջում հրապարակել է տեսանիւթ, որին կից գրել է. «ապացոյց այն մասին, որ ադրբեջանական զինւած ծառայողները Սիւնիքի գիւղերի անմիջական հարեւանութեամբ կրակում են ինչպէս փոքր, այնպէս էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից»:

«alikonline.ir» - ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը ֆէյսբուքեան իր էջում հրապարակել է տեսանիւթ, որին կից գրել է. «ապացոյց այն մասին, որ ադրբեջանական զինւած ծառայողները Սիւնիքի գիւղերի անմիջական հարեւանութեամբ կրակում են ինչպէս փոքր, այնպէս էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից»:

Թաթոյեանը նշել է, որ այս տեսանիւթի կրակոցներն արւել են 2 օր առաջ՝ Կապան համայնքի Ագարակ ու Եղվարդ գիւղերի միջնամասում, այն նկարել են մեր դիրքապահները:

«Տարածութիւնը պատկերացնելու համար նշեմ, որ այս կրակոցների վայրից դէպի Ագարակ գիւղ ուղիղ գծով մօտ 1 (մէկ) կմ է:

Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանը Կապանի գիւղերի բնակիչներից պարբերաբար է ստանում զայրոյթի ու անհանգստութեան ահազանգեր ադրբեջանցի զինւորականների կողմից պարբերաբար արձակւող կրակոցների մասին:

Այս ամէնը եւս մէկ անգամ հաստատում է, որ Սիւնիքի համայնքների անմիջական հարեւանութեամբ, այդ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինւորական ուժեր չպէտք է լինեն. դա լրջօրէն վտանգում է խաղաղ բնակիչների իրաւունքները, խաթարում է նրանց անդորրն ու խաղաղ կեանքը»,- գրել է նա: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։