Հա

Քաղաքական

15/02/2021 - 12:30

«Դատախազութիւնը Փաշինեանի դաւաճանութեան մասին հաղորդումները նետում է աղբարկղ»․ Արծւիկ Մինասեան

Դատախազութիւնը յօրինել է Փաշինեանի դաւաճանութեան մասին հաղորդումները քննելու մի նոր տարբերակ, որով բոլոր հաղորդումները նետում է աղբարկղ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը Երեւանի ընդհանուր իրաւասութեան դատարանի՝ Նոր նորքի նստավայրի առջեւ, որտեղ քննում են ՀՀ դատախազութեան եւ ՀՀ յատուկ քննչական ծառայութեան անգործութեան վերաբերեալ՝ 100-ից աւելի փաստաբանների բողոքը։

«alikonline.ir» - Դատախազութիւնը յօրինել է Փաշինեանի դաւաճանութեան մասին հաղորդումները քննելու մի նոր տարբերակ, որով բոլոր հաղորդումները նետում է աղբարկղ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը Երեւանի ընդհանուր իրաւասութեան դատարանի՝ Նոր նորքի նստավայրի առջեւ, որտեղ քննում են ՀՀ դատախազութեան եւ ՀՀ յատուկ քննչական ծառայութեան անգործութեան վերաբերեալ՝ 100-ից աւելի փաստաբանների բողոքը։

Արծւիկ Մինասեանի համար անկյայտ է, որ դատարանը պէտք է բաւարարի փաստաբանների պահանջը՝ հակառակ դէպքում կը ստացւի, որ դատական իշխանութիւնն էլ է գտնւում ապօրինի գործողութիւնների տիրոյթում։

Նա նկատեց, որ ոչ միայն փաստաբանների կողմից է ներկայացւել հաղորդում յանցագործութեան մասին, այլեւ բազմաթիւ տարբեր անձանց, խմբերի, ուժերի կողմից։

«Ամենախմբային հաղորդումները եւ մասնագիտական առումով ամենաշատ ներկայացւած հաղորդումները երեք խմբի են բաժանւում՝ մասնագիտական հանրոյթի կողմից եւ իրավաբան-գիտնականների կողմից ներկայացւած հաղորդում յանցագործութեան մասին, Արթուր Ղազինեանն էր հաղորդում ներկայացրել յանցագործութեան մասին, ընդ որում՝ յատուկ շեշտելով պետական դաւաճանութիւնը, վնասարարութիւնը եւ պետական գաղտնիքի հրապարակումը, փաստաբանների կողմից է ներկայացւել բաւական ծաւալուն հաղորդում՝ նոյն հիմքերով եւ յանցադէպով, եւ, ի վերջոյ, նաեւ մամուլի տարբեր հրապարակումներն են եղել։

Ի՞նչ է արել Դատախազութիւնը եւ Յատուկ քննչական ծառայութիւնը․ Դատախազութիւնը վերցրել էր Մովսէս Յակոբեանի հաղորդման հիման վրայ յարուցել էր մի քրէական գործ, ընդ որում, նրանում նախատեսւած յանցադէպը կառուցել էր «պաշտօնեական լիազօրութիւնների չարաշահում» քրէօրէն պատժելի արարքի վրայ, եւ բոլոր այս հաղորդումները, որոնք ներկայացւում են «պետական դաւաճանութիւն» յանցադէպի հիման վրայ, Դատախազութիւնը եւ Յատուկ քննչական ծառայութիւնը արհեստականօրէն տեղափոխում են դէպի այս դաշտ՝ առանց որեւէ օրինական հիմքի»,- բացատրեց Արծւիկ Մինասեանը։

Նա պարզաբանեց, որ Դատախազութիւնը եւ Յատուկ քննչական ծառայութիւնը կարող էին 3 տիպի որոշում կայացնել՝ քրէական գործ յարուցել, չյարուցել կամ ուղարկել այլ լիազօր մարմին, այնինչ յօրինել են 4-րդ՝ ապօրինի տարբերակ, եւ հէնց դա էլ փաստաբաններն այժմ բողոքարկում են դատարանում։

«Այս դատական ակտը կարեւոր է նախ՝ որովհետեւ բազմաթիւ հաղորդումներ կան, եւ ոչ միայն պետական դաւաճանութեան, վնասարարութեան, պետական գաղտնիքի հրապարակման, պետութեան անվտանգութեան դէմ յանցագործութիւնների գրեթէ բոլոր յօդւածներով Նիկոլ Փաշինեանը եւ դաւաճանական այս ամբողջ կազմը պէտք է անցնեն»,- ասաց Արծւիկ Մինաեանը։

Իբրեւ օրինակներից մէկը, նա նշեց, որ Քրէական օրէնսգրքում ամրագրւած է յօդւած՝ խաղաղութեան եւ մարդկութեան դէմ ուղղւած յանցագործութիւնների բաժնում, երբ նախատեսւած է քրէական պատասխանատւութիւն ագրեսիւ պատերազմի համար։

«Այն, ինչը Ադրբեջանը եւ Թուրքիան նախաձեռնել են՝ ներգրաւելով վարձկաններին, ագրեսիւ պատերազմ է։ Հիմա հարց է առաջանում՝ արդեօ՞ք նոյնիսկ Դատախազութիւնը, կամ Յատուկ քննչական ծառայութիւնը, կամ Քննչական կոմիտէն յարուցել են «ագրեսիւ պատերազմի» յօդւածով քրէական գործ։ Եթէ յարուցել են, ապա Հայաստանի իշխանութիւնը ներկայացնող անձինք առնւազն կարող են այս յօդւածի շրջանակում անցնել որպէս օժանդակողներ, դրդիչներ, որովհետեւ նրանց վարքագծում ակնառու է, որ նրանք կարող են լինել նաեւ օժանդակողներ այն պատերազմի, որ ակնյայտօրէն բերել է 5000-ից աւելի զոհերի, տասնեակ հազարաւոր հաշմանդամների, մի ամբողջ տարածքի կորստի եւ բազմաթիւ բացասական դրսեւորումների։ Էլ չասած, որ այդ պատերազմի ընթացքում կիրառւել է ամենասարսափելի՝ միջազգային պայմանագրերով արգելւած զինատեսակներ»,- ասաց Արծւիկ Մինասեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։