Հա

Քաղաքական

15/02/2021 - 16:00

«Գուցէ, ոչ թէ Ադրբեջանը, այլ Հայաստա՞նն է դիմել Facbook-ին քարտէզն արգելափակելու համար». Աւետիք Իշխանեան

Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանն ահազանգում է՝ Հայաստանը պարտւում է նաեւ համացանցում.

«alikonline.ir» - Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանն ահազանգում է՝ Հայաստանը պարտւում է նաեւ համացանցում.

«Պարտութիւնից յետոյ Հայաստանի եւ հայ ժողովրդի նւաստացումը շարունակւում է նաեւ համացանցային տիրոյթում։ Չգիտես ինչու Google-ն իր GPS համակարգով Հայաստանի տարածքներն է «յանձնում» Ադրբեջանին։ Այսօր էլ պարզւեց, որ Facebook-ը արգելափակում է Հայաստան-Արցախ միացեալ քարտէզը, պատճառաբանելով, որպէս «անընդունելի բովանդակութիւն» ունեցող հրապարակում։

Հետաքրքիր է Facebook-ի անաչառութիւնը, այն չի նկատում թուրքական կայսերական քարտէզները, ադրբեջանական հայկական տեղանուններով, քարտէզներով գինիների պիտակները եւ բազում նման «անընդունելի բովանդակութեան» նիւթեր։ Իհարկէ, այս ամէնը պատերազմի, քարոզչական շարունակութիւնն են, որի վրայ Թուրքիան եւ Ադրբեջանը նաեւ ահռելի գումարներ են ծախսում։ Իսկ մե՞նք, մեր այսպէս կոչւած կառավարութիւ՞նը, Բարձր տեխնոլոգիաների եւ արդիւնաբերութեան նախարա՞րը, մեր «հզօր, զարգացած» IT տեխնոլոգնե՞րը, այպէս կոչւած ՊՈԱԿ-ի աշխատողնե՞րը։

Ներեցէք, մոռացել էի, դրանցից ոչ մէկին չի հետաքրքրում Հայաստանը, Արցախը, Սիւնիքը, մեր սահմանները։ Դրանք բոլորը զբաւած են միայն Արցախը յանձնած իրենց կուռքի քմահաճոյքները բաւարարելով, իսկ տեխնոլոգիաներն ու քարոզչութիւնն ուղղւած են միայն ու միայն ընդդիմադիր գործիչներին եւ իրենց չհամակրող անձանց վարկաբեկելով։

Յ․Գ․- Գուցէ, ոչ թէ Ադրբեջանն, այլ Հայաստա՞նն է դիմել Facbook-ին քարտէզն արգելափակելու համար»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։