Հա

Քաղաքական

15/02/2021 - 15:00

«Ազատութեան հրապարակը դարձնում ենք մեր շտաբը». այսօր՝ ժամը 17:00-19:00-ն, Վազգէն Մանուկեանը կը լինի Ազատութեան հրապարակում

Այսօր՝ ժամը 17:00-19:00-ն ընկած ժամանակահատւածում, Հայրենիքի փրկութեան շարժման՝ վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանը կը լինի Ազատութեան հրապարակում՝ հանդիպելու քաղաքացիների հետ եւ քննարկելու Շարժման գործունէութեան հետ կապւած հարցեր:

«alikonline.ir» - Այսօր՝ ժամը 17:00-19:00-ն ընկած ժամանակահատւածում, Հայրենիքի փրկութեան շարժման՝ վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանը կը լինի Ազատութեան հրապարակում՝ հանդիպելու քաղաքացիների հետ եւ քննարկելու Շարժման գործունէութեան հետ կապւած հարցեր: Այս մասին յայտարարութիւն է տարածել Հայրենիքի փրկութեան շարժումը:

«Ազատութեան հրապարակը դարձնում ենք մեր շտաբը: Ես ինքս ամէն օր գոնէ երկու ժամ (5-ից 7-ը) կը լինեմ այստեղ, իմ գործընկերները կը լինեն այստեղ: Այստեղ նոյն գաղափարը, նոյն սիրտն ունեցող մարդիկ իրար պէտք է հանդիպեն, իրար ուժ տան ու միասին գործ անեն»,- Հայրենիքի փրկութեան շարժման տարածած հաղորդագրութեան համաձայն՝ այս մասին Վազգէն Մանուկեանը յայտարարել էր փետրւարի 12-ին՝ Ազատութեան հրապարակում իր ելոյթի ժամանակ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։