Հա

Քաղաքական

15/02/2021 - 20:10

«Փետրւարի 20-ին ուժ չեն կիրառի, որովհետեւ այնքան մեծ հանրահաւաք կը լինի, որ ոստիկանական ուժերը չեն հերիքի»․ Վազգէն Մանուկեան

Հայրենիքի փրկութեան շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգէն Մանուկեանն Ազատութեան հրապարակում հանդիպում է քաղաքացիների հետ՝ յայտնում է Yerkir.am-ը։

«alikonline.ir» - Հայրենիքի փրկութեան շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգէն Մանուկեանն Ազատութեան հրապարակում հանդիպում է քաղաքացիների հետ՝ յայտնում է Yerkir.am-ը։

Մարդկանց յորդորին՝ կտրուկ քայլերի դիմել Նիկոլ Փաշինեանին հեռացնելու համար, Մանուկեանը պատասխանեց՝ մենք կտրուկ անւանում ենք այն քայլերը, որոնք շատ բնական են այս իրավիճակում։

Վազգէն Մանուկեանը համոզւած է, որ փետրւարի 20-ին՝ Հայրենիքի փրկութեան շարժման հանրահաւաքի ժամանակ ոստիկանները ուժ չեն կիրառի, որովհետեւ, նրա խօսքով, այնքան մեծ հանրահաւաք կը լինի, որ ոստիկանական ուժերը չեն հերիքի։

Լրագրողների դիտարկմանը՝ արդեօ՞ք նախադրեալներ կան, որ փետրւարի 20-ի հանրահաւաքը մեծ կը լինի, Մանուկեանը հարցով պատասխանեց՝ ո՞ր նախադրեալներն են փոխւել, որ մարդաշատ չլինի․ մենք ունեցել ենք սարսափելի խայտառակ պարտութիւն պատերազմում։

«Ոմանք ինձ ասում են՝ խեղճ Նիկոլը ի՞նչ անէր, մէկ է՝ պատերազմը լինելու էր, մէկ է՝ պատերազմում մենք պարտւելու էինք։ Ասում եմ՝ լաւ, բազմաթիւ ապացոյցներ կան, թէ պատերազմում ինչեր են տեղի ունեցել ու ոնց կարելի էր անել, որ պատերազմը չսկսւէր։ Հաշւի չառնենք, պատերազմը վերջացաւ, զինադադարի պայմանագիրը կնքւեց, ինչո՞ւ դրանից յետոյ մի հատ էլ թուղթ ստորագրւեց, որ մեր զօրքը Կուբաթլուն, Զանգելանը թողեց՝ 10-12 կմ առաջ էր եկել, ու որից յետոյ մենք ունեցանք պրոբլեմներ Սիւնիքի սահմանում։ Դա՞ ինչով բացատրել։ Լաւ, այն առաջինի հետ ես համաձայն չեմ, բայց ենթադրենք՝ համաձայն եմ, այս երկրորդն ինչո՞վ բացատրել»,- ասաց նա։

Վազգէն Մանուկեանը նաեւ առաջարկեց պատկերացնել, որ Նիկոլ Փաշինեանը մնացել է իշխանութեան․ «Մոռացէք, որ դաւաճանութիւն է արել, ապագայի համար նայենք՝ ի՞նչ է լինելու Հայաստանում»։

Նա նկատեց, որ մի ղեկավար, որը Հայաստանում ման է գալիս բրոնեժիլետով, տասնեակ մեքենաներով, եւ անընդհատ հաւաքում է ոստիկաններին, ղեկավար, որն արտաքին աշխարհի հետ խօսելիս խեղճացած վիճակում է՝ ինչ իրենից պահանջեն՝ կանի, ինչպէ՞ս է ղեկավարելու Հայաստանը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։