Հա

Քաղաքական

16/02/2021 - 11:35

«Մենք երբեք չենք բանակցել այն մասին, թէ մենք ինչ ենք տալու, մենք մշտապէս բանակցել ենք այն մասին, թէ մենք ինչ ենք ստանալու». Սերժ Սարգսեան

…Ուզում եմ սկզբունքային խնդիրներին անդրադառնալ, ասել հետեւեալը, որ մենք երբեք, երբեք չենք բանակցել այն մասին, թէ մենք ինչ ենք տալու, մենք մշտապէս բանակցել ենք այն մասին, թէ մենք ինչ ենք ստանալու։ Բայց բանակցութիւնները այս մարդկանց համար տալու կամ չտալու խնդիր էին, ինչը անհեթեթութիւն է, անհեթեթութիւն՝ միգուցէ ինչ-որ չափով բնորոշ այդ կարգի մարդկանց համար։ 

«alikonline.ir» - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը հարցազրոյց է տւել «Արմիւզ» հեռուստաընկերութեանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացին, արցախեան վերջին պատերազմում ՀՀ դիւանագիտական եւ ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլեացիայի պատճառներին, հետեւանքներին:

Լրագրողի հարցին՝ «Նիկոլ Փաշինեանը մի քանի անգամ յայտարարել է, որ Ձեզնից իբրեւ ժառանգութիւն ստացել է բանակցային մի փաթեթ, որում բովանդակային բանակցութիւններ սկսել կամ շարունակել արդէն իսկ հնարաւոր չէր։ Այդ հնարաւորութիւնները սպառւած էին, այդ պատճառով նա սկսել է իր կէտից, ոչ թէ Ձեր կէտից, ինչպէս ինքն էր բառացիօրէն ասում, եւ ճշգրտում է, ասում է, որ Արցախի կարգավիճակի հետագայ ճշգրտման որեւէ հնարաւորութեան մասին խօսք չի եղել Ձեր կողմից նրան թողած ժառանգութեան մէջ, փոխարէնը խօսք է եղել միայն եօթ շրջանի անվերապահ յանձնման մասին, ընդ որում՝ որեւէ երաշխիք չի եղել, որ Ադրբեջանը նոր պայմաններ կամ նոր պահանջներ մեզ չի ներկայացնի։ Այսինքն՝ փաստացի 2018-ի ապրիլին բանակցային գործընթացը եղել է փակուղում։ Այդպէ՞ս է»,- Սերժ Սարգսեանը պատասխանեց.

«Ո՛չ, միանշանակ ո՛չ։ Նրա ասածները խօսում են միայն ու միայն այն մասին, որ ինքը, նոյնիսկ գրեթէ երեք տարի աշխատելով որպէս վարչապետ, այսինքն՝ լինելով գլխաւոր բանակցող, այդպէս էլ չի հասկացել բանակցութիւնների իմաստը, թէ ընդհանրապէս ինչ են բանակցում։ Ձեր ասած միտքը նա շարադրել է կապիտուլեացիայից յետոյ եւ միանգամից, առանց յապաղման համանախագահ երկրներից մէկի ներկայացուցիչը՝ Պոպովը, միանգամից այդ փուչիկը պայթեցրել է։ Ինձ կարող են չհաւատալ, բայց արդեօ՞ք որեւէ հիմք կայ չհաւատալու Պոպովին, որովհետեւ, եթէ Պոպովի ասածը իրականութեանը մի միլիմետր անգամ չհամապատասխաներ, ապա միւս համանախագահները միանգամից կը փորձէին նրան ուղղել, որովհետեւ ինչքան էլ հակասութիւններ ունենան ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ֆրանսիան…

…Ուզում եմ սկզբունքային խնդիրներին անդրադառնալ, ասել հետեւեալը, որ մենք երբեք, երբեք չենք բանակցել այն մասին, թէ մենք ինչ ենք տալու, մենք մշտապէս բանակցել ենք այն մասին, թէ մենք ինչ ենք ստանալու։ Բայց բանակցութիւնները այս մարդկանց համար տալու կամ չտալու խնդիր էին, ինչը անհեթեթութիւն է, անհեթեթութիւն՝ միգուցէ ինչ-որ չափով բնորոշ այդ կարգի մարդկանց համար։ Մեր ցանկացածը եւ մեր կարմիր գիծն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չլինէր Ադրբեջանի կազմում, երբեք։ Դա էր մեր կարմիր գիծը, եւ մենք այդ գիծը պաշտպանել ենք մինչեւ 2018-ի ապրիլի 23-ը»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։