Հա

Քաղաքական

16/02/2021 - 13:15

«Բարգաւաճ Հայաստան». «Նիկոլ Փաշինեանը երկիրը դէպի քաղաքացիական պատերազմ է տանում»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը նպատակաուղղւած կերպով երկիրը դէպի քաղաքացիական պատերազմ է տանում: Այս մասին News.am-ին տւած հարցազրոյցում ասաց ԲՀԿ-ական պատգամաւոր Նաիրա Զոհրաբեանը` մեկնաբանելով Փաշինեանի համակիրների երէկւայ հանրահաւաքը Գիւմրիում:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը նպատակաուղղւած կերպով երկիրը դէպի քաղաքացիական պատերազմ է տանում: Այս մասին News.am-ին տւած հարցազրոյցում ասաց ԲՀԿ-ական պատգամաւոր Նաիրա Զոհրաբեանը` մեկնաբանելով Փաշինեանի համակիրների երէկւայ հանրահաւաքը Գիւմրիում:

Զոհրաբեանի կարծիքով` ներկայիս կառավարութեան կողմից իր աջակցութեանը հանրահաւաքների անցկացնումը պարզապէս անհեթեթութիւն է: «Քաղաքական պրակտիկայում դա յիմարութիւն է, յատկապէս` երբ իշխող ուժն անընդհատ զբաղւած է ինքնարդարացմամբ եւ փորձում է ինքն իրեն ապացուցել, որ գոնէ ինչ-որ վարկանիշ ունի»,- ասաց պատգամաւորը:

Նա համոզմունք յայտնեց, որ Գիւմրիում հանրահաւաքի մասնակիցների զգալի մասը ներկայիս կառավարութեան ներկայացուցիչների ընտանիքների անդամներ, ընկերներ, հարազատներ կամ պարզապէս մտերիմներն էին, մասնաւորապէս` պատգամաւորների: Միեւնոյն ժամանակ, ընդդիմադիրը նշեց, որ, չնայած ակցիայի սակաւութեանը, Փաշինեանի կողմնակիցներն իրենց ծայրայեղ ագրեսիւ էին պահում եւ պահելու են ապագայում` փորձելով կանխել ցանկացած այլախոհութիւն եւ քննադատութիւն գործող կառավարութեան հասցէին: «Այս ամէնը սարսափելի տխուր, խղճուկ եւ պարզապէս անհեթեթ է: Նիկոլ Փաշինեանը շարունակում է իրական օրակարգը շփոթել կեղծ օրակարգի հետ:

Նա շարունակում է չհասկանալ, որ այլեւս պատգամաւոր Նիկոլ Փաշինեանը չէ, որի հիմնական գործիքը միշտ եղել է պոպուլիզմը, այլ որ նա պատերազմում ծանր պարտութիւն կրած երկրի վարչապետն է: Եւ այս երկիրը խնդիրներ ունի ռազմագերիների վերադարձի, Ղարաբաղից բռնի տեղահանւած մարդկանց հետ, քայքայւած եւ դեֆոլտի հասցւած տնտեսութիւն է մնացել: Եւ այդ մարդը շարունակում է շփոթել իրական Հայաստանն իր վիրտուալ Հայաստանի հետ»,- ասաց պատգամաւորը:

Զոհրաբեանը վրդովմունք յայտնեց առ այն որ Գիւմրիում վարչապետի կողմնակիցների հանրահաւաքի ժամանակ իշխանութիւններից ոգեշնչւած հանրահաւաքի մասնակիցներից մէկը յայտարարել է, որ իրենք յաղթել են վերջին պատերազմում: Ընդդիմադիր պատգամաւորը հեգնանքով համաձայնեց այս յայտարարութեան հետ` մի ճշտումով, որ Ղարաբաղի պատերազմում յաղթել են Նիկոլ Փաշինեանը եւ նրա գործընկերները` Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները, քանի որ Հայաստանին ծնկի բերել նրանց յաջողւեց համատեղ ջանքերով: Աւելին, ըստ խորհրդարանականի, նա, ով կարծում է, որ վերջին պատերազմում յաջողւել է յաղթանակ գրանցել, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների կողմնակիցն է:

Նաիրա Զոհրաբեանը չբացառեց, որ իշխանութիւնները կը դիմեն ցանկացած միջոցի եւ քայլի` իրենց ռեժիմի կեանքը երկարացնելու համար, այդ թւում` քաղաքական բռնաճնշումների եւ այլախոհների նկատմամբ ճնշման:

«Բարգաւաճ Հայաստան»-ի պատգամաւորը շեշտեց, որ լաւ գիտի Փաշինեանին, նրա յամառութիւնը: Եւ այս համատեքստում չի կարելի բացառել, որ նա պատրաստ կը լինի գնալ ցանկացած արկածախնդրութեան, որը կարող է քաղաքացիական բախումներ առաջացնել երկրում: «ԽՎ»-ից պատգամաւորը, այնուամենայնիւ, յոյս յայտնեց, որ նախարարների կաբինետի ներկայիս ղեկավարի թիմում «կը գտնւի առողջ դատող գոնէ մի գլուխ, որը կը համոզի եւ յետ կը պահի նրան այդպիսի հապճեպ եւ ծայրաստիճան վտանգաւոր քայլերից երկրի համար»:

Յիշեցնենք, որ փետրւարի 15-ին Գիւմրիում սակաւաթիւ հանրահաւաք տեղի ունեցաւ ի պաշտպանութիւն վարչապետ Նիկոլ Փաշինեանի, որի ընթացքում մի քանի հարիւր հայ ռազմագերիների վերադարձի չլուծւած խնդրի, պատերազմում սպանւածների աճիւնների շարունակւող որոնումների եւ աւելի քան երկու հազար անյայտ կորածների առկայութեան ֆոնին յայտարարւեց «յեղափոխութեան երկրորդ փուլի մեկնարկի» մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։