Հա

Քաղաքական

17/02/2021 - 11:05

Այս իշխանութիւնների հետ անհնար է անվտանգութեան ուղղութեամբ առաջընթաց ապահովել թէ՛ ՀՀ-ում, թէ՛ Արցախում

Ժամ առաջ պէտք է կարողանանք այս իշխանութիւններից ազատւել, վախկոտ, դասալիք իշխանութիւնների հետ անհնար է անվտանգութեան ուղղութեամբ առաջընթաց ապահովել թէ՛ ՀՀ-ում, թէ՛ Արցախում: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց «Կամաւորական շարժում» ՀԿ խորհրդի անդամ, պահեստազօրի գնդապետ Արտաշէս Մխիթարեանը:

«alikonline.ir» - Ժամ առաջ պէտք է կարողանանք այս իշխանութիւններից ազատւել, վախկոտ, դասալիք իշխանութիւնների հետ անհնար է անվտանգութեան ուղղութեամբ առաջընթաց ապահովել թէ՛ ՀՀ-ում, թէ՛ Արցախում: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց «Կամաւորական շարժում» ՀԿ խորհրդի անդամ, պահեստազօրի գնդապետ Արտաշէս Մխիթարեանը:

Նրա դիտարկմամբ՝ չի զարմանայ, որ պարզւի՝ այս իշխանութիւնները գաղտնի 4-րդ, 5-րդ փաստաթուղթ են ստորագրել հակառակորդի հետ: Ըստ նրա՝ ապստամբութիւնը ժողովրդի իրաւունքն է, երբ ասում են ապստամբութիւն, նկատի չունեն զէնքի ձեռքին յեղաշրջում կատարել:

«Պէտք է անհնազանդութեան տարբեր գորոծողութիւններով պարտադրել, որ գնան: Վախկոտների հետ ինչ գործ կարող ենք անել, նրանք վախենում են Ալիեւի վրայ մատ թափ տալ, հակադարձել»,- ասաց նա:

Արտաշէս Մխիթարեանի խօսքով՝ դավաճան իշխանութիւնները նպատակ են դրել բանակը քանդել եւ ներքաղաքական իրադարձութիւններին խառնել: Նրա դիտարկմամբ՝ հէնց այդ պատճառով է, որ հիմա էլ փորձում են բանակում կառավարման մոդելը փոխել, ըստ շրջանառւող տեղեկութիւնների՝ նոր մոդելով ԳՇ պետը կը լինի պաշտպանութեան փոխնախարարի կարգավիճակում, եւ զօրքն ուղիղ նրան չի ենթարկւի, այլ՝ նախարարին:

«Ես չեմ կարծում, որ այդ մոդելը արդիւնաւէտ կը լինի, դա աւելի շուտ Օնիկ Գասպարեանից ազատւելու միտում է, ուրիշ տարբերակով չեն կարող, այդ տարբերակով են ուզում հեռացել բանակի կառավարումից: Իշխանութիւնների կողմից Վաղարշակ Յարութիւնեանը աւելի հեշտ կառավարւող է: Բանակը իշխանութիւնների կողմից այս դէպքում աւելի հեշտ կառավարելի կը լինի, կը փորձեն ներքաշել քաղաքական պայքարի մէջ: Հիմա չեն կարողանում ներքաշել, քանի որ կայ ԳՇ պետ, ով թոյլ չի տալիս»,- ասաց նա: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։