Հա

Քաղաքական

17/02/2021 - 12:00

«Որեւէ պարագայում Հայաստանում չեմ լինելու ղեկավար պաշտօնում». Սերժ Սարգսեան

Ես մեծ քաղաքականութիւնից երբեք չեմ հեռացել, վերջին 30 տարւայ ընթացքում եղել եմ մեծ քաղաքականութեան մէջ: Ես հասկանում եմ հարցի իմաստը եւ յստակ ասում եմ` ես համարում եմ, որ աւարտել եմ իմ ծառայութիւնը պետական համակարգի բարձր պաշտօններում: Իհարկէ, շատերը պէտք է ասեն, բա 2015 թւականին էլ ասացիր, որ վարչապետ չես լինելու: Դա այլ խօսակցութեան, այլ հարցազրոյցի թեմա է, բայց ես ասում եմ այն, ինչ-որ կայ՝ որեւէ պարագայում ես չեմ լինելու Հայաստանում ղեկավար պաշտօնի:

«alikonline.ir» - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը հարցազրոյց է տւել «Արմնիւզ» հեռուստաընկերութեանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացին, արցախեան վերջին պատերազմում ՀՀ դիւանագիտական եւ ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլեացիայի պատճառներին, հետեւանքներին, ինչպէս նաեւ ստեղծւած իրավիճակից ելքին ու ապագային միտւած ծրագրերին:

 

Պարո՛ն նախագահ, գործող իշխանութիւնը շատ է խոսում նախկինների ռեւանշի մասին՝ նաեւ Ձեզ նկատի ունենալով: Ձեր ղեկավարած կուսակցութիւնը ակտիւօրէն գործում է արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտում, բայց Դուք չէք երեւում հանրային ասպարէզում, հարթակներում տեւական լռութիւնից յետոյ սա Ձեր առաջին մեծ հարցազրոյցն է: Դուք ունէք անձնական ծրագրեր` կապւած պետութեան ապագայի հետ, միգուցէ ունէ՞ք ցանկութիւն վերադառնալու մեծ քաղաքականութիւն ինչպէսօրինակ, երկրորդ նախագահը: Ի՞նչ ծրագրեր ունէք:

- Ես մեծ քաղաքականութիւնից երբեք չեմ հեռացել, վերջին 30 տարւայ ընթացքում եղել եմ մեծ քաղաքականութեան մէջ: Ես հասկանում եմ հարցի իմաստը եւ յստակ ասում եմ` ես համարում եմ, որ աւարտել եմ իմ ծառայութիւնը պետական համակարգի բարձր պաշտօններում: Իհարկէ, շատերը պէտք է ասեն, բա 2015 թւականին էլ ասացիր, որ վարչապետ չես լինելու: Դա այլ խօսակցութեան, այլ հարցազրոյցի թեմա է, բայց ես ասում եմ այն, ինչ-որ կայ՝ որեւէ պարագայում ես չեմ լինելու Հայաստանում ղեկավար պաշտօնի:

 

Որեւէ պարագայո՞ւմ:

- Որեւէ պարագայում: Ես կարող եմ լինել ցանկացած լուրջ պաշտօնեայի խորհրդատու, խորհրդական բայց ոչ աւելին, իմ ասածը չի նշանակում , որ ես ակտիւ քաղաքականութիւնից պատրաստւում եմ հեռանալ, իմ ասածը չի նշանակում, որ ՀՀԿ-ն քաղաքական դաշտում կորցնելու է իր ազդեցութիւնը: Բոլորովին հակառակը՝ ես էլ եմ լինելու ակտիւ, ՀՀԿ-ն էլ է լինելու է՛լ աւելի ակտիւ, եւ եթէ առանց կապիտուլեանտի ընտրութիւններ լինեն, մենք ակտիւօրէն մասնակցելու ենք:

 

Իրենք հրաժարւել են ընտրութիւնների գաղափարից, ինչպէս տեսնում ենք:

- Դէ, ես չունեմ այն՝ միամտութիւնն ասեմ, ազնւութիւնն ասեմ, որ հաւատամ սա վերջնական որոշում է: Քանի՞ անգամ է եղել՝մէկ այս են ասել, մէկ այն են ասել:

 

Սա վերջնական որոշում չէ՞:

- Իհարկէ, վերջնական որոշում չէ. եթէ մարդը կարող է կեղծել մի ամբողջ պատերազմ, ի՞նչ արժէ սուտ ասել, կամ էլ կեղծել ընտրութիւններ: Ընտրութիւնն աւելի կարեւոր չէ, քան պատերազմը:

 

Ինչո՞ւ, Սասուն Միքայէլեանը ասում էր, որ Արցախեան ազատամարտը պակաս կարեւոր է քան յեղափոխութեան յաղթանակը:

- Դէ, ասում էին, դա իրենց կարծիքն է: Իմ կարծիքը մի քիչ ուրիշ է, դրա համար եւ ոչ միայն դրա համար, մենք հրաժարւեցինք:

 

Նրա կազմակերպած ընտրութիւններին չէի՞ք պա տրաստւում մասնակցել:

- Այո, բայց դա որեւէ կերպ չի կարելի դիտարկել որպէս պասիւութեան նշան, մենք ակտիւ ենք լինելու: Բայց կրկնում եմ՝ այլեւս չեմ լինելու որեւէ ղեկավար պաշտօնում:

 

Պարո՛ն նախագահ, պէտք է ամփոփենք ապագայի պատկերով, մենք շատ ծանր ժամանակահատւած ենք ապրում, համընդհանուր բարոյալքում է եւ սարսափելի ծանր հարւած ենք ստացել բացի ամէն ինչից, բացի մնացած բոլոր կորուստներից, ինչպիսի՞ն էք Դուք տեսնում Արցախի ապագան եւ Հայաստանի ապագան:

- Ես կարծում եմ, որ առաջին բանը, որ պէտք է անենք՝ Արցախի եւ Հայաստանի բաժանում չպէտք է անենք, մենք չենք կարող ունենալ Արցախի վատ ապագայ ու մտածել, թէ Հայաստանում կարող ենք ունենալ լաւ ապագայ: Անկախ նրանից, թէ ինչպիսի ողբերգութեան առաջ մեզ կանգնեցրեցին այս կապիտուլեանտները, մենք պէտք է մեզնից վանենք յուսահատութիւնը: Անկասկած շատ ծանր վիճակում ենք, անկասկած տեղի է ունեցել աներեւակայելին, բայց միւս կողմից էլ մենք ուղղակի պարտաջոր ենք առանց վախենալու վերլուծել իրականութիւնը եւ նայել ճշմարտութեան աչքերին: Մեր պատմութեան ընթացքում հայ ժողովուրդը եղել է շատ աւելի ծանր վիճակներում, բայց գտնւել են անհատներ, գտնւել են համախոհներ, գտնւել են կամք ու ուղեղ ունեցող մարդիկ, ովքեր կարողացել են մեր ժողովրդին առաջնորդել,եւ մենք կարողացել ենք ազգովի յառնել աւերակներից: Դրա ապացոյցներից մէկն էլ այն է, որ իմ սերունդը կարողացաւ կեանքի-մահու կռիւ տալ եւ յաղթել: Հեշտ չէր, եւ նոյնիսկ այն պահերին, երբ թւում էր թէ ամէն ինչ վերջացած էր, երբեք մենք մեղաջորներ չէինք փնտրում, բայց կարողանում էինք գնահատել եւ պատասխանատւութեան կանչել մարդկանց, ովքեր իրենց գործը լաջ չէին անում: Ի վերջոյ, 30 տարի մենք հաղթած ժողովուրդ էինք, և աշխարհը մեզ ընդունում էր որպես այդպիսին, մենք հնարաւորութիւն էինք տւել մեր հայրենակիցներին, ովքեր ապրում են Հայաստանից հեռու՝ լինեն յաղթած ժողովրդի ներկայացուցիչներ, հնարաւորութիւն էինք տւել, որպէսզի նրանք կարողանան ներկայացնել այդ յաղթած ժողովրդին: Ես ինչու եմ նաեւ այս ասպեկտի վրայ ուշադրութիւն դարձնում, քանի որ շատերը խօսում են արտագաղթի մասին: Կարծում եմ, որ դա ճիշտ մօտեցում չէ: Բոլորը պէտք է հասկանան, որ լքելով Հայաստանը, որտեղ էլ յայտնւեն, միգուցէ նրանց կենցաղային պայմանները կը լինեն աւելի լաւը, գուցէ իրենց երեխաները կը սովորեն աւելի լաւ դպրոցներում, բայց նրանք լինելու են պարտւած ժողովրդի ներկայացուցիչներ եւ ուզեն, թէ չուզեն՝ չեն կարողանալու գլուխները բարձրացնել: Պէտք է մնալ Հայաստանում եւ գիտակցել, որ դժւարագոյն աշխատանք է մեզ սպասւում, բոլորս՝ մեծ ու փոքր, պէտք է լծւենք դժւար աշխատանքի, պէտք է գիտակցենք, որ կարճ ժամանակում ամէն ինչ չենք կարողանալու վերականգնել, բայց այս գիտակցումով եւ այսպիսի մօտեցումով մենք կարող ենք փրկել իրավիճակը: Այս իշխանութիւնները պէտք է հեռանան, չի կարող պատասխանատուն մնալ նոյն պաշտոնում, երբ կատաստրոֆա է եղել, անհնար է: Եւ պէտք է գան իմ ասած ունակութիւններով օժտւած անհատներ, որպէսզի կարողանան առաջնորդել մեր ժողովրդին, հակառակ պարագայում՝ մենք կորցնելու ենք մեր պետութիւնը եւ որպէս ժողովուրդ դադարելու ենք գոյութիւն ունենալուց: Իհարկէ, այս վերջին հանգամանքը ես քիչ հաւանական եմ համարում, բայց եթէ ամէն օր մենք այսքան բանից յետոյ էլի ինչ-որ բաներ պէտք է զիջենք, պէտք է ամէն անգամ ստորաքարշութիւն անենք, ո՞ւմ է պէտք այդպիսի կեանքը, ո՞ւմ է պէտք է այդպիսի ժողովուրդը: Մի բան պէտք է յստակ յիշենք՝ օգնում են նրանց, ովքեր ուզում են դէպի լաւը տանել իրենց կեանքը կամ պետութիւնը. մուրացկաններին խղճում են, մենք երբեք մուրացկան չենք եղել եւ չպէտք է լինենք, պէտք է կարողանանք ապահովել մեր անվտանգութիւնը եւ կարողանանք բարելաւել մեր սոցիալական վիճակը:

 

Ես շնորհակալ եմ այս հնարաւորութեան եւ հարցերիս պատասխանելու համար, ամենայն բարիք Ձեզ:

- Ես էլ եմ շնորհակալ այս հնարաւորութեան համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։