Հա

Քաղաքական

17/02/2021 - 11:55

«Ինչո՞ւ թշնամու ԱԹՍ-ի թիրախում հէնց բեմը յայտնւեց․ մանրամասներ՝ Շուշիի մշակոյթի տան պայթիւնից». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հոկտեմբերի 4-ին Շուշիի մշա­կոյթի տան ռմբահարումից զոհւեց 22 ոստիկան, մեկը կորավ անհետ, հարցեր ու չփա­րատւած կասկածներ են մնացել, որոնք տանջում են զոհւածների հա­րազատներին: Ինչո՞ւ էին 400 ոստի­կանների բերել ռմբակոծւող Շուշի, ընդ որում, իրենց կամքին հակառակ, ինչո՞ւ էին հաւաքել մի վայրում, փակ տարածքում, ինչո՞ւ նրանց մի մասը չէր մտել ներս՝ դրսում կանգնած էին, իսկ պայթիւնից յետոյ փախան, եւ վերջա­պէս՝ ինչո՞ւ թշնամու ԱԹՍ-ի թիրախում հէնց մշակոյթի տան բեմը յայտնւեց:

«alikonline.ir» - «Հրապարակ»-ը գրում է. «Հոկտեմբերի 4-ին Շուշիի մշա­կոյթի տան ռմբահարումից զոհւեց 22 ոստիկան, մեկը կորավ անհետ, հարցեր ու չփա­րատւած կասկածներ են մնացել, որոնք տանջում են զոհւածների հա­րազատներին: Ինչո՞ւ էին 400 ոստի­կանների բերել ռմբակոծւող Շուշի, ընդ որում, իրենց կամքին հակառակ, ինչո՞ւ էին հաւաքել մի վայրում, փակ տարածքում, ինչո՞ւ նրանց մի մասը չէր մտել ներս՝ դրսում կանգնած էին, իսկ պայթիւնից յետոյ փախան, եւ վերջա­պէս՝ ինչո՞ւ թշնամու ԱԹՍ-ի թիրախում հէնց մշակոյթի տան բեմը յայտնւեց:

Սպանւածներից մէկի այրին՝ Վարդուհի Սահակեանը, համոզւած է, որ ամուսինը՝ Գիւմրու ոստիկա­նութեան Մուշի բաժնի օպերատիւ գծով պետի տեղակալ, մայոր Յակոբ Աղաբէկեանը, եւ միւս ոստիկաննե­րը՝ Խաչիկ Կարապետեան, Կարէն Մանուկեան, Սեւակ Մովսիսեան, դաւադրութեան զոհ են դարձել: Ինչպէս որոշւեց նրանց տանել Շուշի: Այրին յիշում է. դէպքից մի քանի օր առաջ ոստիկաններին կանչեցին Վանաձորի զօրամաս՝ հայկական տարածքները հսկելու, սակայն ծառայութեան գծով տեղակալը, քրէական բաժանմունքի պետը հրաժարւեցին գնալ: «Յակոբը շատ բարկացել էր, ասել էր՝ լաւ, ես կը գնամ, կը գամ՝ դուք ձեր վիճակը կը տեսնէք»,- պատմում է այրին: Ամուսինն ամռանը կորոնավիրուս էր տարել, երկկողմանի թոքաբորբով, ղեկին քնում էր, վթարի ենթարկւեց, մատները վնասւած էին, ողնաշարի ճողւածք ու սրտի խնդիրներ ունէր, բայց գնաց, որովհետեւ միւսները հրաժարւեցին։

Վարդուհին պատմում է, որ նրանց տարել են Փամբակ, այնտեղ վատ են վերաբերւել, սնունդ չեն տւել: «Յակոբը տարօրինակ էր իրեն պահում: Զանգել էր, ասել էր հօրեղբօրս տղային՝ եկել եմ, բայց փոշմանել եմ: Ամուսինս եւ Մանուկեան Կարէնը՝ անչափահասնե­րի բաժնի պետը, զանգել ասել են միւս ոստիկաններին՝ եթէ ձեզ կանչեն, չգաք յանկարծ»: Իսկ հոկտեմբերի 3-ին՝ մա­հից մէկ օր առաջ, Յակոբ Աղաբէկեանը զանգել-ասել է, որ գնում է Ղարաբաղ: Զօրքի կէսը տեղեակ չի եղել, որ տա­նում են Շուշի:

«Ոստիկաններին ասել են, որ գնում են տները վերահսկելու, այսինքն՝ ներքին գործառոյթներ են իրականացնելու: Գնում-հասնում են Շուշի, դիմաւորող չի լինում: Իրենց հարցնում են, թէ ինչու էք եկել Շուշի, որ այնտեղ միայն յատուկ ծառայութիւնների ուժեր են: Դէպքից յե­տոյ արդէն իմացանք, որ Յակոբենք օրէնքով կանչւած չեն եղել: Ոստի­կաններն ասել են՝ եթէ իմանայինք այսպէս է, չէինք գնայ: Խրամատներում աւելի ապահով է եղել, քան Շուշի քա­ղաքում»,- ասում է Վարդուհին:

Շուշիում Հայաստանի տարբեր վայրերից եկած մօտ 400 ոստիկաննե­րի մէջ վէճ է առաջացել: Տղաների կէսը հրաժարւել է գնալ առաջնագիծ: Հրաժարւողներին դասալիք են անւանել: Ժամը 4-ին մշակոյթի տանը ժողով է նշանակւած եղել: Բայց ոստի­կանները, որոնք հրաժարւել են գնալ առաջնագիծ, մշակոյթի տուն չեն մտել, մնացել են դրսում, հրաժարւել են մասնակցել ժողովին: Յակոբ Աղաբէկեանը, մինչեւ ճակատագրական ժողովը, վիճել է զինւորականների հետ։

Կինը պատմում է, որ նա չի հասկացել, թէ ինչու են իրենց բերել այդ ժողովին, պահանջել է՝ կա՛մ ուղարկել առաջնա­գիծ, կա՛մ յետ՝ տուն: «Բայց ասել է՝ մտնենք ժողով, դուրս կը գանք, յետոյ կը որոշենք ինչ անենք: Նա նաեւ բրոնեժիլետ է ուզել, բայց չեն տւել: ՊՆ-ի աշխատակից Սարգսեան Արթուրը, որին գնդակահարել են յետոյ որպէս լրտեսի, ինքն է ստիպել, որ տղաները մտնեն ժողովի»,- պատմում է Վարդուհի Սահակեանը:

Այս մանրամասները տիկին Վարդուհին պարզել է ոստիկանների հարազատներից: «Մշակոյթի տան պահակն ասել է Արթուր Սարգսեանին՝ էս ինչ ես անում, էսքան տղին ինչի ես մտցնում ստեղ: Սարգսեանն ասել է՝ քո գործը չի: Հրամանատարները եղել են բեմին: Հարւածը հէնց եղել է բեմին: Յակոբն ու անչափահասնե­րի բաժնի պետ Կարէն Մանուկեանն ընկել են պադւալը, որն անմիջապէս բեմի տակ է: Եղբայրս, որ Մատաղիսում էր կռւում, պարզել է, որ Յակոբի անունը չկայ վիրաւորների մէջ, բայց մեզ այստեղ խաբում էին, ասում էին՝ ոտն է վիրաւոր, գլուխն է վիրաւոր, մանիպուլեացիա էին անում»:

Յակոբ Աղաբէկեանն ու Կարէն Մանուկեանն ընկած են եղել նկուղը եւ 4 օր մնացել են փոսում: Ոստիկաննե­րը, որոնք դրսում են եղել, փախել են ու չեն փրկել Յակոբին: Նա մահացել է տրաւմատիկ շոկից: Ոտքն է կոտրւած եղել: Անգամ ակնոցն աչքին մնացած՝ այդպէս մահացել է: «Զօրքն իրեն թողեց, յետ եկաև։ Ասեցին՝ տեխնիկայ էր պէտք։ Եթէ չլինէր ոստիկանութեան փոխգնդապետ Արթուր Մարտիրոսեանը, նրանց դին էլ չէին բերի: Ամուսնուս մօտ ընկերն է»,- պատմում է կինը:

Նիկոլ Փաշինեանին զեկուցւել է, որ ոստիկաններին Շուշիի մշակոյթի տուն են մտցրել դաստիարակչական աշխատանքներ տանելու համար: Քննչական գլխաևոր վարչութիւնում քրէական գործ է յարուցւած, սակայն զոհւածների հարազատներին մինչ օրս հարցաքննութեան չեն կանչել: Նրանք վստահ են, որ քննութիւնը, եթէ անգամ ընթանում է, ձեւական է: «Ես զանգել եմ իրենց, հարցրել եմ՝ ես տուժողի իրաւայաջորդ եմ, ինչո՞ւ ինձ չէք կանչել, դեռ մի ամիս առաջ եմ զանգել, ինձ ասել են՝ կը զանգենք, բայց մինչեւ հիմա չեն զանգել»,- ասում է զոհւածներից մէկի այրին:

Աշխա­տանքը կորցնելու մտավախութեամբ, նա խնդրեց իր անունը չնշել, բայց պատմեց, որ երբ ոստիկանները մտնելիս են եղել մշակոյթի տուն, տեղի բնակիչները, կանայք զարմացած յետ են քաշել նրանց: «Անգամ 5 հոգի չէր կարելի, որ իրար գլուխ հաւաքւեն: Տղաների կողքից անցնող Շուշիի կանայք ասել են նրանց՝ տղայ ջան, ցւրւէք: Իրենք էլ զարմացած նայել են այդ կանանց»: Լոռու մարգային վարչութեան Բազումի պետ Վազգէն Թորոսեանը եւս ստիպել է, որ տղա­ները մտնեն մշակոյթի տուն: Նա ողջ է եւ նոյն պաշտօնն է զբաղեցնում՝ պատմում է զոհևածի այրին՝ ակնկալելով, որ Դատախազութիւնը կարձագանքի այդ տեղեկութիւններին»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։