Հա

Քաղաքական

17/02/2021 - 12:45

««Պէտք է տարածքների զիջում լինէր, բայց Արցախի յստակ կարգա­վիճակով՝ կա՛մ որպէս ՀՀ մաս, կա՛մ որպէս առանձին պետութիւն»․ Վահրամ Բալայեանը՝ Ապրիլեանից յետոյ Սերժ Սարգսեանի առաջարկների մասին»․ «Հրապարակ»

Խնդիրը հետեւեալն էր. անընդհատ խօսւում էր 5+2-ի հետ կապւած, այսինքն՝ 5 շրջանների յանձնման տարբերակ, որ պէտք է քննարկւէր, եւ հնարաւոր տարբերակ, որ էդ 2 շրջանը մնար: Բայց էդ ամենի հիմքում դրւած էր Արցախի Հանրապետութեան կարգավիճակի հարցը: Ոչ թէ Արցա­խը նւիրելու, այլ կարգավիճակի, անվտանգութեան երաշխիքների հարցը:

«alikonline.ir» - «Սերժ Սարգսեանն իր հար­ցազրոյցում բաւականին ուշագրաւ մանրամասներ յայտնեց բանակցային գործընթա­ցի մասին՝ նշելով, որ Երեւանը շատ մօտ է եղել հանգուցալուծմանը: Խօսեց միջազգայնօրէն երաշխաւվորւած խոստման մասին, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պէտք է որոշւէր ԼՂ բնակչութեան ագատ կամարտայայտմամբ, իսկ մինչ այդ ԼՂ անվտանգութիւնը պէտք է ապա­հովէին ԼՂ ինքնապաշտպանութեան ուժերը, ՀՀ-ն կը հանդիսանար ԼՂ ան­վտանգութեան երաշխաւոր, ԼՂ-ն էլ իրաւունք էր ստանում անդամակցել միջազգային տարբեր կառոյցների, որոնց անդամակցելու համար անկախութիւնը պարտադիր պայման չէր: Մեր վերահսկողութեան տակ կը լինէին Լաչինի եւ Քելբաջարի շրջանները: Ասւածից որոշ բան հայաստանեան հանրութեան համար նորութիւն էր, իսկ որքանո՞վ էին Արցախում տեղեակ այս ամենից: Զրուցեցինք Արցախի խորհրդարանի արտաքին յարաբե­րութիւնների յանձնաժողովի նախա­գահ, նախկինում ԼՂ ԱԺ փոխնախա­գահ Վահրամ Բալայեանի հետ:

 

- Սարգսեանի ներկայացրած լուծումները Ձեզ յայտնի՞ էին:

- Մի մասն եմ լսել... Այստեղ Ապրիլեան պատերազմից յետոյ որ հաւաք է եղել, մասնակցել եմ, խօսել-լսել ենք:

 

- Ասում էր՝ պէտք է լուծե՞մ:

- Ասում էր, որ անհրաժեշտ ա հարցին ինչ-որ լուծում տալ, բայց պէտք ա Ղարաբաղը կարգավիճակ ունենայ: Իր մօտեցումը սա էր: Որ պէտք է այդ տարածքների զիջումը լինի, բայց Արցախի յստակ կարգա­վիճակ լինի՝ կա՛մ որպէս ՀՀ մաս, կա՛մ որպէս առանձին պետութիւն: Իհարկէ, երկար զրոյց էր...

 

- Իսկ տարբերակներից ո՞րն էր ընդունելի:

- Խնդիրը հետեւեալն էր. անընդհատ խօսւում էր 5+2-ի հետ կապւած, այսինքն՝ 5 շրջանների յանձնման տարբերակ, որ պէտք է քննարկւէր, եւ հնարաւոր տարբերակ, որ էդ 2 շրջանը մնար: Բայց էդ ամենի հիմքում դրւած էր Արցախի Հանրապետութեան կարգավիճակի հարցը: Ոչ թէ Արցա­խը նւիրելու, այլ կարգավիճակի, անվտանգութեան երաշխիքների հարցը: Յետոյ, գիտէք, մի բան էլ կայ. ասելը եւ անելը տարբեր բաներ են: Կարելի է հարցի շուրջ խօսել, քննարկել, կա­րելի է էսպէս անել, էնպէս անել, բայց բանն այն է, որ կարող ես էդքանն ասել, բայց ոչինչ չանել: Խնդիրն այն է, որ ՀՀ նախկին իշխանութիւնները, իմ ունեցած տեղեկութիւններով, թէ՛ Քոչարեանի, թէ Սարգսեանի ժամանակ, մտահոգութեան առարկան այն է եղել, որ Արցախն ունենայ յստակ կարգա­վիճակ»,- գրում է թերթը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։