Հա

Քաղաքական

17/02/2021 - 13:20

«Արցախի նախագահը պէտք է պատասխան տայ այն բանի համար, որ իրեն ուզել են օգնել նախկին նախագահները եւ նա մերժել է». Էդմոն Մարուքեան

Արցախի յանձնւած տարածքներում ներդրումներ են արւել, ներդրումներին կողմ եմ, եթէ չպիտի տայինք Ադրբեջանին: Պէտք է հարցը 30 տարի լուծւէր ու ներդրումներ չարւէին: Ասում էին, որ մենք բանակցում էինք, որ տայինք, ես էլ ասում եմ՝ եթէ բանակցում էինք, որ տայինք, ուրեմն պէտք է այդ ուղղութեամբ աշխատանք տարւէր, ոչ թէ մեզ պատրաստէին չտալուն, ու յետոյ գաղտնիքը ասէին, բոլորս էլ ուզում էինք տայինք: 

«alikonline.ir» - Արցախի յանձնւած տարածքներում ներդրումներ են արւել, ներդրումներին կողմ եմ, եթէ չպիտի տայինք Ադրբեջանին: Պէտք է հարցը 30 տարի լուծւէր ու ներդրումներ չարւէին: Ասում էին, որ մենք բանակցում էինք, որ տայինք, ես էլ ասում եմ՝ եթէ բանակցում էինք, որ տայինք, ուրեմն պէտք է այդ ուղղութեամբ աշխատանք տարւէր, ոչ թէ մեզ պատրաստէին չտալուն, ու յետոյ գաղտնիքը ասէին, բոլորս էլ ուզում էինք տայինք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ ասաց «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան նախագահ Էդմոն Մարուքեանը, անդրադառնալով իր ֆէյսբուքեան էջում արւած այն յայտարարութեանը, թէ ՀՀ երրորդ նախագահի հարցազրոյցում կարմիր թելով անցնում էր այն միտքը, որ բանակցութիւնների ողջ ընթացքում ենթադրւում էր 5+2 շրջանների փոխանցում Ադրբեջանին, եւ եթէ այդպէս է, ապա ինչո՞ւ էին միլիոնաւոր դոլարներ ծախսւում այդ տարածքների զարգացման վրայ: Գրում է Tert.am-ը:

«Անընդհատ ասւել է, որ մենք բանակցում էինք, բայց տալու ոչ մի նպատակ չունենք, ասւել է, որ բանակցում ենք ձգձգելու համար եւ չենք տալու ոչ մի բան: Նախկին իշխանութեան, բոլոր հանրապետական պատգամաւորներն ասել են, որ այս իշխանութիւնն ուզում է տալ եւ քննադատւել է այդ հարցով, հիմա նախագահ Սերժ Սարգսեանը ասում է, որ ես միշտ եղել եմ այն գծի մէջ, որ պէտք է գնալ այդ ճանապարհով, եւ ոչ մի թիզականութիւնը քննադատում է, ես էլ հարց եմ բարձրացնում, եթէ այդպէս է այդ խնդիրը պէտք է արագ լուծւէր եւ ոչ թէ հայ ժողովրդի, սփիւռքի, ՀՀ քաղաքացիների հարկատուների գումարները ներդրւէր այն տարածքներում, որը մենք պէտք է տայինք Ադրբեջանին»,- նշեց նա:

Էդմոն Մարութեանի խօսով՝ յաջորդ հանգամանքը այն է, որ Արցախում գրւել է Սահմանադրութիւն, որ բոլոր 7 շրջանները Արցախի Հանրապետութեան տարածքն են համարւում եւ անքակտելի են, այսինքն՝ ըստ նրա՝ թղթի վրայ գրւել է այլ բան, իսկ ժողովրդին մատուցւել է, որ սա ձեր տարածքն է եւ որեւէ մէկը չի կարող ոտնձգութիւն անել, եւ միաժամանակ այդ տարածքները փոխանցելու համար բանակցութիւններ են արւել:

Էդմոն Մարուքեանը, անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահի հարցազրոյցին նշեց, որ լսելով նախագահին՝ կրկին համոզւել է, որ պէտք է, անպայման, պարիտետային փաստահաւաք խումբ ստեղծել, պատերազմի հանգամանքները քննելու համար, որովհետեւ «այն, ինչ ասում է Սերժ Սարգսեանը 90 տոկոսով հէնց այդպէս էլ եղել է»։

«Ես հոկտեմբերի 2-ին հասել եմ Արցախ եւ այնտեղ իմացել եմ, որ թոյլ չեն տւել նախկին փորձառու գեներալներին մասնակցել պատերազմի հետ կապւած խնդիրներին: Ինձ ասւել է, որ աբսուրդ է, ինչի՞ են նման բան անում, զանգել են եւ ասել են, թող դուրս գան սենեակից, չեմ կարող ասել, թէ դա որ սենեակն է՝ բունկերն է, թէ ո՞ր տեղից եւ բոլորը շատ հիասթափւած, նեղացած Արցախի Ստեփանակերտ մայրաքաղաքի հրապարակում կանգնած էին, ես դա տեսել եմ, իմացել եմ: Այսինքն՝ իշխանութիւնը դրա համար պէտք է պատասխան տայ, Արցախի իշխանութիւնը պէտք է պատասխան տայ նրա համար, որ իրեն ուզել են օգնել, նախկին նախագահները հանդիպում են խնդրել, եւ նա փաստորեն մերժել է այդ հանդիպումը, եւ մէկը չի տւել պատասխան, թէ ինչո՞ւ է մերժել, եւ այսպիսի բազմաթիւ հարցեր կան»:

Ըստ նրա, եթէ հիմա չստեղծւի պարիտետային քննիչ յանձնաժողով, բոլոր հանգամանքները չքննւեն, յետոյ կարող է ուշ լինել․ «Ասում են՝ թող Նիկոլը հեռանայ, յետոյ կը քննենք, այս ինֆորմացիաները հնանալու են եւ այս ինֆորմացիաների մասին վկայութիւններ տւողները կարող են յետոյ այլ վկայութիւններ տալ, չեմ բացառում, որ յետոյ կարող են չտալ: ՀՀ 3-րդ նախագահի հարցազրոյցի երկրորդ մասը դիտելուց յետոյ կրկին այն կարծիքի եմ, որ պէտք է քննութեան առարկայ դառնայ այդ օրերին տեղի ունեցած քաոսը, Շուշիից սկսած՝ Հադրութով վերջացրած»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։