Հա

Քաղաքական

18/02/2021 - 11:05

Մահ կամ իշխանութիւն․ Նիկոլ Փաշինեանի ինքնադատավճիռը

Արդեօք նոյեմբերի 9-ից յետոյ, իսկ գուցէ դրանից առաջ՝ պատերազմի ընթացքում, Նիկոլ Փաշինեանը գոնէ մէկ ակնթարթ մտածե՞լ է հրաժարական տալու մասին։ Այս հարցի ստոյգ պատասխանը յայտնի չէ, յամենայնդէպս այնքան ժամանակ, քանի դեռ մտածողն ինքը տեղեկութիւն չի տրամադրել մտածումի մասին։ Բայց առանց պատասխանն իմանալու անգամ, կարելի է գրեթէ ստոյգ ենթադրել, թէ մտածելու դէպքում ինչո՞ւ է նա հրաժարւել այդ՝ անայլընտրանք թւացող քայլից։

ԱՒԵՏԻՍ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

 

Արդեօք նոյեմբերի 9-ից յետոյ, իսկ գուցէ դրանից առաջ՝ պատերազմի ընթացքում, Նիկոլ Փաշինեանը գոնէ մէկ ակնթարթ մտածե՞լ է հրաժարական տալու մասին։ Այս հարցի ստոյգ պատասխանը յայտնի չէ, յամենայնդէպս այնքան ժամանակ, քանի դեռ մտածողն ինքը տեղեկութիւն չի տրամադրել մտածումի մասին։ Բայց առանց պատասխանն իմանալու անգամ, կարելի է գրեթէ ստոյգ ենթադրել, թէ մտածելու դէպքում ինչո՞ւ է նա հրաժարւել այդ՝ անայլընտրանք թւացող քայլից։

Նիկոլ Փաշինեանն իր իշխանութեան շուրջ երեք տարիների ընթացքում, ինչպէս երկրի ներսում, այնպէս էլ՝ նրանից դուրս անցել է բոլոր կարմիր գծերը, գրւած ու չգրւած օրէնքներն ու նորմերը։ Հայաստանում քաղաքական ընդդիմախօսների հետ պայքարում Նիկոլ Փաշինեանը հատել է կարմիր գծեր՝ ոչ միայն իշխանութեան գալուց յետոյ, այլեւ՝ դրանից շատ առաջ։ Նա ի սկզբանէ քաղաքականութիւնը դիտարկել է՝ որպէս կենաց-մահու պայքար, որտեղ կա՛մ յաղթում ես, կա՛մ ոչնչանում։ Նրան յաջողւել է յաղթել, ինչը հիմք է տւել դիմելու ընդդիմախօսներին քաղաքականապէս ու բարոյապէս ոչնչացնելու քայլերի։

Նիկոլ Փաշինեանը դա արել է 2.5 տարի, շարունակում է անել նաեւ այսօր։ Հատելով մարդկային, քաղաքական ու բարոյական բոլոր սահմանագծերը՝ Նիկոլ Փաշինեանը դատապարտել է ինքզինքը՝ որեւէ պարագայում իր համար նահանջի, հրաժարականի ու դրանից յետոյ հանգիստ կեանքի որեւէ հնարաւորութիւն չթողնելով։ Եթէ ոչ միայն, ապա նաեւ նահանջի հնարաւորութեան բացակայութիւնն է Նիկոլ Փաշինեանին ստիպում ամեն գնով կառչած մնալ իշխանութիւնից, որովհետեւ նա, ոչ առանց հիմքի, մտահոգւում է, որ առանց իշխանութեան ինքը, մեղմ ասած, չի կարող հանգիստ կեանք ունենալ։

Բայց եթէ պատերազմից առաջ դա այդպէս էր միայն ներքին կեանքում, քաղաքական հակառակորդների առումով, ապա պատերազմից յետոյ պատկերը Նիկոլ Փաշինեանի համար՝ աւելի ողբերգական, նահանջի հնարաւորութիւնն էլ՝ աւելի անկարելի է դարձել։ Պատերազմում Նիկոլ Փաշինեանն արդէն անցել է շատ աւելի անթոյլատրելի կարմիր գծեր՝ Արցախի, նրա ամբողջականութեան, հազարաւոր մարդկային կեանքերի տեսքով։

Արցախեան պատերազմը դարձել է Նիկոլ Փաշինեանի աննահանջութեան վերջնական դատավճիռը, քանի որ դրանից յետոյ իշխանութիւն կորցնելու պարագայում նա լաւագոյն դէպքում կարող է պատասխան տալ օրէնքի առաջ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Այսպիսով, ներքին ու արտաքին կարմիր գծերը հատելով՝ Նիկոլ Փաշինեանն ինքն իրեն դրել է «մահ կամ իշխանութիւն» փակուղային իրավիճակում, որից գոնէ տեսանելի ելքեր չեն ուրւագծւում։

Ի հեճուկս տարիներ առաջ հանրապետութիւնով մէկ իր իսկ բղաւոցների՝ այն մասին, որ «ելք կայ»։ Նիկոլ Փաշինեանն ինքը՝ ելք չունենալով ու որպէս միակ ելք դիտարկելով իշխանութեան պահպանումը՝ անելանելի վիճակի մէջ է դրել նաեւ Հայաստանն ու հայ ժողովրդին։ Ճակատագրի հեգնանքով Հայաստանի համար միակ ելքը դարձել է Նիկոլ Փաշինեանի ելքն իշխանութիւնից՝ բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստներով։

 

168.am

Յարակից լուրեր

  • Ֆէյք Հայաստանի բարձրաստիճան դռնապանները
    Ֆէյք Հայաստանի բարձրաստիճան դռնապանները

    Մամուլում գրեթէ ամէն օր նոր տեղեկութիւններ են հրապարակւում տարբեր երկրներում նոր դեսպանների նշանակման մասին։ Հրապարակւող անուններից ամէն յաջորդը նախորդից աւելի խայտառակ է ու ծիծաղելի։ Մինչ հասարակութիւնը հասցրեց տարակուսել դիւանագիտութեան հետ որեւէ օրգանական կապ չունեցող Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու լուրի կապակցութեամբ, յայտնի դարձաւ, որ Նիկոլ Փաշինեանն արդէն Մեծ Բրիտանիայում ցանկանում է դեսպան նշանակել պատգամաւոր Անուշ Բեղլոյեանին։

  • Հայի վերջին շանսը
    Հայի վերջին շանսը

    Պետութեան մասին ամենատարածւած սահմանման համաձայն՝ պետութեան հիմնական ատրիբուտներն են տարածքը, բնակչութիւնը եւ իշխանութիւնը։ Մեր պարագայում պետութեան այս երեք առանցքներից երկուսը կամ վերացել են, կամ գտնւում են գոյաբանական սպառնալիքի տակ։ Հայկական պետութիւն ասելով՝ նկատի էր առնւում Հայաստանն ու Արցախը, որի շուրջ 80 տոկոսը նոյեմբերի 9-ին ստորագրւած կապիտուլիացիոն ակտով այլեւս գոյութիւն չունի։ Այսինքն՝ պետութեան առանցքային ատրիբուտներից մէկը՝ տարածքը, դրա մի մասը կորսւած է։ Նոյեմբերի 9-ի նոյն կապիտուլիացիոն համաձայնագրից յետոյ Հայաստանում ու Արցախում գործնականում այլեւս չկայ իշխանութիւն։ Հայաստանում միայն ֆորմալ առումով իշխանութիւնից կառչած է մնացել նոյն կապիտուլիացիոն համաձայնագիրը ստորագրած Նիկոլ Փաշինեանը՝ դեռևս իրեն ծառայող սահմանափակ թւով իրաւապահների աջակցութեամբ/հանցակցութեամբ։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։