Հա

Քաղաքական

20/02/2021 - 12:55

«Բնական է, որ Նիկոլը պիտի Արիկին ու Կարէնին բռնէր, որովհետեւ նրանք այն են, ինչ Նիկոլը չի եղել, չկայ ու չի լինի». Միքայէլ Մինասեան

Նիկոլն ու Աննան երէկ հրամայեցին ձերբակալել մարդկանց, ովքեր աւելի շատ բան են արել Հայաստանի ու Արցախի համար, քան անգամ իրենց անափ չարութիւնն է։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը:

«alikonline.ir»- Նիկոլն ու Աննան երէկ հրամայեցին ձերբակալել մարդկանց, ովքեր աւելի շատ բան են արել Հայաստանի ու Արցախի համար, քան անգամ իրենց անափ չարութիւնն է։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Նիկոլն ու Աննան երէկ հրամայեցին ձերբակալել մարդկանց, ովքեր աւելի շատ բան են արել Հայաստանի ու Արցախի համար, քան անգամ իրենց անափ չարութիւնն է։ Երէկ ձերբակալւած Բեքարեանն ու Սաղաթելեանը Ադրբեջանի իշխանութիւնների հայադաւ գործին օր ու արեւ չտւողներն էին տարիներ ի վեր, ամենամեծ գլխացաւանքն ու Բաքւի համար միշտ պրոբլեմներ ստեղծողները։ Արծրուն ու Արայիկ կերտողները բռնել են տւել ապրիլեանի միջազգային տեղեկատւական յաղթանակը կերտողներին։ Բա հո չէին ասելու՝ կսովորեցնէ՞ք. մանր ուղեղի համար ապուշ թեմայով բռնելն է ելքը։

Կարէնը միջազգային դիւանագիտութեան եւ ռեգիոնալ քաղաքականութեան փայլուն գիտակ է, ով վերջին 10 տարում հետեւողականօրէն դիմակազերծել է Բաքւի հայատեաց քաղաքականութիւնը ու երբեք էլ չի լռել այս տհասների ամէն հերթական հիմարութիւնը մատնացոյց անելուց՝ բայցեւ միշտ ճիշտ ճանապարհը ցոյց տալով։ Արիկի շնորհիւ Ադրբեջանը չի կարողանում ու չի կարողանալու մոռացութեան տանել Մարաղան, Բաքուն, Սումգայիթը եւ ադրբեջանական բոլոր մնացած վայրագութիւները՝ իրականութիւնն այլեւս միշտ կը լինի միջազգային հանրութեան համար հասանելի։ Արիկի շնորհիւ միջազգային մամուլը տարիներ շարունակ եւ յատկապէս ապրիլեանի ժամանակ մեզ, այն է՝ ճշմարտութեանը, թեւ ու թիկունք էր, ի տարբերութիւն վերջին պատերազմի տոտալ անտէրութեան։

Պատերազմի 44 օրերի ընթացքում նրանք երկուսով հէնց Արցախից միջազգային հանրութեանը պատմել են, թէ ինչ է կատարւում, ինչպէս է Ադրբեջանը հրթիռակոծում խաղաղ բնակչութեանը, ինչպէս է օգտագործում քիմիական զէնք ու արգելւած զինատեսակներ։ Նրանք էին, որ օգնում էին Շուշիի եկեղեցում վիրաւորներին եւ համակարգում սակաւաթիւ միջազգային մամուլի աշխատանքը Արցախում։

Այդ 44 օրերին ֆէյքերով ու տականք խօսնակներով Նիկոլը խաբում էր հայ ժողովրդին, մոլորեցնում պատերազմի ընթացքի մասին, գաղտնի պահում զոհերի իրական թիւը, յանձնում Շուշին, ստորագրում կապիտուլեացիոն փաստաթուղթը։ Ու շատ բնական է, որ Նիկոլը պիտի Արիկին ու Կարենին բռնէր։ Որովհետեւ նրանք այն են, ինչ Նիկոլը չի եղել, չկայ ու չի լինի։

Եւ հիմա, երբ Կարէնին ու Արիկին բռնել են, անհետ կորածների ծնողները տեսնում են, թէ ինչով է զբաղւում ԱԱԾ-ն, գերիների հարազատները համոզւում են, թէ իրականում ինչով է զբաղւած Նիկոլը։ Տղերքը ձերբակալւեցին, ու պարզւեց, որ երբ հայրենիքը արնաքամ է լինում, ԱԱԾ-ի միակ գործը դաւաճանների կլանի կացին աշխատելն է։

Հիմա, երբ Կարէնին ու Արիկին բռնել են, երեւում է, որ երբ սովը չոքել է մարդկանց դռանը, ինչով է զբաղւած կառավարութիւնը, ինչպէս են լռում միջազգային դեսպանութիւնները եւ չակերտաւոր իրաւապաշտպանները։

Այս ձերբակալութիւնը կարող էր ձեռք տալ միայն Ադրբեջանին, հետեւաբար այն իրականացրել է ադրբեջանական իշխանութիւնը։ Արիկն ու Կարէնը ազնիւ ու ազնւական մարդիկ են, դա ո՛չ հիմա պարզւեց, ո՛չ էլ կը փոխւի այս ձերբակալութիւնից յետոյ։  Կասկած չունեմ, որ միւս երկու անձանց ձերբակութիւնն էլ շոու, որը կուլմինացիան լինելու է ԱԱԾ հերթական էժանագին ֆիլմը՝ կանխատեսելի աւարտով ու սցենարի հեղինակաների համար յուզիչ ու դրամատիկ աւարտով, որը ես խոստանում եմ իրենց։

Ինչ վերաբերում է կեղտոտբերան ֆէյքին, ապա որքան հասկանում եմ, նա շարունակում է թաղել իր նմաններին՝ իշխանական կեղտոտբերան ֆէյքերին ու ֆէյքերի ղեկավար Նիկոլին։ Ու մօտենում է այն օրը, որ տղերքին ներկայացւած նոյն մեղադրանքով կը ձերբակալւեն այսօրւայ թատրոնի մասնակիցները՝ քննիչները, դատախազները, դատաւորները։

Սկզբում դուք դարձաք տականք, յետոյ խայտառակելով ձեր ծնողներին՝ սկսեցիք կոչւել անբարոյականի ծնունդ, իսկ հիմա ձեր պատճառով ձեր երեխաներն էլ դարձել են վիժւածքի սերունդ։ Իսկ անբարոյականի ծնունդներն ու վիժւածքի սերունդները մեր երկրում տեղ չունեն: Դուք այս ամէնը ձեր ձեռքով ձեր երեխաների գլխին սարքեցիք՝ գիտակցւած, թէոչ, կարեւոր չէ, քանի որ բացատրութիւններն ու արդարացումները  ոչ ոք հաշւի չի առնելու։

Յ.Գ. Արիկն ու Կարէնը երկար ժամանակ է թարմ գրականութիւն ընթերցելու ժամանակ չեն ունեցել։ Պահէք այնքան, որ գոնէ հասցնեն մի գիրք կարդան։

Յ.Գ.Գ. Տղաների գործերը քննող դատաւորների անուններն արդէն յայտնի են։ Շուտով կիմանանք «Ֆարխոյեան ցուցակում» նոր համալրումներ կա՞ն, թէ՞ ոչ, ովքեր են դատաւոր, իսկ ովքեր ԿԳԲ ագենտ»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։