Հա

Քաղաքական

21/02/2021 - 09:30

Իշխանութիւնները պէտք է հրաժարական տան, դա է մեր ազգի փրկութիւնը

Երէկ՝ փետրւարի 20-ին, Ազատութեան հրապարակում հանրահաւաքի ժամանակ ելոյթով հանդէս եկաւ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ղեկավար, ԱԺ պատգամաւոր Գագիկ Ծառուկեանը, ով խօսեց երկրում առկայ սոցիալ-տնտեսական խնդիրներից:

«alikonline.ir» - Երէկ՝ փետրւարի 20-ին, Ազատութեան հրապարակում հանրահաւաքի ժամանակ ելոյթով հանդէս եկաւ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ղեկավար, ԱԺ պատգամաւոր Գագիկ Ծառուկեանը, ով խօսեց երկրում առկայ սոցիալ-տնտեսական խնդիրներից:

«Այսօր ես այստեղ եմ ճշմարտութիւնն ասելու, ես որքան քաղաքականութեամբ զբաղւել եմ, իմ ժողովրդին չեմ խաբել: Հիմա երկրում տնտեսական ճգնաժամ է, համաճարակ, հողեր են յանձնւել, կապիտուլեացիա, զոհեր, անհետ կորածներ կան, գերիներ կան պատերազմից չորս ամիս անց, պատկերացրէք ծնողների վիճակը, տեղեակ չեն իրենց երեխաներից, դա գժւելու բան է»,- ասաց Գագիկ Ծառուկեանը:

Յիշեցնելով 2020 թւականի յունիսի 5-ի իր հարցազրոյցը, Գագիկ Ծառուկեանն ասաց՝ երբ ասել է, որ անդունդի եզրին է երկիրը, Արցախը կորցնելու ենք, երկրի ղեկավարութիւնը որեւէ քայլ չի արել իրավիճակը փրկելու համար. «Եթէ խելք ունէին, քայլ կատարէին, պատերազմ չէր լինի, այդքան զոհ չէր լինի, այսօր այս ցրտին այստեղ ժողովուրդը հաւաքւած է, որովհետեւ դանակը հասել է ոսկորներին»:

Գագիկ Ծառուկեանն ասաց, որ հասարակութիւնը սոցիալական խնդիրները լուծելու որեւէ տարբերակ չունի, իսկ իշխպանութիւնն ունակ չէ դրանք լուծելու:

«Օր օրի աւելի է վատանալու երկրի վիճակը, նրանք ի վիճակի չեն խնդիրներ լուծելու, իշխանութիւնը պէտք է հրաժարական տայ, դա է մեր ազգի փրկութիւնը»,- ասաց Ծառուկեանը: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։