Հա

Քաղաքական

21/02/2021 - 11:41

Ազատութեան հրապարակի հանրահաւաքը ապացուցեց` Հայաստանում մէկ հանրային պահանջ կայ՝ հեռացնել երկիրը պատերազմի առջեւ բացած, պարտւած, մերժւած Իշխանութեան հեռացումը

Մի հարցում իմքայլականները ճիշտ էին, եւ նրանց հետ չի կարելի չհամաձայնել։ Այսօր Հայաստանում արտահերթ ընտրութիւնների հանրային պահանջ չկայ։

ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆԵԱՆ

 

Մի հարցում իմքայլականները ճիշտ էին, եւ նրանց հետ չի կարելի չհամաձայնել։ Այսօր Հայաստանում արտահերթ ընտրութիւնների հանրային պահանջ չկայ։

Ազատութեան հրապարակի բազմամարդ հանրահաւաքը, հանրահաւաքի էներգետիկան ապացուցեցին, որ Հայաստանում մէկ հանրային պահանջ կայ՝ հեռացնել երկիրը պատերազմի առջեւ բացած, պարտւած, մերժւած, հինգ հազար երիտասարդ զոհած եւ տասը հազար վիրաւոր տւած, գերիների եւ անհետ կորածների հարցում անգործունակ, մեր երկիրը քաղաքական, տնտեսական, սոցիալական փլուզման հասցրած, երկիրը անվտանգային ճգնաժամի հասցրած իշխանութեանը։

Ազատութեան հրապարակում հաւաքւած էին գիտական, մշակութային, կրթական, հոգեւոր, գործարար, իրաւական համայնքների ներկայացուցիչներ, բժիշկներ, ուսուցիչներ, ովքեր  պահանջել եւ շարունակում են պահանջել իրեն դեռեւս վարչապետ համարող անձի հրաժարականը։  Հրապարակում երկրի սերուցքն էր, գիտակից քաղաքացին։ Ճիշտ էք, նրանք այսօր արտահերթ ընտրութիւններ չեն պահանջում, նրանք տալիս են անցնցում հեռանալու հնարաւորութիւն։

Իսկ արտահերթ ընտրութիւնները կը կազմակերպի նոր կառավարութիւնը, որը պէտք է կազմւած լինի բացառապէս պետական մտածողութեան եւ պրոֆեսիոնալիզմի սերուցքից։

Դուք կարող էք շարունակել թաքնւել հանրային պահանջից, բայց իւրաքանչիւր յաջորդ օր մեր պետութիւնը բախւում է ձեր ոչ ադեկւատ գործունէութեան հետեւանքներին։ Եթէ դուք սա չգիտակցէք, եթէ Փաշինեանը շարունակի կառչել աթոռից, մենք բախւելու ենք աւելի մեծ ծաւալի աղէտի, վտանգելու ենք մեր երկրի պետականութիւնը։

 

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։