Դատարանը բաւարարեց Արա Սաղաթելեանին կալանաւորելու վերաբերեալ միջնորդութիւնը՝ խափանման միջոց ընտրեց երկամսեայ կալանաւորումը: Հայրենիք յանձնողներն ու թուրք-ադրբեջանական տանդեմի հետ սիրավէպ մտածները քայլ առ քայլ հետապնդելու են բոլոր նրանց, ովքեր պիտանի են մեր երկրին:
«alikonline.ir»- Դատարանը բաւարարեց Արա Սաղաթելեանին կալանաւորելու վերաբերեալ միջնորդութիւնը՝ խափանման միջոց ընտրեց երկամսեայ կալանաւորումը: Հայրենիք յանձնողներն ու թուրք-ադրբեջանական տանդեմի հետ սիրավէպ մտածները քայլ առ քայլ հետապնդելու են բոլոր նրանց, ովքեր պիտանի են մեր երկրին։ Այդ մասին ֆէյսբուքի իր էջում գրել է «Յենակէտ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանը։
«Մեզ փորձում են կենտրոնացնել կենցաղի, ներքին կոնֆլիկտների, տարբեր հանրային դեմքերի ձերբակալութիւննների, կալանաւորումների վրայ, իսկ իրենք զուգահեռ իրականութեան մէջ մեր թշնամիների հետ պայմանաւորւում ու տարածքներ են նւիրում, անորոշ հեռանկարով նախագծեր քննարկում, չմոռանալով սեփական բարեկեցութեան եւ վայելքների մասին։ Ու այս ամէնը հազարաւոր զոհերի արեան ու սերունդների ապագայի հաշւին», - նշել է նա։