ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երեւում է, թէ ինչպէս են բազմաթիւ ոստիկաններ շրջապատել ՀՀ կառավարութեան տարբեր մասնաշէնքերը:
«alikonline.ir»- ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երեւում է, թէ ինչպէս են բազմաթիւ ոստիկաններ շրջապատել ՀՀ կառավարութեան տարբեր մասնաշէնքերը. տեղեկացնում է Tert.am-ը:
«Եթէ իշխանութիւնները հայրենիքը սիրէին ու պաշտպանէին այնպէս, ինչպէս պաշտպանում են սեփական աթոռը, մենք պատերազմում չէինք պարտւի, հազարաւոր զոհեր չէինք ունենայ, հայրենիք չէինք կորցնի։
Իրավիճակի թիւ մէկ մեղաւորն ու պատասխանատուն՝ ընդամենը 100 մետր ոտքով անցնելու համար հազարաւոր ոստիկաններ է փողոց հանել»,- գրել է նա։
Լուսանկարներ է հրապարակել նաեւ ՀՅԴ-ական Գեղամ Մանուկեանը։
«Նորօրեայ Հայաստանը, նիկոլ փաշինեանը կառավարութիւնից պէտք է գնայ, 200 մետր այն կողմ գտնւող այլ նախարարութիւն։ Նա ունի միայն ոստիկանութեան աջակցութիւնը։ Առանց նիկոլ ՀԱՅԱՍՏԱՆ»,- գրել է նա։