Բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիները «Նիկո՛լ, դաւաճան» վանկարկումներով են ուղեկցել Նիկոլ Փաշինեանին, որը ՀՀ կառավարութեան շէնքից 3-րդ մասնաշէնք՝ 200 մետր քայլելու համար հրամայել էր մաքրել ճանապարհը անգամ կայանւած աւտոմեքենաներից:
«alikonline.ir»- Բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիները «Նիկո՛լ, դաւաճան» վանկարկումներով են ուղեկցել Նիկոլ Փաշինեանին, որը ՀՀ կառավարութեան շէնքից 3-րդ մասնաշէնք՝ 200 մետր քայլելու համար հրամայել էր մաքրել ճանապարհը անգամ կայանւած աւտոմեքենաներից. յայտնում է Yerkir.am-ը։
Քաղաքացիները, հազարաւոր ոստիկանների պատերի միջով, բողոքի ակցիա իրականացրին Փաշինեանի դէմ՝ «Հայրենիքի փրկութեան շարժման» համակարգող Իշխան Սաղաթելեանի յորդորով։
Ոստիկանները թոյլ չեն տւել շէնքին մօտենալ նոյնիսկ լրագրողներին՝ խոչընդոտելով նրանց աշխատանքը, նաեւ այդ տարածքում ապրող քաղաքացիներին թոյլ չեն տւել գնալ իրենց տները։