Հա

Քաղաքական

24/02/2021 - 07:45

«Եթէ դժգոհ ես 5, 6 շրջան յանձնելուց, ապա ինչո՞ւ յանձնեցիր շուրջ 10 շրջան՝ ոչ մի բանի դիմաց». Տիգրան Աբրահամեան

Արցախի տարածքի 75%-ը յանձնած, Արցախի կարգավիճակն անորոշութեան մղած, զինւած ուժերը կազմաքանդած, 5-6 հզ մարդու ճակատագիր խորտակած, հարիւրաւոր գերիների, հաշմանդամ դարձածների, անհետ կորածների համար թիւ մէկ պատասխանատու եւ մեղաւոր անձն ու իր թիմն անընդհատ խօսում է նախկիններից ու նրանց՝ փոխզիջումների գնալու անթոյլատրելիութիւնից։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամեանը:

«alikonline.ir» - Արցախի տարածքի 75%-ը յանձնած, Արցախի կարգավիճակն անորոշութեան մղած, զինւած ուժերը կազմաքանդած, 5-6 հզ մարդու ճակատագիր խորտակած, հարիւրաւոր գերիների, հաշմանդամ դարձածների, անհետ կորածների համար թիւ մէկ պատասխանատու եւ մեղաւոր անձն ու իր թիմն անընդհատ խօսում է նախկիններից ու նրանց՝ փոխզիջումների գնալու անթոյլատրելիութիւնից։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամեանը:

«Իմաստը չեմ հասկանում, թէ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինեանը շարունակում խօսել իր նախորդների 5 կամ 7 շրջան յանձնելու շուրջ բանակցելու մասին։

Չի՞ հասկանում, որ նոյնիսկ թեմայից անտեղեակ մարդու մօտ հարց է առաջանում։

Լաւ, եթէ դժգոհ ես 5, 6 շրջան յանձնելուց, թէկուզ Արցախի կարգավիճակի, անվտանգութեան եւ այլ գործօնների դիմաց, ապա ինչո՞ւ յանձնեցիր շուրջ 10 շրջան՝ ոչ մի բանի դիմաց։

Արցախի տարածքի 75%-ը յանձնած, Արցախի կարգավիճակն անորոշութեան մղած, զինւած ուժերը կազմաքանդած, 5-6 հազար մարդու ճակատագիր խորտակած, հարիւրաւոր գերիների, հաշմանդամ դարձածների, անհետ կորածների համար թիւ մէկ պատասխանատու եւ մեղաւոր անձն ու իր թիմն անընդհատ խօսում է նախկիններից ու նրանց՝ փոխզիջումների գնալու անթոյլատրելիութիւնից։

Երկիրը բերիք պատերազմի հասցրինք, մարդկանց դժոխքի միջով անցկացրիք, որ հիմա ասէք, թէ գիտէ՞ք, նախկիններն էլ բանակցութունների ժամանակ պատրաստ էին փոխզիջումների։

Դուք դեռ խօսելու բան ունէ՞ք, ձեր միակ ասելիքը ներողութիւն խնդրելն է, հրաժարականի դիմում գրելն ու լուռ սպասելը, թէ ընթացք կը ստանայ ձեր նկատմամբ իրաւական գործընթացը»։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։