Հա

Քաղաքական

24/02/2021 - 10:09

«Նրանք սպառնում են կրակել պետութիւնը վերականգնել փորձող մարդկանց վրայ. դեռ յոյս ունեմ, որ կրակելու իրենց հրահանգները կատարող չի լինի». Աւետիք Իշխանեան

Սրանք ունեն ուժային կառոյցներով շրջապատւած իշխանութիւն եւ նրանց սպառնալիքները իշխանական աթոռը պահելու համար են: Նրանց բացարձակ չի հետաքրքրում, թէ Հայաստանն ում տիրապետութեան տակ կը լինի, կարեւորը՝ նրանք պահեն իրենց ողորմելի աթոռը: Արդէն փաստ է, որ իրենք ամէն ինչի պատրաստ են իրենց իշխանութիւնը պահելու համար: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրոյցում ասաց իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Քոչարեանի յայտարարութիւնն առ այն, որ եթէ քաղաքացիները որոշեն շէնքեր գրաւել, պէտք է պատրաստ լինեն, որ կարող են նրանց վրայ կրակել:

«alikonline.ir» - Սրանք ունեն ուժային կառոյցներով շրջապատւած իշխանութիւն եւ նրանց սպառնալիքները իշխանական աթոռը պահելու համար են: Նրանց բացարձակ չի հետաքրքրում, թէ Հայաստանն ում տիրապետութեան տակ կը լինի, կարեւորը՝ նրանք պահեն իրենց ողորմելի աթոռը: Արդէն փաստ է, որ իրենք ամէն ինչի պատրաստ են իրենց իշխանութիւնը պահելու համար: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրոյցում ասաց իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Քոչարեանի յայտարարութիւնն առ այն, որ եթէ քաղաքացիները որոշեն շէնքեր գրաւել, պէտք է պատրաստ լինեն, որ կարող են նրանց վրայ կրակել:

«Այդ անձն իրեն երեւակայում է որպէս պետութեան ներկայացուցիչ եւ խօսում պետութեան անունից: Միայն կարող եմ ասել, որ նա եւ վերջինիս կուսակիցները պետութեան անունից խօսելու իրաւունք չունեն, որովհետեւ նրանց ջանքերի շնորհիւ մենք հիմա Հայաստանի պետականութիւնը կորցնելու եզրին ենք: Այսօր էլ ՀՀ-ն որպէս պետութիւն գոյութիւն չունի, որովհետեւ Հայաստանի հարցերը լուծում են այլ երկրներ: Այս իշխանութիւնը չունի որեւէ բարոյական սկզբունք, ազգային-պետական մտածողութիւն, որեւէ խղճմտանք, որեւէ զգացմունք այսքան զոհերի նկատմամբ: Բացի իրենց ստամոքսից իրենց ոչինչ չի հետաքրքրում, եւ բնական է, որ դա պահելու համար կը գնան անգամ ամենաստոր քայլերին ու ինչպէս ասում են՝ կը կրակեն»,- ասաց նա:

Իրաւապաշտպանի խօսքով՝ սա է իրականութիւնը. իշխանութիւնը յոխորտում է բոլոր այն ուժերի վրայ, որոնք իրենց դէմ են եւ փորձում են պետութիւնը փրկել: «Նրանք սպառնում են կրակել պետութիւնը վերականգնել փորձող մարդկանց վրայ: Կը կարողանան կրակել, թէ ոչ, չգիտեմ, բայց ես դեռ յոյս ունեմ, որ կրակելու իրենց հրահանգները կատարող չի, սա նաեւ պայմանաւորւած է մեր ժողովրդից, որ այլեւս չհանդուրժեն հակապետական յայտարարութիւնները»:

Հարցին, թէ արդեօք այս իշխանութիւնը կը գնայ այդ քայլին, Իշխանեանը ընդգծեց՝ փորձը ցոյց է տւել, որ այս իշխանութիւնը որեւէ բարոյական սկզբունք, չափանիշ, կարմիր գիծ չունի. «Արդեօք այդ կարմիր գիծն էլ կանցնեն՝ կրակելու հրահանգ տալով, կապրենք, կը տեսնենք»:

Դիտարկմանը, թէ այս իշխանականները իշխանութեան եկան յեղափոխութեամբ, որի ընթացքում ականատես եղանք արագաչափերի փակման, դռների կոտրման, շէնքերի գրաւման, սակայն նախկին իշխանութեան կողմից նման յայտարարութիւններ եւ սպառնալիքներ չհնչեցին, իրաւապաշտպանը արձագանքեց, որ անգամ այդ դէպքում չպէտք է սպառնալիքներ հնչէին, քանի որ պէտք է գործել միայն օրէնքով, եթէ Ռադիոտուն են գրաւում, պէտք է պատասխանատւութեան ենթարկել:

«Նախկին իշխանութիւնները չէին սպառնում, բայց այս իշխանութեան շուրթերից միշտ դուրս է գալիս ատելութեան խօսք ու սպառնալիքներ: Սա է տարբերութիւնը: Այսօր ընդհանրապէս օրէնք չկայ, բայց նաեւ իրաւական հանրութիւնը համեստօրէն կատարում է բռնապետ վարչապետի ցուցումները, այն էլ ամենախայտառակ ձեւով: Նա ԱԱԾ-ին պարզապէս հրահանգ է տալիս ձերբակալել, գործ յարուցել, կալանաւորել եւ սրա արդիւնքում երեւում է, որ ՀՀ-ում մէկ անձի կամք է գործում, ողջ պետական կառոյցները վարափոխւել են իշխանականի եւ վերջիններս գումարի, ծրարների, պարգեւավճարների դիմաց պատրաստ են կոպտագոյն, հակաիրաւական քայլերի գնալ»,- նշեց Իշխանեանը:

Հարցին, թէ ի վերջոյ ո՞ւր մնաց «թաւշեայ, լեգիտիմ, ժողովրդասէր» իշխանութիւնը, Իշխանեանը պատասխանց՝ առաջինն այդ թաւշեայ բառից պէտք է վախենալ, քանի որ պատմութիւնը ցոյց է տւել, որ այդ բառով առաջնորդւողներն աւելի բռնարար էին: «Ամէն դէպքում, այս իշխանութեան առաջին օրւանից թաւիշ ընդհանրապէս չի եղել, եթէ յիշենք դատարանների շրջափակումը, ասֆալտին փռելու հրահանգներն ու դրանց կատարումները: Այս մարդն ինչպէս ղեկավարել է իր թերթը՝ մարդկանց վրայ գոռալով, ստրուկներ համարելով, այդպէս էլ ղեկավարում է երկիրը: Սա է մեր իրականութիւնը»:

Իսկ ապագայում վարչապետի հրաժարականը հաւանական լինելու մասին Իշխանեանը նշեց, որ Փաշինեան ամէն ինչ անելու է, որ այդ պահը չգայ, բայց ըստ նրա՝ մարդիկ որոշում են, Աստւած կատարում է: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։