Հա

Քաղաքական

24/02/2021 - 12:20

«Ուսանող, միացիր»․ Փաշինեանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները ԵՊՀ-ում են

Փաշինեանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները «Ուսանող, միացիր»՝ վանկարկումներով մտան ԵՊՀ՝ յայտնում է «Yerkir.am»-ը:

«alikonline.ir»- Փաշինեանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները «Ուսանող, միացիր»՝ վանկարկումներով մտան ԵՊՀ՝ յայտնում է «Yerkir.am»-ը:

Նրանք շրջեցին լսարաններով՝ կոչ անելով ուսանողներին եւ դասախօսներին միանալ Փաշինեանի հրաժարականի պահանջին, գործոդուլով եւ դասադուլով բողոքի ակցիաներ իրականացնել։

«Առանց Նիկոլ Հայաստան» միաձայն վանկարկեցին նրանք։

Ցուցարարները շրջեցին նախ՝ ԵՊՀ իրաւաբանական ֆակուլտետում, ապա մտան Միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետ։

«Ուզում ենք շնորհակալութիւն յայտնել ԵՊՀ-ին եւ այն բոլոր բուհերին, որոնք միացել են Հայրենիքի փրկութեան շարժմանը՝ հեռացնելու դաւաճանին»,-ասացին ակցիայի կազմակերպիչները։

Ակցիայի մասնակիցներից մէկն ասաց, որ այդ ֆակուլտետներում իրենց եւս կրթել են հայրենասիրական ոգով։

Ուսանողներից մէկն ասաց, որ իրենք եւս միանում են ցուցարարներին, քանի որ Նիկոլը դաւաճան է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։